ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
16
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

Տնտե­սու­թյան հետ կապ­ված իշ­խա­նու­թյուն­նե­րի պատ­կե­րա­ցու­մը որոշ փոքր նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րից այն կողմ չի անց­նում

«Փաստ» թերթը գրում է. Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում շարունակվում է կորոնավիրուսի տարածման արդյունքում ստեղծված ճգնաժամային իրավիճակը։ Առողջապահական ծանրաբեռնվածությունից զատ, գրեթե բոլոր երկրների համար լուրջ գլխացավանք է դարձել տնտեսական ճգնաժամը, որի հետևանքները կարող են առավել երկարատև և ծանր լինել։

Ուստի տնտեսական հարցերը առկա իրավիճակում երկրների կառավարությունների ուշադրության կենտրոնում են, և այնպիսի նախաձեռնություններ են իրականացվում, որոնք թույլ կտան դուրս գալ վերականգնման փուլ։ 

Իսկ տնտեսության վերականգնման համար անհրաժեշտ է հաշվարկել, թե այդ ուղղությամբ ինչ քայլերի հաջորդականությամբ է անհրաժեշտ առաջ գնալ և ինչ ֆինանսական ներարկումներ պետք է արվեն այն ճյուղերում, որոնք ամենից շատ են տուժել։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեր իշխանությունները փորձում են հանրության մոտ արդեն լավատեսական մոտեցումներ ձևավորել, թե այժմ հիմքեր կան պնդելու, որ մեր երկիրը ոչ միայն մտել է կորոնավիրուսային ճգնաժամը հաղթահարելու փուլ, այլև աշնանը երկրորդ կանխատեսվող ալիքի նկատմամբ կարող է ունենալ ավելի լավ դիմակայունություն։ Սակայն տնտեսության հետ կապված նման կանխատեսումներ անելը դեռ վաղ է. ամեն օր վարակակիրների թիվը հարյուրներով ավելանում է, իսկ տնտեսությունը հայտնվել է խորը ճահճի մեջ։ 

Արտակարգ դրության և խիստ սահմանափակումների պայմաններում մարտ-ապրիլ ամիսներին տնտեսական անկումը շեշտակի է եղել, և բնական է, որ խիստ սահմանափակումների վերացումից հետո մայիս-հունիս ամիսներին այդ անկումը պետք է համեմատաբար դանդաղեր, բայց սա դեռևս չի նշանակում, թե արդեն տնտեսական վերականգնման փուլ ենք դուրս գալիս։

Ընդհանուր առմամբ, այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը, նախորդ տարվա նույն կիսամյակի համեմատ, նվազել է 4,7 %-ով։ 

Շինարարության ոլորտում կիսամյակի կտրվածքով անկումը կազմել է 23,4 %, առևտրաշրջանառության ոլորտում ՝ 11,1 %, ծառայությունների ոլորտում՝ 6,4 %։ Նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ միայն չնչին աճ է գրանցվել արդյունաբերական արտադրանքի և գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալների առումով, համապատասխանաբար՝ 1,5 և 1,7 %-ով։

Ճգնաժամն աննախադեպ ծանր հետևանքներ է ունեցել Հայաստանի զբոսաշրջության ոլորտի, հատկապես տուրիստական ընկերությունների, հյուրանոցների, հյուրատների և մի շարք այլ կազմակերպությունների վրա։ 

Համաճարակային պայմաններում ոլորտում ներկայացված ընկերությունների 37,5 %-ը ստիպված է եղել գնալ կրճատումների։ Իսկ աշխատակիցների կրճատումներ չկատարած ընկերությունների միայն 25%-ն է պահպանել նախաճգնաժամային աշխատավարձի չափը։

Զբոսաշրջության ոլորտը դեռ երկար ժամանակ կլինի տնտեսապես ճնշված վիճակում։ Եվ որպեսզի ոլորտի դերակատարներն ուղղակի չսնանկանան ու դուրս չմղվեն, ապա պետք է պետությունը նրանց օգնության ձեռք մեկնի, ինչու չէ՝ նաև տարբեր մեխանիզմներով ձեռնամուխ լինի ներգնա տուրիզմի ակտիվացմանը։

Իսկ, ընդհանուր առմամբ, ճգնաժամը հաղթահարելու համար դուռ կարող է բացել արտադրության և արտահանման խթանումը, բայց վերջին շրջանի զարգացումները ցույց տվեցին, որ հայ արտահանողների իրավունքներն արտասահմանում, անգամ ԵԱՏՄ տարածքում այնքան էլ պաշտպանված չեն։ 

Հայ-ադրբեջանական սահմանային բախումների ֆոնին Ռուսաստանում գործող ադրբեջանական առևտրական ընկերություններն ուղղակի հրաժարվեցին ընդունել հայկական գյուղատնտեսական արտադրանքը, մասնավորապես ծիրանի խմբաքանակը։ Եվ քանի որ իշխանություններն ի զորու չեղան արագ արձագանքել ու պաշտպանել հայ արտահանողների իրավունքները, խնդրին այլընտրանքային լուծում տրվեց տեղի հայ գործարարների միջամտության արդյունքում։

Այս միջադեպը ցույց տվեց, որ անհրաժեշտ է ակտիվ քայլեր ձեռնարկել սփյուռքի ներուժը և ունեցած կապերը Հայաստանի շահերին ծառայեցնելու, մասնավորապես տնտեսությունը զարգացնելու, արտահանումը խրախուսելու և արտերկրից ներդրումներ բերելու հարցում։ Բայց, ցավոք սրտի, տնտեսության հետ կապված իշխանությունների պատկերացումը որոշ փոքր նախաձեռնություններից այնկողմ չի անցնում։ 

Մի քանի ճանապարհի ասֆալտապատումն ու դպրոց-մանկապարտեզների վերանորոգումը դեռևս չի նշանակում, թե այսպիսի նախաձեռնություններով բոլոր անհրաժեշտ հիմքերը ստեղծում են ճգնաժամի ողնաշարը կոտրելու համար։

Նյութն`  թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>