Էդվարդ Նալբանդյանն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության հարցը
Մարտի 27-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին, Ռիչարդ Հոգլանդին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին։ Համանախագահները ներկայացրին Բաքվում ունեցած հանդիպումները։ Քննարկվեցին ղարաբաղյան կարգավորման գործընթացն առաջ մղելուն ուղղված քայլերը, շեշտվեց Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին կայացված որոշումների իրագործման անհրաժեշտությունը։

