Փաշինյանն ու Ավինյանն ուզում են նորից մտնել ուղևորների գրպանը՝ թանկացնել ուղեվարձը ԵՄ-ն, ամենայն հավանականությամբ, կխաբի Հայաստանին. Լավրով Փաշինյանը Գերմանիա է մեկնում՝ խաղաղության մրցանակ ստանալու․ 25 հազար եվրո կտան․ «Ժողովուրդ»
16
«Խաղաղության» դայակը Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում ՔՊ-ն պետք է ամբողջությամբ արմшտախիլ արվի. Իշխան Սաղաթելյան Նիկոլ Փաշինյանը կազմաքանդում է հայ-ռուսական հարաբերությունները․ թրքաադրբեջանական գաղութացման հեռանկարը Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՔՊ-ական Արման Եղոյանի դեմ Մրգերը սխալ հասցեով են գնացել. գործարարները մեղադրվում են Ռուսաստանից 44 միլիարդ ռուբլի դուրս բերելու մեջ. «Կոմերսանտ» Գազի գնի հնարավոր թանկացման սցենարը... ապոկալիպտիկ սցենար է. ԿԲ նախագահ «Նիկոլի բլեֆը․ իր ոչ մի օլիգարխ ասֆալտին չփռվեց»․ Երվանդ Բոզոյան ԲՀԿ-ն, անկախ բոլոր անարդարություններից ու բռնաճնշnւմներիg, շարունակելու է իր դերակատարությունը ունենալ ՀՀ հանրային, քաղաքական կյանքում Դոնեցկի հայ համայնքի ներկայացուցիչներն իրենց աջակցությունն են հայտնում Անդրանիկ Թևանյանին Պատերազմ Արցախում
Փաշինյանն ու Ավինյանն ուզում են նորից մտնել ուղևորների գրպանը՝ թանկացնել ուղեվարձը «Խաղաղության» դայակը ԵՄ-ն, ամենայն հավանականությամբ, կխաբի Հայաստանին. Լավրով Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում Չի կարող լինել Հայաստանում «Արցախի ներկայացուցչություն» անունով կառույց․ Փաշինյան Փաշինյանը սպառնաց Լևոն Քոչարյանին ու Ռոբերտ Քոչարյանին «լինչի դատաստանի» ենթարկել, հետո կախած վիճակում հագից կոշիկը հանել Նիկոլ, ՔՊ ընտրող քարակերտցիները փակել էին Գյումրի֊Արմավիր ճանապարհը Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին ԵՄ-ն Արցախի վերաբերյալ հայկական և ադրբեջանական տեսակետները դիտարկում է որպես համարժեք գնահատականներ. Արմեն Այվազյան Վաղն էլ կասի՝ եթե Ջերմուկը չտանք, պատերազմ կլինի. Ավետիք Չալաբյան Փաշինյանը Գերմանիա է մեկնում՝ խաղաղության մրցանակ ստանալու․ 25 հազար եվրո կտան․ «Ժողովուրդ» ՔՊ-ն պետք է ամբողջությամբ արմшտախիլ արվի. Իշխան Սաղաթելյան Ի՞նչ ենք ուտում. Հայաստանում բուծած ձկներում առկա են անտիբիտոիկներ, իսկ միրգ-բանջարեղենում՝ թունաքիմիկատներ. Panorama.am Ռուսական շուկայի արգելքները և արտահանման ճգնաժամը. ինչպես են այս իշխանություններն անկումը ներկայացնում որպես «ձեռքբերում» Իրանի հարվածները լուրջ վնաս են հասցրել ամերիկյան բազաներին. CBS-ը բացառիկ կադրեր է հրապարակել Ալիևը կարող է խոսել Փաշինյանին իր ուզած ձևով «ֆռցնելnւ» մասին, բայց մարդասիրության, միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքի մասին խոսելու փոխարեն ճիշտ կանի՝ լռի. Աբրահամյան «Հրապարակ». COP, հեծանիվ ու բյուջեից մսխվող միլիարդներ. ինչպես է փոշիանում պետության փողը Արցախցիներն արժանանում են 32.4%-ի խտրական վերաբերմունքին․ «Հրապարակ» ՔՊ-ական ոչ մի պատգամավոր չի դատապարտել հաջիևյան արարքը, քանի որ չի ստացել հրահանգ կառավարությունից. Հակոբ Բադալյան Նիկոլ Փաշինյանը կազմաքանդում է հայ-ռուսական հարաբերությունները․ թրքաադրբեջանական գաղութացման հեռանկարը ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԲԱԶԱՆ` ՈՐՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՆԲԱԺԱՆԵԼԻ ՄԱՍ Հայ եկեղեցու շուրջ իրավիճակը զարգանում է «օտար սցենարներով»․ Զախարովա ՔՊ 64 պատգամավորից 1 պատգամավոր չկա՞, որ գա, ամբոինից դատապարտի Հաջիևի հայտարարությունները. Աբրահամյան Ալիևը հերթական անգամ հաստատել է իր գլխավորած կազմավորման արhեuտածին բնույթը. Ոսկանյան Խաղաղության խնամք, թե միայն զիջումների կամք․ Գոհար Մելոյան Քառօրյա ժողովում քննարկման նյութ կդառնա եկեղեցի-պետություն հարաբերությունները․ Մայր Աթոռ Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՔՊ-ական Արման Եղոյանի դեմ Ձեր կրքոտ ելույթի ժամանակ ձեր սիրտը քիչ էր մնում կանգներ․ ուզում էի վալերիանա մոտեցնել․ Քրիստինե Վարդանյան Մրգերը սխալ հասցեով են գնացել. գործարարները մեղադրվում են Ռուսաստանից 44 միլիարդ ռուբլի դուրս բերելու մեջ. «Կոմերսանտ» «Արցախյան մշակույթի թվային տուն» հարթակը Արցախի ոչ նյութական մշակութային ժառանգությունը պահպանելու հնարավորություն է

Պետության կորստից 100 տարի անց. արդյոք կկրկնվի՞ պատմությունը

Սևրի պայմանագրի ստորագրումից անցել է 100 տարի։ Այդ փաստաթղթի մասին մեզանում հիմնականում հուզական գնահատականներ են հնչում (հատուկենտ ողջամիտ տեսակետները գրեթե չեն նկատվում հուզառատ ծովում)։ Հուզականության մեջ ոմանք մեր ողբերգության համար մեղադրում են Անտանտի երկրներին, իսկ մյուսները՝ բոլշևիկներին։ Լավագույն գնահատականը, սակայն, արդյունքն է։

Ա. Սևրի պայմանագրին հաջորդեց Ալեքսանդրապոլի խայտառակագույն ու կապիտուլացիոն պայմանագիրը։

Բ. Սևրի պայմանագիրը ստորագրվեց 1920 թվականի օգոստոսի 10–ին, որից ամիսներ անց Հայաստանի Հանրապետությունը դադարեցրեց իր գոյությունը։

Սրանք են «չոր» արդյունքները, որոնք առանց թաց աչքերի հնարավոր չէ արձանագրել։

Մեզ համար որպես դաս անհրաժեշտ է կարդալ Սևրի պայմանագրի տողատակերը և հասկանալ ենթատեքստը, այլապես կմնանք տեքստի արբեցուցիչ ազդեցության տակ ու ոչ մի ճիշտ հետևություն չենք անի։

Եվ այսպես, ի՞նչ կա չգրված Սևրի պայմանագրում՝

1. միջազգային հարաբերություններում կարևորը ոչ թե պայմանագրերն են, այլ ուժերի հաշվեկշիռը,

2. քո երկրի սահմանները սկսում և ավարտվում են այնտեղ, որտեղ կանգնած են քո զինվորները, և որոնք դու կարող ես ինքնուրույն պաշտպանել՝ ձգտելով ունենալ նաև փոխադարձ շահի վրա հիմնված դաշնակցային հարաբերություններ այլ երկրների հետ,

3. միջազգային դայակներին ապավինելով և թղթերի վրա գրածով ուրախանալով քաղաքական պատրանքների մեջ ընկնելը մահացու հետևանքների կարող է հանգեցնել,

4. պետության կորստի ու վատ կյանքի համար պետք է մեղավորներ փնտրել ներսում, այլ ոչ թե անիծել սև բախտը և չտեսնել սեփական հիմարության արդյունքները,

5. աշխարհաքաղաքական գործընթացներում խոշորների ձեռքի խաղալիք դառնալով և արտաքին կողմնորոշումների քաղաքականություն վարելով՝ ոտատակ ես ընկնում և ի վերջո տաշեղի պես դեն նետվում,

6. «Առանց Ղարաբաղյան հակամարտության եւ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման Հայաստանն անվտանգության, տնտեսական զարգացման եւ ժողովրդագրական վիճակի բարելավման հեռանկար չունի» բանաձևը քարոզողները Սևրի պայմանագրից սխալ հեևություն են արել, վտանգ են ներկայացնում ՀՀ–ի համար ու ոչ մի բան չեն հասկանում միջազգային հարաբերություններից,

7. «Արցախը Հայաստան է, և վե՛րջ» կարգախոսը և Սևրի պայմանագրի տեքստը հաճելի են ականջի ու նույնքան վտանգավոր պետության համար։

Հիմա 1920 թվի պատմությունը կրկնվելու հավանականությունը մեծացել է։ Ապաշնորհ կառավարումն ու ամբոխավարությունը խժռում են Հայաստանը և Արցախը։

Հուսահատ փորձեր են արվում՝ վերականգնելու համար հայ–ռուսական հարաբերությունները, սակայն մինչև «դասակարգային» հակասությունները պաշտոնական Երևանի ու Մոսկվայի միջև չվերանան, մինչև Հայաստանի ներսում թույնի ու ատելության մթնոլորտը չփոխվի, մինչև կառավարող նոր էլիտա չունենանք, դատապարտված ենք լինելու Սևրի հետևանքները վերապրել, ինչը ոչ մի կերպ չի կարելի թույլ տալ։

Քաղաքագետ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>