Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան
28
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը

ՊԵԿ-ը հրապարակել է 2020 թ․ 1-ին կիսամյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2020 թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը: 1000 խոշոր հարկ վճարողների կողմից, ընդհանուր առմամբ, առաջին կիսամյակում վճարվել է ավելի քան 492 մլրդ 668 մլն դրամ՝ 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ 18 մլրդ 335 մլն դրամ քիչ։

Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 412 մլրդ 606 մլն, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 80 մլրդ 62 մլն դրամ:

2020 թ. հունվար-հունիս ամիսների արդյունքներով՝ խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է «Գրանդ Տոբակո» ընկերությունը, որը պետական բյուջե է վճարել 26 մլրդ 339 մլն դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում «Գրանդ Տոբակոն» վճարած հարկերով 2-րդն էր՝ 28 մլրդ 280 մլն դրամ հարկով։ Ընկերության վճարած հարկերը 2019-ի համեմատ նվազել են ավելի քան 1․9 մլրդ դրամով։

2-րդ խոշոր հարկատուն «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է՝ 25 մլրդ 978 մլն դրամ վճարած հարկերով։ 2019 թ. առաջին կիսամյակում «Գազպրոմ Արմենիան» վճարել էր 3․1 մլրդ քիչ՝ 22 մլրդ 790 մլն դրամ։

«Գազպրոմ Արմենիային» հաջորդում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերությունը, որը վճարել է 21 մլրդ 629 մլն դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» գլխավորում էր խոշոր հարկ վճարողների ցուցակը։ Ընկերության կողմից 2019 թ. առաջին կիսամյակում պետական բյուջե էր վճարվել 29.5 մլրդ դրամ։

4-րդ խոշոր հարկատուն «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունն է, որը 2020 թ. հունվար-հունիս ամիսներին վճարել է 12 մլրդ 771 մլն դրամ հարկ։ 2019 թ. առաջին կիսամյակում ընկերության մուտքերը  9 մլրդ 130 մլն դրամ էին։ 5-յակը եզրափակում է «ՍիփիԷս Օիլը»՝ 9 մլրդ 678 մլն դրամ հարկով։

«Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ընկերությունը խոշոր հարկատուների ցանկում 6-րդն է՝ 9 մլրդ 571 մլն դրամով, որին հաջորդում են «Ֆլեշ» ընկերությունը՝ 8 մլրդ 11 մլն դրամ, «Ֆիլիպ Մորիս Արմենիան»՝ 6 մլրդ 946 մլն դրամ, «Հայաստանի էլեկտրական ցանցերը»՝ 6 մլրդ 936 մլն դրամ։ 1000 խոշոր հարկատուների տասնյակը եզրափակում է «ՄՏՍ Հայաստանը», որը 2020 թ. առաջին կիսամյակում վճարել է 6 մլրդ 889 մլն դրամ հարկ։

Առաջին տասնյակում տեղ զբաղեցրած ընկերություններից 3-ը ներկայացնում են էներգակիրների, 3-ը՝ ծխախոտագործության, 2-ը՝ հանքարդյունաբերության և մեկական ներկայացուցիչներով ներկայացված են էներգետիկայի և կապի ոլորտները։

2019 թ. առաջին կիսամյակի տվյալների համեմատ` 2020 թ. նույն ժամանակահատվածում 1000 խոշոր հարկատուների տասնյակում չեն հայտնվել «Ակվիլոն թրեյդը» և «Արմենիա միջազգային օդանավակայանները»։ Նրանց փոխարեն տասնյակում տեղ են գտել «ՍիփիԷս Օիլը» և «ՄՏՍ Հայաստանը»։

2019 թ. 1000 խոշոր հարկատուների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>