Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան
28
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը

Արա Գալոյան. Արտահանումները պակասել են 11 տոկոսով, իսկ ներմուծումները՝ 25.7

Ընդունված է կարծել, որ համաշխարհային տնտեսությունը փորձում է դուրս գալ համավարակային կանգից: Բոլոր դեպքերում այդպիսի հայտարարություններ անում են շատ երկրներ: Նաև մենք ու մեր տարածաշրջանի երկրները:

Տնտեսական նորությունները հիմնականում հայտարությունների մակարդակի են: Բնականաբար: Օրինակ, Թուրքիան հայտարարում է, որ շուտով ավիահաղորդակցությունը կվերականգնի 70 երկրի հետ: Ադրբեջանը հայտարարում է, որ «նավթի գների անկումը դատավճիռ չէ», բայց նաև այն մասին, որ երկրի սահմանները փակ են մնալու մինչև հունիսի 15-ը: Վրաստանը հայտարարում է արտակարգ դրության ավարտի մասին:

Բոլորը խոսում են համավարակի հետևանքով կրած վնասների մասին: Նույնիսկ՝ մենք: Բոլորը հրապարակում են ապրիլ ամսվա վիճակագրությունը: Հայտնի բան է՝ կառավարության մեկ առանձին վերցրած անդամի մակարդակում մենք չենք հավատում վրաց վիճակագրությանը: Ցավոք հայտնի չէ, թե քանի անդամի մակարդակում ենք հավատում մեր վիճակագրությանը: Բայց ներկայացնենք թվերը:

Վրաց պաշտոնական վիճակագրությունը գրում է, որ հունվար-ապրիլին երկրի տնտեսությունը կրճատվել է 16.6 տոկոսով: ՀՆԱ նվազման միջին ամսական ցուցանիշը 3.6 տոկոս է: Մենք ՀՆԱ-ի փոխարեն խոսում ենք Տնտեսական ակտիվության ցուցանիշից: Այն նախորդ տարվա հունվար-ապրիլի համեմատ կրճատվել է 17 տոկոսով: Այս տարվա ապրիլը (երբ բոլորս չէինք աշխատում) 2019-ի ապրիլի նկատմամբ (երբ բոլորս էինք աշխատում՝ բացի գործազուրկներից) ՏԱՑ-ը նվազել է ընդամենը 17.2 տոկոս (սա լրացուցիչ ապացույցն է այն բանի, թե ինչու շատ տնտեսագետներ ՏԱՑ-ը լուրջ ցուցանիշ չեն համարում): Վրաց վիճակագրությունն արձանագրում է, որ կրճատվել են տնտեսության համարյա բոլոր ոլորտները (փոքր աճ կա միայն հանքարդյունաբերության ոլորտում): Մյուս մակրոցուցանիշները ևս հետաքրքիր են համեմատության մեջ: Հունվար-ապրիլին մեր արտաքին առևտուրը կրճատվել է 11.4 տոկոսով: Մանրամասն պատկերն այս է՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ արտահանումը պակասել է 8.1 տոկոսով, իսկ ներմուծումները՝ 11.5: Նույն ժամանակահատվածում Վրաստանի թվերն ավելի մեծ են: Արտահանումների կրճատումը կազմել է 11.9 տոկոս, իսկ ներմուծումներինը՝ 11.8:

Հիշեցնենք, որ թվերի նույնական գնահատականի դեպքում դժվար է լինելու բացատրել տնտեսությունների ընդհանուր կրճատման թվերի միջև առկա հսկայական տարբերությունը (վրաց ՀՆԱ-ն կրճատվել է 16.6 տոկոս, մեր ՏԱՑ-ը 1.7): Բայց հիշենք, որ մինչև ներողություն խնդրելը կարելի է ասել, որ մենք մեր վիճակագրությանն ենք վստահում: Իսկ ադրբեջանական մակրոտնտեսական վիճակագրությանը կարելի է իսկապես կասկածանքով մոտենալ: Հատկապես, որ այս երկրում տնտեսական հիմնական թեման Վրաստանի և ռուսական «Գազպրոմի» միջև կնքված պայմանագիրն է: Ավելի ճիշտ վախը, որ այդ պայմանագիրը կզրկի իրենց մենաշնորհային դիրքից: Հատկապես, որ ռուսական գազի գինը էապես ցածր է ռուսականից: Ուստի ադրբեջանական տնտեսական լրատվության հիմնական թեման գազի սպառման նոր շուկաների հեռանկարներն են:

Իսկ արտաքին առևտրի զուտ թվերը սրանք են. արտահանումները պակասել են 11 տոկոսով, իսկ ներմուծումները՝ 25.7: Համավարակի ազդեցությունը Ադրբեջանի տնտեսության վրա շատ ավելի նկատելի է (առաջին հերթին էներգակիրների պահանջարկի կտրուկ նվազման պատճառով): Այս երկրում էլ համավարակի դեմ պայքարում հույսները դրել են հասարակական վերահսկողության վրա: Նույնիսկ հեռախոսահամար են հրապարակում, որ «գիտակից» քաղաքացիները զանգեն ու իշխանություններին տեղեկացնեն մեկուսացման կանոնների խախտումների մասին:

Ռուսական ասացվածքից է հայտնի, որ խեղդվողի փրկության գործը հենց իր՝ խեղդվողի գործն է: Ահա այսպիսին է մակրոտնտեսական մասնակի համադրումը մեր տարածաշրջանում համավարակի օրերին:

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>