ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
16
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

Հա­մա­ճա­րա­կը չենք հաղ­թա­հա­րել և զգու­շու­թյու­նը թու­լաց­նել չենք կա­րող. Բաբկեն Պիպոյան

«Փաստ» թերթը գրում է. Արտակարգ դրության հայտարարումից ի վեր տնտեսվարողների շրջանում պարբերաբար կատարվում են ստուգումներ: Վերջին շրջանում խոսվում է այն մասին, որ խախտումները նվազում են, իսկ կրկնակի ստուգումների ժամանակ պարզ է դառնում, որ դրանք քիչ-քիչ իսպառ վերանում են: «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը նշում է՝ բնականաբար, երկարաժամկետ կտրվածքով ինչ-որ բաներ սովորելու էինք: «Սովորելուց զատ, ինչպես շատ անգամ բարձրաձայնել ենք, մեխանիզմները բավականին ուշ էին ներդրվում: 

Կայացվող որոշումները ոչ թե պարզապես պետք է լինեն որոշումներ, այլ պետք է լինեն կիրառելի և կիրարկելի: Օրինակ՝ հիշում ենք, թե բանկերի մոտ ինչ պատկեր էր: Վարչապետն անձամբ իր էջով որոշեց այս խնդրով զբաղվել: Հրապարակվում էին մարդկային կուտակումների լուսանկարներ, հետագայում խոսվեց գծանշումների կարևորության մասին: Կատարվեցին գծանշումներ, և, ըստ էության, այս ոլորտում ունեցանք բավականին մեծ առաջընթաց: 

Ասում էինք՝ եթե ի սկզբանե բանկը բացվեր միայն այն դեպքում, երբ գծանշումներն արած լինեին, ոչ թե սկսեր աշխատել, խախտումներն անել, աղմուկ բարձրանար, հետո մեխանիզմները սկսեին գործել, ապա շատ ավելի արագ այդ խնդիրը կլուծվեր: 

Շատ դեպքերում բախվեցինք խնդրին, հետո մտածեցինք դրա լուծման մասին: 

Պետք է նշել, որ զգուշավորության ֆոնը մի պահ հասավ գագաթնակետին, բայց երկարաժամկետ կտրվածքով սկսեցին բնական ռեակցիաներ աշխատել, այն է՝ հիմա արդեն այդ զգուշավորությունը նահանջում է, ինչը լավ չէ: 

Պետք է հասկանանք, որ դեռ լիովին չենք հաղթահարել համաճարակը և զգուշությունը թուլացնել չենք կարող: Ունենք նվազման միտումներ, թե՛ կանխարգելիչ միջոցառումները, թե՛ վերահսկողության արդյունքում առկա բարեփոխումները, թե՛ եղանակային պայմաններն «իրենցն ասել են»: 

Այս բոլորը գործոններ են: Նվազման միտում ունենք, բայց պետք է հասկանանք՝ չի բացառվում, որ աշնանը՝ հոկտեմբերից հետո կունենանք երկրորդ ալիքը, որին պետք է պատրաստ լինենք և՛ մեխանիզմների, և՛ վերահսկողական գործիքների մշակման առումով: Պետք է առնվազն կարողանանք դասեր քաղել առկա փորձից»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պիպոյանը:

Վերջին շրջանում հրապարակումներ եղան, որ որոշ պետական պաշտոնյաներ մասնակցում են խնջույքների, չեն կրում դիմակներ, մինչդեռ քաղաքացուն կարող են տուգանել դիմակը ոչ ճիշտ կրելու դեպքում, անձնագիր պահանջել այն ժամանակ, երբ առաջին հայացքից ամեն ինչ կարգին է: Շատերի մոտ տպավորություն է ստեղծվում, թե գործում են երկակի ստանդարտներ: Մեր զրուցակիցն այս հարցը հետևյալ կերպ է մեկնաբանում. «Սկսեմ տուգանքներից: 

Դրանց՝ որպես գործիքի կիրառման անհրաժեշտությունը կար: Երկար վիճելու հարց է՝ տուգանքը պետք է լիներ տասը հազար դրամ, թե՞ սահմանվեր ավելի բարձր: 

Գուցե պետք է լիներ տասը հազար դրամից էականորեն բարձր, որպեսզի, այսպես ասած, կանխարգելեր անփութությամբ դիմակը սխալ կրելու կամ չկրելու հետևանքով տուգանքի հնարավոր կիրառումը: 

Երբ մարդը գիտի, որ մեծ դժվարություն չէ այդ տուգանքը վճարելը, չնայած որ տասը հազար դրամն էլ քիչ գումար չէ, մարդու զգուշությունն ավելի թուլանում է: «Ոչինչ, մեկ անգամ կտուգանեն, կվճարեմ» տրամաբանությամբ առաջնորդվող մարդիկ կլինեն և կան: Եթե տուգանքը լիներ ավելի բարձր, շատ ավելի քիչ մարդ կտուգանվեր: Եթե տասը հազար դրամով հինգ հոգու ենք տուգանում, ապա հիսուն հազար դրամ տուգանքի դեպքում կտուգանեինք մեկ հոգու: 

Հիմա անցնեմ այս ոլորտում մեկ լուրջ բացթողման, այն է՝ իրավակարգավորման մեխանիզմների ներդրումն անձնագրերի մասով: Այսինքն՝ պետք էր ստուգել միայն ու միայն այն քաղաքացիների անձնագիրը, որոնք չէին կրում դիմակ: Դիմակով քաղաքացու անձնագիրը ստուգելը, բացի կորոնավիրուսի տարածման ռիսկը մեծացնելուց, որևէ օգուտ չուներ: 

Բարեբախտաբար, վերջին ժամանակահատվածում միայն անձնագրի ստուգման շրջայցեր, կարծես թե, չենք նկատում: Արդյո՞ք արժեր քննարկել Երևանում անտանելի շոգի ժամանակ արևի ճառագայթների տակ ժամը 12:00-ից 17:00-ը շրջող միայնակ քաղաքացիների առանց դիմակի լինելու հնարավորությունը: 

Միանշանակ, արժեր: Անպայման պետք էր դնել չափորոշիչներ, որ քաղաքացին պետք է լինի միայնակ, իր մոտ պետք է դիմակ ունենա՝ փակ տարածք մտնելիս կամ էլ ինչ-որ մեկին հանդիպելիս դնելու համար: Բայց շոգ ժամերին միայնակ շրջելու ժամանակ պետք է հնարավորություն ունենանք այդ դիմակը հանելու մի քանի պատճառով: Օրինակ՝ երբ մարդը քրտնում է, 10-15 րոպե հետո դիմակն օգտագործման ենթակա չէ, պետք է այն դեն նետել: Եթե այն դեն չեն նետում, չեղածի հաշիվ է: 

Ինչ վերաբերում է երկակի ստանդարտին, ապա այս դեպքում երկակի ստանդարտ չկա: Եթե սա դիտարկենք զուտ հավասարության դաշտում, ապա տուգանվում է թե՛ քաղաքացին, թե՛ պաշտոնյան: 

Այլ հարց է՝ բոլորս գիտակցում ենք, որ, ըստ էության, քաղաքական որոշումների քաղաքական պատասխանատվություն կրող անձինք պետք է բացի օրենքով սահմանված պարտավորություններն ունենան ստանձնած ներքին քաղաքական պարտավորություններ, իսկ թե ինչու քաղաքական պատասխանատվությունը մի փոքր ավելի թույլ է, քան արժեր որ լիներ, կարծում եմ՝ սպառողների իրավունքների պաշտպանության և իմ քննարկելու տիրույթից դուրս է: 

Ինչու, որովհետև, այո, որպես քաղաքացի ցանկանում եմ, որ նրանք ավելի պատասխանատու լինեն, բայց դա քաղաքական ուժի խնդիրն է: 

Եթե խանութում աշխատակիցը բարյացակամ չէ սպասարկելիս, դա իրավակարգավորման խնդիր չէ: Ինչո՞ւ դա չի կարգավորվում, որովհետև աշխարհը հասկացել է՝ դա բիզնեսի ներքին խնդիրն է: Եթե աշխատողն իրեն ճիշտ չի դրսևորում, կորցնում է հաճախորդ: 

Հնարավոր չէ սահմանել, որ պետք է պարտադիր ժպտալ: Բայց հասկանում ենք, որ նրա լավ վերաբերմունքից հաճախորդն իրեն լավ է զգում, այս դեպքում բիզնեսմենը պետք է բացատրի իր աշխատակիցներին, որ հաճախորդների հետ ավելի բարեհամբույր լինեն, հակառակ դեպքում՝ տուժում է բիզնեսը: 

Նույն տրամաբանությամբ տուժում է քաղաքական ուժը, և սա նրանց ներքին խնդիրն է, որը նրանք էլ պետք է լուծեն»,-եզրափակում է Բաբկեն Պիպոյանը:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

   
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>