Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան
28
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը

Տնտեսության իրական հատվածը․ հետաքրքիր ու հակասական տվյալներ

Տնտեսության իրական հատվածի մասին պաշտոնական վիճակագրությունը հետաքրքիր ու հակասական տվյալներ է հրապարակել:

Մայիս ամսվա համար նշվում է հետևյալը՝ 2019-ի մայիսի համեմատ արդյունաբերությունը կրճատվել է 3.9 տոկոսով: Սակայն 2020 հունվար-մայիսը նախորդ տարվա համեմատ 2.4 տոկոսանոց աճ ունի:

Մինչ արդյունաբերության աճի ցուցանիշները դիտարկելը նշենք, որ նույն ժամանակահատվածների հարաբերությամբ շինարարությունը կրճատվել է 23.4 տոկոսով: Սա անսպասելի ցուցանիշ չես համարի:

Հիշեցնենք, որ գյուղատնտեսության մասին տվյալներ հրապարակվում են եռամսյակային պարբերականությամբ:

Վերադառնալով արդյունաբերության ոլորտին նշենք՝ աճն արձանագրվել է հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման հաշվին: Աճն անցած տարվա համեմատ 25.7 տոկոս է: Այն, որ համավարակի այս օրերին մեր հանքերը «կատաղի» շահագործվում են, ապացուցում են բոլոր տվյալները: Օրինակ, պղնձի խտանյութի արդյունահանումն անցած տարվա համեմատ աճել է 24.1 տոկոսով: Ցինկի խտանյութի արդյունահանումը՝ 30.9 տոկոս: Մոլիբդենի խտանյութի արդյունահանումը առասպելական աճ ունի՝ 70 տոկոս: Այս անզուսպ աճի շնորհիվ հանքարդյունաբերությունը մեր արդյունաբերության 20.1 տոկոս ծավալն ունի:

Արդյունաբերության հիմնական (60 տոկոս մասնաբաժինն ունեցող) հատվածը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 3.4 տոկոսով: Կրճատման համեստ ծավալն ապահովվել է մի քանի ուղղությունների հաշվին: Դրանք կարելի է անվանել «կորոնավիրուսային»: Որովհետև նկատելի աճ արձանագրվել է «հիմնական դեղագործական արտադրանքի և պատրաստուկների արտադրություն» ապրանքախմբում (17 տոկոս), «քիմիականի նյութերի և քիմիականի արտադրատեսակների արտադրությունում» (18.6 տոկոս):

Նախորդ տարվա անկումից հետո աճ արձանագրվել է էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում (2.3 տոկոս): Գազամատակարարման ոլորտի 8.5 տոկոսանոց աճը բացատրվում է ջեռուցման սեզոնի ձգձգմամբ և նրանով, որ Էլեկտրաէներգիայի արտադրության մեջ աճել է ամենաթանկ (ջէկ-երում արտադրվող) էներգիայի մասնաբաժինը:

Այս տարվա հունվար-մայիս ամիսներին արտադրված էլեկտրաէներգիայի 50.4 տոկոսը բաժին է ընկնում ջէկ-երին: Հիդրոկայանների մասնաբաժինը 25.3 տոկոս է: Մեր ատոմակայանում արտադրվել է հոսանքի 23.8 տոկոսը: Վերարտադրվող ռեսուրսների հաշվին արտադրվել է ընդամենը կես տոկոսը: Խոսքն այս պարագային հողմային և արեգակնային կայանների արտադրանքի մասին է: Որքան էլ բոլորս՝ իշխանություններից մինչև կանաչներ, խոսենք դրանք զարգացնելու կարևորության մասին՝ պատկերը սա է: Արտադրության թվերն ամենևին համադրելի չեն: 2020թ․ հունվար-մայիսին մեր երկրում արտադրվել է 3 մլրդ 241.1 մլն կՎտ.ժամ: Դրանից արեգակնահողմնայինի բաժինը 8.1 մլն կՎտ.ժամ է: Արդյունաբերության մյուս մասը՝ «ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում» անվանվող ոլորտի ռեցեսիան 21.7 տոկոս է:

Բնականաբար, համավարակի օրերին իշխանություններն իրենց թույլ են տվել «խնայել» թափոնների հավաքման, մշակման, ոչնչացման, վնասազերծման (այս անունը պաշտոնական է) ոլորտում: 2019թ․ հունվար-մայիսին այդ նպատակի համար մոտ 2.9 մլրդ դրամ է հատկացվել, իսկ այս տարի՝ մոտ 784 մլն դրամ: Կրճատումը պաշտոնապես 73 տոկոս է:

Այսպիսին է 2020-ի հունվար-մայիսը մեր տնտեսության իրական հատվածի համար: Պաշտոնական հաշվետվություններում, իհարկե:

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>