Նիկոլ Փաշինյանն Իլհամ Ալիևի սրտի վարչապետի թեկնածուն է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Փաշինյանն իր կաշին փրկելու խնդիր ունի, դրա համար պատրաստ է և՛ ինքնություն զոհաբերել, և՛ ադրբեջանցիներ բերել, և՛ նրանց անվտանգությունը ադրբեջանական զորքով ապահովել․ Դանիելյան Հարկային դրախտավայր բիզնեսի բոլոր շերտերի համար
29
Կայացել է «Առաջարկ Հայաստանին» նախագծի համակարգող խորհրդի անդրանիկ նիստը Ըստ բրիտանական The Economist-ի՝ Թրամփը դժվար որոշում պիտի կայացնի, իսկ Իրանն արդեն ձեռք է բերել ռազմավարական առավելությունը «Փախած» Նիկոլը, երաշխավորված խաղաղությունը և «Մայր Հայաստանի» 10 առաջարկները (տեսանյութ) «Վայրի կապիտալիզմից» դեպի նոր մոդել. ինչո՞վ է «Մայր Հայաստանը» գնում ընտրությունների (տեսանյութ) Գյուղատնտեսությունը՝ որպես ազգային անվտանգության գործոն Ըստ Der Spiegel-ի՝ ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի դեմ պատերազմում սպառել են իրենց հակահրթիռային պաշտպանության զինամթերքի 85%-ը Իսրայելական բանակը քայքայման եզրին է կանգնած. նշում է նրա գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը Ո՞ր քաղաքական ուժին նախապատվություն կտա ընտրողը հունիսի 7-ին (տեսանյութ) Տնտեսության աճ, արժանապատիվ թոշակ, անվճար կրթություն, հարկային դրախտավայր, մեգանախագծեր Փաշինյանի «պահած» բանակը. արտակարգ միջադեպ Վարդենիսի զորամասում. դանակահարվածներ կան, 3 հոգի հոսպիտալացված է Պատերազմ Արցախում
«Հրապարակ»․ Ժեշտի կտորը կպցրել է կրծքին, աչքներս է խոթում, թե` իրական Հայաստանն է, որն ինքը բզկտել է էս երկու օրվա վարարման ընթացքում հարևանիս այգին ջուրը նորից տարավ․ պատնեշ խոստացան, բայց չկառուցեցին․ Այրում գյուղի բնակիչ Կայացել է «Առաջարկ Հայաստանին» նախագծի համակարգող խորհրդի անդրանիկ նիստը Նիկոլ Փաշինյանն Իլհամ Ալիևի սրտի վարչապետի թեկնածուն է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլի «ախրաննիկները» մեքենաներով տատիկների են բերել, որ գովեստի խոսք ասեն Փաշինյանին․ «Հրապարակ» Երկրաշարժ՝ Մարտունի քաղաքի մոտ «Մարդկանց աhnւuարuափի մեջ եք պահում». քաղաքացին հրաժարվեց Փաշինյանից վերցնել «խաղաղության սիմվոլ» քարտեզը ԱԳՆ աշխատակից Աշխեն Առաքելյանի վերաբերյալ կայացվել է մեղադրական վերդիկտ. ԲԴԽ խոսնակ Երկու նոր պատգամավոր կգործուղվեն խորհրդարան. անունները հայտնի են Փաշինյանն իր կաշին փրկելու խնդիր ունի, դրա համար պատրաստ է և՛ ինքնություն զոհաբերել, և՛ ադրբեջանցիներ բերել, և՛ նրանց անվտանգությունը ադրբեջանական զորքով ապահովել․ Դանիելյան Ինչպես են մի գիշերում «անկախ» դառնում. «Փաստ» Խոստովանական հայտարարություններ, որ նախանշում են անդունդ. «Փաստ» Ե՞րբ կմեկնարկեն ամառային զորակոչը և զորացրումը Ըստ բրիտանական The Economist-ի՝ Թրամփը դժվար որոշում պիտի կայացնի, իսկ Իրանն արդեն ձեռք է բերել ռազմավարական առավելությունը «Հրապարակ»․ «Խառոշիներին» ուղարկում են «հանգստանալու» Իր միջուկային օբյեկտների վրա հարձակումների պատճառով Իրանը հայտարարել է տարածաշրջանի սպառնալիքի մասին «Փախած» Նիկոլը, երաշխավորված խաղաղությունը և «Մայր Հայաստանի» 10 առաջարկները (տեսանյութ) Հարկային դրախտավայր բիզնեսի բոլոր շերտերի համար «Վայրի կապիտալիզմից» դեպի նոր մոդել. ինչո՞վ է «Մայր Հայաստանը» գնում ընտրությունների (տեսանյութ) Նախօրեին, Նիկոլ Փաշինյանը մի հրեշավոր խոստովանություն արեց «Հրապարակ»․ Կիրանցից 2 տղամարդ հողերը հանձնելու դարդից մահացել են Իրանը հայտնել է, որ հարվածել է Թել Ավիվում Իսրայելի տրանսպորտային կենտրոնին Իրանը հարվածներ է հասցրել նաեւ Հորդանանին, Բահրեյնին եւ Սաուդյան Արաբիային Իրանում ավիահարվածների հետևանքով վնասված քաղաքացիական օբյեկտների թիվը հասել է 92,000-ի Պետական դավաճանության մեջ մեղադրվող ԱԳՆ աշխատակիցն այդ հոդվածով արդարացվել է Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ Գյուղատնտեսությունը՝ որպես ազգային անվտանգության գործոն ՀՀ-ում hnւղարկավորել են Երևանում uպանված չեչեն Այշատ Բայմուրադովային, որի մարմինը մի քանի ամիս դիաhերձարանnւմ էր Հայաստանում ծանր սուր շնչառական վարակներով հոսպիտալացվածների թիվն աճում է Ի՞նչ է տեղի ունեցել Կապանում

Ի՞նչ սպասումներ ունի պետությունը կամավորականներից և ինչ պետք է անել․ Տիգրան Աբրահամյան

Tert.am-ը ներկայացնում է «Հենակետ» վերլուծական կետրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի հոդվածը մարտական գործողությունների ընթացքում կամավորական միությունների գործունեության, նրանց ներգրավելու հարցում պետության գործառույթների մասին։ 

Տավուշի ուղղությամբ ծավալված մարտական գործողությունների օրերին պատերազմի մասնակից տարբեր հասարակական կազմակերպություններ ևս ակտիվացան, որի նպատակն ըստ անհրաժեշտության մարտական գործողություններին ներգրավվելն էր:

Տեղեկատվական միասնական շտաբի համակարգող Արծրուն Հովհաննիսյանն այդ ժամանակ հայտարարեց, որ այս պահին նման նպատակահարմարություն չկա: Դա, բնականաբար, չի նշանակում, որ դրա անհրաժեշտությունը ինչ որ փուլում չի լինելու:

Այս տեսանկյունից պետք է հասկանալ, թե նպատակահարմարության, անհրաժեշտության դեպքում ո՞ր ուժերը կարող են օպերատիվ ձևով ներգրավվել մարտական գործողությունների վերսկսման կամ դրանց՝ մասշտաբայինի վերածման պարագայում:

1990-ականների սկզբին Հայաստանի ու Արցախի սահմանին ընթացող լայնամասշտաբ ռազմական գործողություններից հետո պատերազմի մասնակիցների տարբեր կազմակերպություններ հիմնվեցին, որոնց նպատակը զոհվածների և նրանց ընտանիքների, վիրավորների ու պատերազմի մասնակիցների սոցիալական խնդիրներից բացի, նաև, ըստ անհրաժեշտության, մարտական գործողությունների վերսկսման պարագայում այդ գործողություններին արագ ներգրավվելն էր:

Այդ կազմակերպություններից ամենամեծը Երկրապահ կամավորականների միությունն է, որտեղ վերջին 2-3 տասնամյակում տրանսֆորմացիոն որոշակի գործընթացներ են եղել, վերջինը՝ 2018 մայիսից հետո:

2016 թվականի ապրիլին տարբեր կազմակերպություններ ակտիվ մասնակցություն են ունեցել մարտական գործողություններին, դրանց ավարտից հետո որոշ ժամանակ մարտական հերթապահություն են կրել առաջնագծում:

Պետությունն այսպիսի կազմակերպություններին «պատվեր» իջեցնելու կամ․  նվազագույնը, իր սպասելիքները սահմանելու խնդիր ունի: Պայմանական ասած՝ այդ կազմակերպությունները պետք է իրենց հիմնական գործառույթները ապահովեն զուտ հասարակական դաշտում և ոլորտային հարցերով զբաղվե՞ն, թե՞ անհրաժեշտության դեպքում որպես պայմանական արագ արձագանքման խմբեր մեկնեն սահման:

Ինչո՞ւ եմ սա ասում, որովհետև տարբեր փուլերում, օրինակ՝ ապրիլյան մարտական գործողություններին Արցախում պահեստազորի հավաք արվեց, սակայն ՀՀ-ում դա չարվեց և ՀՀ-ի մասնակցությունը փաստացի եղավ կամավորական ջոկատների միջոցով: Ինչու այդ ջոկատների միջոցով, որովհետև նրանց միջոցով սահման մեկնեցին նաև մինչ այդ այդ կազմակերպության անդամ չհանդիսացող քաղաքացիներ:

Նույն Տավուշյան գործողությունների կամ մեկ այլ պարագայում պաշտպանության նախարարությունը ընտրություն ունի՝ անհրաժեշտության դեպքում, որպես միջանկյալ տարբերակ ներգրավել կամավորական ջոկատների՞ն, թե՞ օրենսդրությամբ սահմանված կարգով մասնակի կամ ամբողջական պահեստազորի հավաք անել:

Կրկին վերադառնալով հիմնական հարցադրմանը՝ ինչպե՞ս է պետությունը տեսնում կամավորական ջոկատների գործունեությունը, պետք է նշեմ, որ սրանից է կախված թերևս ամենակարևորը՝ ինչ անելիքներ ունի պետությունն այս ջոկատների մարտունակության ապահովման տեսանկյունից:

Հասկանալի է, որ նրանք պատերազմի ժամանակ մեծ փորձ են ձեռք բերել, սակայն նրանց մի մասը տարիքային խնդիր ունի, մի մասը՝ առողջական խնդիրներ, իսկ նրանք, ովքեր կարող ենք սահմանին ծառայություն մատուցել, մարզավիճակում գտնվելու խնդիր ունեն: Սակայն այս վերջին խմբին «մարզավիճակի բերելը» կարճ ժամանակահատվածի հարց է՝ փորձն ու ռազմական գիտելիքները շատ հարց են լուծում, էլ չեմ խոսում մարտական, հաղթական ոգու և հայրենիքին նվիրվածության մասին:

Արցախում բավականին հետաքրքիր և աշխատող մոդելով Ազատամարտիկների միությունն է գործում, որն իսկապես մոբիլ, մարտունակ ստորաբաժանում ունի՝ բազմափորձ ազատամարտիկներով: Միությունը ազատամարտիկների սոցիալական խնդիրներով է զբաղվում, տարբեր ծրագրերով սատարում պաշտպանության բանակին, բայց միաժամանակ ՊԲ հրամանատարարության ներքո, ցանկացած պահի կարող է ցանկացած մարտական խնդիր լուծել և՛ որպես մարտական հերթապահություն կրող ստորաբաժանում, և՛ պաշտպանողական, հակահարձակվողական և հարձակվողական գործողություն իրականացնող զորախումբ: Միությունը ղեկավարում է Արցախի հերոս, գեներալ մայոր Սամվել Կարապետյանը:

Ի դեպ, մի արդյունավետ մոդելով էլ ՀՅԴ-ն էր գումարտակ ձևավորել, որտեղ հիմնականում 90-ականների պատերազմին մասնակցած մեր հայրենակիցներն էին, այլ մոդելով «Սև հովազ» ջոկատն էր գործում, որը հիմա էլ ծառայություն է իրականացնում: Ամենակարևորը՝ այս ջոկատները գործում են ՊՆ կոորդինացման տիրույթում՝ որպես ՀՀ զինված ուժերի մասնիկ:

Կարճ ասած՝ պետք է բոլոր կազմակերպությունների հետ արագ աշխատել՝ լիովին տիրապետել, թե ինչ ռեսուրսի ենք տիրապետում, առանձնացնել վերևում նշածս երրորդ խմբին և իրավական որոշակի կարգավորումով համահավաք արագ արձագանքման խումբ ձևավորել:

Սա զուտ այսօրվա համար չեմ ասում, մեր տարածաշրջանում առկա ռազմաքաղաքական իրադրությունը հուշում է, որ նման իրավիճակներ, առավել լարված ժամանակներ դեռ շատ ենք ունենալու:

Սրան զուգահեռ պետք է առաջին պլան բերել տարբեր ժամանակներում օրակարգում գտնվող մի շատ կարևոր նախաձեռնություն՝ ակտիվ պահեստազորի հարցը: Սրան մեկ այլ առիթով դեռ մանրամասն կանդրադառնամ, միայն նշեմ, որ Հայաստանն ու Արցախը ակտիվ պահեստազոր ունենալու այլընտրանք չունեն․ և սա զինված ուժերի զարգացման, արդիականացման մի բաղկացուցիչը պետք է դառնա:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>