ԵՄ-ն, ամենայն հավանականությամբ, կխաբի Հայաստանին. Լավրով Փաշինյանը Գերմանիա է մեկնում՝ խաղաղության մրցանակ ստանալու․ 25 հազար եվրո կտան․ «Ժողովուրդ» Քառօրյա ժողովում քննարկման նյութ կդառնա եկեղեցի-պետություն հարաբերությունները․ Մայր Աթոռ
16
Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում ՔՊ-ն պետք է ամբողջությամբ արմшտախիլ արվի. Իշխան Սաղաթելյան Նիկոլ Փաշինյանը կազմաքանդում է հայ-ռուսական հարաբերությունները․ թրքաադրբեջանական գաղութացման հեռանկարը Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՔՊ-ական Արման Եղոյանի դեմ Մրգերը սխալ հասցեով են գնացել. գործարարները մեղադրվում են Ռուսաստանից 44 միլիարդ ռուբլի դուրս բերելու մեջ. «Կոմերսանտ» Գազի գնի հնարավոր թանկացման սցենարը... ապոկալիպտիկ սցենար է. ԿԲ նախագահ «Նիկոլի բլեֆը․ իր ոչ մի օլիգարխ ասֆալտին չփռվեց»․ Երվանդ Բոզոյան ԲՀԿ-ն, անկախ բոլոր անարդարություններից ու բռնաճնշnւմներիg, շարունակելու է իր դերակատարությունը ունենալ ՀՀ հանրային, քաղաքական կյանքում Դոնեցկի հայ համայնքի ներկայացուցիչներն իրենց աջակցությունն են հայտնում Անդրանիկ Թևանյանին Առանձնապես ցավալի և մտահոգիչ է այն, որ պատմական կեղծիքների տարածմանը մասնակից են դարձվում Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ և միջազգային կառույցների ներկայացուցիչներ. Մայր Աթոռ Պատերազմ Արցախում
ԵՄ-ն, ամենայն հավանականությամբ, կխաբի Հայաստանին. Լավրով Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում Չի կարող լինել Հայաստանում «Արցախի ներկայացուցչություն» անունով կառույց․ Փաշինյան Փաշինյանը սպառնաց Լևոն Քոչարյանին ու Ռոբերտ Քոչարյանին «լինչի դատաստանի» ենթարկել, հետո կախած վիճակում հագից կոշիկը հանել Նիկոլ, ՔՊ ընտրող քարակերտցիները փակել էին Գյումրի֊Արմավիր ճանապարհը Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին ԵՄ-ն Արցախի վերաբերյալ հայկական և ադրբեջանական տեսակետները դիտարկում է որպես համարժեք գնահատականներ. Արմեն Այվազյան Վաղն էլ կասի՝ եթե Ջերմուկը չտանք, պատերազմ կլինի. Ավետիք Չալաբյան Փաշինյանը Գերմանիա է մեկնում՝ խաղաղության մրցանակ ստանալու․ 25 հազար եվրո կտան․ «Ժողովուրդ» ՔՊ-ն պետք է ամբողջությամբ արմшտախիլ արվի. Իշխան Սաղաթելյան Ի՞նչ ենք ուտում. Հայաստանում բուծած ձկներում առկա են անտիբիտոիկներ, իսկ միրգ-բանջարեղենում՝ թունաքիմիկատներ. Panorama.am Ռուսական շուկայի արգելքները և արտահանման ճգնաժամը. ինչպես են այս իշխանություններն անկումը ներկայացնում որպես «ձեռքբերում» Իրանի հարվածները լուրջ վնաս են հասցրել ամերիկյան բազաներին. CBS-ը բացառիկ կադրեր է հրապարակել Ալիևը կարող է խոսել Փաշինյանին իր ուզած ձևով «ֆռցնելnւ» մասին, բայց մարդասիրության, միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքի մասին խոսելու փոխարեն ճիշտ կանի՝ լռի. Աբրահամյան «Հրապարակ». COP, հեծանիվ ու բյուջեից մսխվող միլիարդներ. ինչպես է փոշիանում պետության փողը Արցախցիներն արժանանում են 32.4%-ի խտրական վերաբերմունքին․ «Հրապարակ» ՔՊ-ական ոչ մի պատգամավոր չի դատապարտել հաջիևյան արարքը, քանի որ չի ստացել հրահանգ կառավարությունից. Հակոբ Բադալյան Նիկոլ Փաշինյանը կազմաքանդում է հայ-ռուսական հարաբերությունները․ թրքաադրբեջանական գաղութացման հեռանկարը ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԲԱԶԱՆ` ՈՐՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՆԲԱԺԱՆԵԼԻ ՄԱՍ Հայ եկեղեցու շուրջ իրավիճակը զարգանում է «օտար սցենարներով»․ Զախարովա ՔՊ 64 պատգամավորից 1 պատգամավոր չկա՞, որ գա, ամբոինից դատապարտի Հաջիևի հայտարարությունները. Աբրահամյան Ալիևը հերթական անգամ հաստատել է իր գլխավորած կազմավորման արhեuտածին բնույթը. Ոսկանյան Խաղաղության խնամք, թե միայն զիջումների կամք․ Գոհար Մելոյան Քառօրյա ժողովում քննարկման նյութ կդառնա եկեղեցի-պետություն հարաբերությունները․ Մայր Աթոռ Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՔՊ-ական Արման Եղոյանի դեմ Ձեր կրքոտ ելույթի ժամանակ ձեր սիրտը քիչ էր մնում կանգներ․ ուզում էի վալերիանա մոտեցնել․ Քրիստինե Վարդանյան Մրգերը սխալ հասցեով են գնացել. գործարարները մեղադրվում են Ռուսաստանից 44 միլիարդ ռուբլի դուրս բերելու մեջ. «Կոմերսանտ» «Արցախյան մշակույթի թվային տուն» հարթակը Արցախի ոչ նյութական մշակութային ժառանգությունը պահպանելու հնարավորություն է «Զանգեզուրի միջանցքի՝ Հայաստանի տարածքով անցնող հատվածի մուտքն ու ելքն իրականացվելու են Ադրբեջանի տարածքով»․ Բայրամով Պարոն Ռուբինյան, ձևավորեք պատվիրակություն և մեկնեք Բաքու. Աղվան Վարդանյան

Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Օգոստոսի 16-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Տիրամոր՝ Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը: Բերկրառատ օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատի բաց խորանին մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:

Սրբազան արարողությանը ներկա էին Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը և Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը։

Պատարագիչ Սրբազանը, ներկայացնելով տոնի խորհուրդը, ընդգծեց, որ դեռատի օրիորդ Մարիամն իր կամքը հնազանդեցրեց Տիրոջ հորդորին, և երբ ժամանակը եկավ, դարձավ Աստվածամայր, լույս աշխարհ բերեց մարդկության Փրկչին՝ կրելով բոլոր դժվարությունները, և յոթ վերքերը չսպիացած, ապրեց մեր փրկության համար իր զավակի խաչ բարձրանալու առաքելության գիտակցումով։

«Մարդկային կյանքը գեղեցկանում և իմաստ է ստանում հիշողություններով` բարի, արժանավայել կյանքի և գործերի մասին վերապրումով։

Աստվածապարգև կյանքը երկրային բարիքների վայելքը չէ միայն, այլ դրանք ստեղծելու և բացառապես ի բարիս գործածելու կարողությունն ու կամքը։ Աստծու առաջ ամենքս, բոլորս հավասար ենք, սակայն տարբեր է մեր առաքելությունը` ուսուցանել, քարոզել, ստեղծել, կռվել, բժշկել, ղեկավարել, որից չպետք է շեղվենք՝ գայթակղվելով փառասիրությամբ, հպարտությամբ, արծաթսիրությամբ։ Մաքո՛ւր պահենք մեր սրտերը և մեր աղոթքները, խնդրանքներն ու հայցվածները Նրան ուղղելիս չփորձենք «զմտաւ ածել», որ առավելության դույզն ինչ հնարավորություն ունենք։ Խոնարհենք մեր հայացքը` մտքի աչքերն առ Աստված ուղղելով։ Հնազանդեցնենք մեր կամքը, բարին, օգտակարը, ճշմարիտը կատարելու և լավը դառնալու հաստատուն համոզումով»,- ասաց Մուշեղ եպիսկոպոսը՝ հաստատելով, որ զորությունների Տերը, Արարիչն ամենայն շնչավորների ու անշունչների, խաղաղ սրտի իղձերին կյանք պիտի պարգևի և իրականություն դարձնի բոլոր աղոթքներն ու հայցվածները։

Սրբազան Հայրը խոսեց նաև Հայոց Եկեղեցում կատարվող Խաղողօրհնեքի նշանակության մասին՝ ի մասնավորի ամրագրելով. «Մենք, քրիստոնյաներս, որպես տարվա բերքի խորհրդանիշ, օրհնելու նպատակով ընտրեցինք խաղողը, քանի որ մեր Տերը, Հիսուս Քրիստոս խաղողի որթը պատվեց հայտարարելով, թե «Ես եմ ճշմարիտ որթատունկը» (Հովհաննես 15:1)։ Այդ որթատունկի պտղի՝ խաղողի հյութն էր, որ Հիսուս օրհնեց «որպես Նոր Ուխտի» Իր արյուն (Մատթեոս 26:28), որով մենք գնվեցինք ու ազատվեցինք մեղքերի ծառայությունից ու մահից և նոր կյանք ստացանք»։

Վերջում Մուշեղ Սրբազանը հորդորեց ամենքին ապրել Սուրբ Աստվածածնի բարեխոսությամբ ու հայցվածով, շարունակել հավատալ և հուսալ ու սիրել հայրենի երկիրն ու մեկս մեկու և խնդրել` «Փառավորյալ և օրհնյալ միշտ Սուրբ Կույս Աստվածածին Մարիամ՝ մայր Քրիստոսի, մատուցիր մեր աղաչանքները Քո Որդուն և մեր Աստծուն»։

Հավարտ Սուրբ Պատարագի, հանդիսապետությամբ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի, Սուրբ Տրդատի բաց խորանին կատարվեց «Խաղողօրհնեքի» հանդիսավոր կարգը:

Օրհնված խաղողի ողկույզները բաժանվեցին հավատավոր ժողովրդին:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>