Հայաստանում ավարտվել են Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների քվեարկությունը Վեհափառի ձեռամբ այսօր օծվել է Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին Հարգանքի տուրք՝ «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ
21
Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Արեգնազ Մանուկյան Զոհվածների հարազատների նախաձեռնությամբ սգո երթ՝ դեպի Եռաբլուր. Լուսանկարներ Փորձություններն ի զորու ենք դիմագրավել միասնությամբ. Վեհափառի խոսքը՝ նորաօծ եկեղեցում Անկախության 35-ամյակն ինչ-որ մեծահարուստի զավակի հարսանիք չէ, որ կոմերցիան «խոդ» եք տվել ու թվեր կրակել ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի «գործով» հաջորդ «փակ նիստը»՝ սեպտեմբերի 22-ին Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին տեղափոխեցին դատարանի շենք Ինչպես կանխել 3-րդ ցեղասպանությունը Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով. նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծափերով դիմավորեցին դատարանում Պատերազմ Արցախում
Հայաստանում ավարտվել են Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների քվեարկությունը Թուրքը Գերմաննիայում Հայաստանի ներկայացուցչին «խաղաղության մրցանակ» է հանձնում՝ Արցախն ուրանալու, հայաթափելու և հազարավոր զինվորների մահվան մատնելու համար Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Արեգնազ Մանուկյան Այժմ վարվում է Հայաստանի արցախացման քաղաքականություն՝ նույն դերակատարներով Փաշինյանի այդ հայտարարությունից հետո կարող ենք ասել՝ ՀՀ իշխանությունը բավարարված է այն իրադարձություններով, որոնք կատարվել են Արցախում 2023-ին. Աբրահամյան Արցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքները. «Ուժեղ Հայաստան» Զոհվածների հարազատների նախաձեռնությամբ սգո երթ՝ դեպի Եռաբլուր. Լուսանկարներ Փորձություններն ի զորու ենք դիմագրավել միասնությամբ. Վեհափառի խոսքը՝ նորաօծ եկեղեցում Վեհափառի ձեռամբ այսօր օծվել է Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի է. Արցախի ԱԺ Մրցանակի իրական պատճառն այլ է․ «Հրապարակ» Գինարբուք՝ խորհրդարանում․ «Հրապարակ» 2023-ի ադրբեջանական ագրեuիшն, դրա հետևանքով Արցախի ամբողջական oկուպшgիան, բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի հռչակած գաղափարախոսությունից. Աբրահամյան «Տալ, պրծնելուց» անցավ 3 տարի. մենք ոչ միայն «հանգիստ չենք ապրում», այլև կանգնած ենք uպшռնшլիքների առջև. Գեղամյան Հարգանքի տուրք՝ «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Անկախության 35-ամյակն ինչ-որ մեծահարուստի զավակի հարսանիք չէ, որ կոմերցիան «խոդ» եք տվել ու թվեր կրակել Հայաթափված Արցախում Բաքուն շարունակում է քաղաքականություն, որի առանցքում ոչ միայն տարածքի բռնազավթnւմն է, այլև հայ ժողովրդի ազգային ինքնության հետևողական ջնջnւմը ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԲԱՎԱՐԱՐԵԼ Է ՏԵՐ ԱԲՐԱՀԱՄ ՔԱՀԱՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՀԱՅՑԸ Ադրբեջանը, Թուրքիան և Ուզբեկստանը զորավարժություններ կանցկացնեն բռնազավթված Լեռնային Ղարաբաղում Գնահատանքս եմ հայտնում Ալիևին, ով հավասարապես արժանի է այս մրցանակին․ Փաշինյան Հայկական ընկերությունները ռուսական բիզնեսին 770 միլիոն դոլար են պարտք. «Известия»․ «Հայաստան» խմբակցությունը դեսպաններին է ներկայացրել Հայաստանում իրականացվող համակարգային քաղաքական հետապնդումները ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Գարեգին Երկրորդի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի, քրեական վարույթը պետք է կարճվի. Պաշտպան Ինչո՞ւ գերմանացի բժշկին թույլ չեն տվել ՔԿՀ-ում զննել Գագիկ Խաչատրյանին Վարչապետը չունի եպիսկոպոս կարգավիճակը պահպանելու լիազորություն, որքան էլ ֆեյսբուքյան ստատուսներում դա գրի, դա Կաթողիկոսի լիազորությունն է. Արա Զոհրաբյան Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ

«ՕՐՕ»-ն ամփոփում է քարոզարշավը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքն ամփոփել է քարոզարշավը: 

«Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի խոսքով՝ այս իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունն իր նպատակին երբեք չի ծառայել, դարձել է նպատակ, այլ ոչ թե միջոց՝ երկրի տնտեսական խնդիրները լուծելու, անվտանգությունն ապահովելու համար։

«Աշխարհն արդեն մեզ լուրջ չի վերաբերվում, մենք մեր տեղն ու դերը կորցրել ենք տարածաշրջանում։ Քամին ինչ ուղղությամբ փչել է, այդ ուղղությամբ գնացել ենք։ Մեր պատմական դիվանագիտությունը համարյա գոյություն չունի»,–ասաց Վ. Օսկանյանը։

Անդրադառնալով Լևոն Տեր–Պետրոյանի հայտարարությանը՝ Վ. Օսկանյանը ցավ է հայտնեց, որ նա շահարկում է Հայաստանի տարածքի հետ կապված խնդիրը։ «Այդ պարտվողական, թույլ մոտեցումը որևէ դրական բան չի կարող բերել մեր հետագա գործունեության մեջ, անկախ նրանից՝ ով կլինի իշխանության մեջ»,–նկատեց Վ. Օսկանյանը։

Դաշինքի առաջին համար, գեներալ–գնդապետ Սեյրան Օհանյանն էլ նախքան լրագրողների հետ հարցուպատասխանը նշեց. «Մեզ այնպիսի քաղաքական թիմ է պետք, որն առաջին հերթին կվարի հավասարակշռված արտաքին քաղաքականություն՝ հիմքում ունենալով մեր երկրի անվտանգությունը, թիմ, որը կստանձնի Լեռնային Ղարբաղի խնդրի լուծման ողջ գործընթացը, ինչպես նաև համապատասխան միջոցառումներ կիրականացնի մեր բոլոր ոլորտներում՝ զարգացում ապահովելու համար։ Հատկապես տնտեսության մեջ մենք պետք է ձևավորենք այնպիսի միջավայր, որ տնտեսությունն ազատականացված ձևով համաչափ զարգանա, ինչպես նաև ուշադրություն դարձնենք ՓՄՁ–ին, որտեղ մրցակցությունը հավասարաչափ լինի։ Մենք պետք է մի կողմ դնենք բոլոր տիպի տարաձայնությունները, անձնական նկրտումները, քանի որ զգում ենք, որ վճռվում է մեր երկրի ապագան, մեր երկրի ընդհանուր ճակատագիրը։ Այս ճակատագրական պահին մենք իրավունք չունենք էսպես բզկտված, տրոհված մեր ժողովրդի առջև հանդես գալու»։

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն իր խոսքում ասաց. «Այս ընտրական գործընթացը, ընթացակարգը գտնվում են օրենքի սահմաններից դուրս։ Տեսել ենք, թե ինչպես են բռնությունը, քաղաքական բանտարկյալները՝ Հաց բերողից մինչև Սամվել Բաբայան, մտել նախընտրական շրջանի բառապաշար, և սա եղել է իշխող կուսակցապետության վախի արտահայտությունը։ Այս ամենը միասին բերում է այն եզրակացության, որ մենք գտնվում ենք օրենքից դուրս վիճակում։ Այս ամբողջ համալիրը բերում է նրան, որ արդյունքների վրա ազդեցություն ունեցող համատարած խախտումներ արդեն կատարվել են։ Պատասխանատվությունը, իհարկե, անհատական է, բայց այս դեպքում, ի վերջո, նաև կուսակցական։ Մեր ժողովրդի կողմից պետք է գա այն գիտակցությունը, որ կուսակցապետությունը՝ իր ղեկավարով, պետք է հեռանա։ Ակնկալում ենք, որ հետընտրական շրջանում մենք առիթ կունենանք ունենալ վերջապես նոր մեծամասնություն, և իշխող կուսակցությանը կուղարկենք պարկեշտ ընդդիմության շարքերը»։

Ի պատասխան լրագրողի կողմից «Gallup»–ի հարցման վերջին տվյալների մեջբերման՝ Վ. Օսկանյանը ասաց՝ այդպիսի կազմակերպություն ուղղակի գոյություն չունի. այն հնարված է նախագահականի կողմից՝ նրա ֆինանսավորմամբ։

Մանրամասները՝ «Ա1+»-ի տեսանյութում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>