Հանրային տրանսպորտի սպասվող թանկացման առաջին նշաններն սկսում են երևալ Թանկացումը բարեփոխում չէ, բարեփոխումն այն է, երբ վճարի դիմաց մատուցվում է ավելի լավ ծառայություն «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ»
18
Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով տեղի կունենա հերթական դատական նիստը ՀՅԴ-ի դեմ հաչող շները և ՀՅԴ քարավանը Նիկոլ Փաշինյանը թերարժեքության կոմպլեքս ունի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ․ Լևոն Քոչարյան Գագիկ Ծառուկյանը երբեք գործարքի չի գնա. երբ Փաշինյանին պետք լինի ձեզ ունեզրկել՝ անելու է, կապ չունի՝ հայտնի հիմնադրամին որքան փող եք փոխանցում. Իվետա Տոնոյան «Խաղաղության» դայակը Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում ՔՊ-ն պետք է ամբողջությամբ արմшտախիլ արվի. Իշխան Սաղաթելյան Նիկոլ Փաշինյանը կազմաքանդում է հայ-ռուսական հարաբերությունները․ թրքաադրբեջանական գաղութացման հեռանկարը Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՔՊ-ական Արման Եղոյանի դեմ Մրգերը սխալ հասցեով են գնացել. գործարարները մեղադրվում են Ռուսաստանից 44 միլիարդ ռուբլի դուրս բերելու մեջ. «Կոմերսանտ» Պատերազմ Արցախում
ՌԴ-ն չի պատրաստվում ֆինանսավորել Հայաստանի եվրաինտեգրումը. Սերգեյ Շոյգու Ի՞նչ մաթեմատիկական հնարքով խաչ քաշեցիք 60 հազար ձայնի վրա. Խամոյանը՝ Հովակիմյանին Ջավախահայ հասարակական գործիչները խորը վրդովմունքով են ընդունել Փաշինյանի հայտարարությունը. բաց նամակ Լկտիության աղբյուրը դուք եք Հանրային տրանսպորտի սպասվող թանկացման առաջին նշաններն սկսում են երևալ Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով տեղի կունենա հերթական դատական նիստը Հետաքրքիր է, ՔՊ-ի ներսում Տրամաբանության հարցերով հանձնաժողով կա, թե ամեն ինչ է տարերային ձևով որոշվում «Ապոկալիպսիս է լինելու․ Կենտրոնական բանկի նախագահը բացահայտեց փաշինյանենց բերած առաջիկա աղետը» ՀՅԴ-ի դեմ հաչող շները և ՀՅԴ քարավանը Դպրոցներում չպետք է հնչեն «իրական Հայաստանի» գաղափարախոսությանը հակասող գաղափարներ․ Փաշինյան ԱՄՆ-ի հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում Նիկոլ Փաշինյանի դեսպանը սիրով հյուրընկալվել են Թրամփին, աղոթք է հնչեցվել Ադրբեջանի հետ նվաստացուցիչ խաղաղությանն աջակցած, ՀՀ սուվերեն տարածքն իրենով արած Թրամփի համար Իրական Գեղարքունիքում գայլերի հետ խաղաղության սիլի-բիլին ավարտվել է ոչխարների խոշոր կոտորածով. ախր ո՞ւմ մտքով կանցներ, չէ՞... Նիկոլ Փաշինյանը թերարժեքության կոմպլեքս ունի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ․ Լևոն Քոչարյան «Ժողովուրդ». Չի՞ մոռացել Նիկոլ Փաշինյանը «սյունյանց ողջույնները»․ թեժ իրավիճակ՝ Մեղրիի ընտրությունների նախաշեմին Թանկացումը բարեփոխում չէ, բարեփոխումն այն է, երբ վճարի դիմաց մատուցվում է ավելի լավ ծառայություն «Հրապարակ». Գագիկ Ծառուկյանի կալանավորման հետևանքով հայկական սպորտը հայտնվել է վատ վիճակում «Հրապարակ»․ Չինացիները Փաշինյանին առագաստանավիկ են նվիրել «Հրապարակ»․ Գագիկ Ղազինյանը դատի է տվել ԵՊՀ-ին Գագիկ Ծառուկյանը երբեք գործարքի չի գնա. երբ Փաշինյանին պետք լինի ձեզ ունեզրկել՝ անելու է, կապ չունի՝ հայտնի հիմնադրամին որքան փող եք փոխանցում. Իվետա Տոնոյան Հանրապետությունում սպասվում է կարճատև անձրև, քամու ուժգնացում Ֆուտբոլում, ինչպես քաղաքականության մեջ. հասանք Եվրոպայի լիգայի հաջորդ փուլ, իսկ հետո ի՞նչ ենք անելու, անհայտ է «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Թշնամու կրակոցներին չպատասխանելը ՔՊ-ի դեպքում տարածվում է նաև քաղաքական, դիվանագիտական, տնտեսական հարթություններում Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Փաշինյանն ու Ավինյանն ուզում են նորից մտնել ուղևորների գրպանը՝ թանկացնել ուղեվարձը «Խաղաղության» դայակը ԵՄ-ն, ամենայն հավանականությամբ, կխաբի Հայաստանին. Լավրով Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում

Արշակ Կարապետյանը կառավարության հետ համագործակցության նոր ֆրոնտ է գտել, փող է աշխատում. Լուսանկար

Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արշակ Կարապետյանը, ով մինչ իշխանափոխությունը պաշտոնանկ էր արվել ապրիլյան քառօրյա պատերազմից անմիջապես հետո, ենթադրվում էր` թերանալու և հետևանքների համար, այսօր բավականին ճկուն կերպով համագործակցում է նոր կառավարության հետ:

Խոսքը միայն այն մասին չէ, որ Արշակ Կարապետյանը Քոչարյանի գործով միակ ցուցմունք տվող պաշտոնյան է երկրորդ նախագահի դեմ, և ակնհայտ է այս գործարքով էլ վերադարձվել է պետական համակարգ` դառնալով Փաշինյանի խորհրդական:

Հիշեցնենք, ժամանակին նա եղել է «0038» գաղտնի հրամանով Յուրի Խաչատուրովի տեղակալներից մեկը, և այս անչափ կարևոր գործոնը խաղարկելով՝ այսօր նա Փաշինյանի զինվորական խորհրդականն է: Իսկ հաշվի առնելով որ նաև ընտանեկան բիզնեսներ ունի, այսօր պետական փողերով նաև ընդլայնում բիզնեսը:

«Նոր Հայստանի» կառավարության հետ Արշակ Կարապետյանի գործակցության մյուս ֆրոնտը, պարզվում է, պետգնումներն են: Ֆինանսների նախարարությունում քանիցս ֆիքսել են՝ Կարապետյանին պատկանող «Էլկոմպ» ընկերությունն աննախադեպ ակտիվացել է պետգումների ոլորտում, հենց վերջին երկուտարվա ընթացքում: Չգիտես՝ ում հովանավորությամբ`հատկապես վերջին երկու տարում նրան հաջողվել է շահել մեծաքանակ տենդեռներ՝ տարբեր ոլորտներով: «Էլկոմպ» ՍՊԸ-ն անվատնգության համակարգերի տեղադրում և պահպանություն է իրականացնում, սա ի սկզբանե էլ եղել է ԶՈւ Գլխավոր շտաբի հետխուզության վարչության նախկին պետ, ներկայիս վարչապետի խորհրդական Արշակ Կարապետյանի բիզնես գործունեության ոլորտը:

Սակայն, հիմա նույն «Էլկոմպ»-ը շեշտակի ընդլայնել է իր գործունեության ոլորտները, օրինակ, պետության վրա վաճառել է ավտոբեռնիչների սարքեր, վառելիքի պոմպերի մասերից մինչև կենցաղային տեխնիկա, հագուստ, հանդերձանք, անկողնային սպիտակեղեն, փրկարարական սարքեր, քսերոքսի ապարատ, հեռուստացույց, հակահրդեհային նյութեր, մալուխներ և ռադիոտեխնիկա: «Էլկոմպի» շահած տենդեռներում ամենաքիչը, ի դեպ, անվտանգության համակարգերի տեղադրումն է եղել, ինչն այս ընկերության առաջնային գործառույթն է՝ պետռեգիստրի տվյալներով:

2018-ի մայիսից սկսած՝ «էլկոմպը» համագործակցում է ԱԱԾ-ի և այլ ուժային կառույցների հետ, Ատոմակայանի (ՀԱԷԿ), Նախագահի աշխատակազմի, Երևանի քաղաքապետարանի, մարզպետարանների, բուհերի ու նախարարությունների հետ, թեև ամենից նվիրված պարտնյորը Արշակ Կարապետյանին հոգեհարազատ Պաշտպանության նախարարությունն է։

Միայն ՊՆ-ի հետ «Էլկոմպը» վերջին երկու տարում կնքել է թվով՝ 10 պայմանագիր, ընդհանուր առմամբ՝ 69 միլիոն 363 հազար ՀՀ դրամ ծավալով:

Ի դեպ, Արշակ Կարապետյանի հիմնադրած «Էլկոմպ» ՍՊԸ ում՝ պետռեգիստրի տվյալներով դադարեցված է իր գործունեությունը զուտ իրավաբանորեն, մյուս փայատեր Աշոտ Մկրտչյանինը ևս, փոխարենը՝ ֆիրմայի կառավարումը փոխանցվել է Կարապետյանի կնոջը՝ Ռոզա Կարապետյանին, որպեսզի պետական պաշտոն-պետգնումներ շահերի բախումից իբր խուսափեն:

 

Ուշագրավ է նաև այն, որ մինչև 2018-ի իշխանախոխությունը, այսինքն Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին, «էլկոմպը» առանձնապես հետաքրքրված չի եղել պետգնումներով, «հեղափոխությունից» հետո է սկսվել՝ կտրուկ ու միանգամից: Համեմատության համար ներկայացնենք փաստական տվյալներ՝ մինչև 2018 թվականը պետգնումներով «Էլկոմպի» շահած տենդեռների փաթեթները չեն գերազանցում 400 000 դրամի բյուջեն, մինիչդեռ վերջին երկու տարում թվերը 100-պատիկ ավել են դարձել. Կառավարության հետ գործարքների ընդհանուր ծավալը հասել է 119 միլիոն դրամի:

Դժվար չէ հասկանալ՝ ինչ պայմանաններում են «էլկոմպին» ակնհայտ առավելություններ տրվել կոռուպցիայի ու ապօրինի հարստացման դեմ պայքարող իշխանության կողմից, բայց փաստացի Արշակ Կարապետյանը՝ լինելով իշխանության բարձաստիճան պաշտոնյա, լինելով վարչապետի կաբինետի անդամ, իր իսկ հիմնադրած «էլկոմպի» ֆինանսկաան «աբառոտը» մեծացնելու համար միանգամից մտել ու հաղթել պետգնումներում:

Ակնհայտ է, որ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը այսօր կարողանում է նաև որոշակի ազդեցություն ունենալ իշխանության գործելակերպի վրա. ամենացցուն օրինակը հենց իր նշանակումն է՝ Կառավարությունում և գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանին՝ ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալի պաշտոնում նշանակվելը:

Նախկինում նա զբաղեցրել էր ՊՆ Կապի զորքերի, կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետի պաշտոնը, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով պաշտոնանկ էր արվել 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմից հետո:

Ամեն դեպքում, փաստ է, որ այս երկու էական նշանակումներն արվեցին խիստ տարօրինակ պայմաններում՝ չսպասելով ԱԺ քննիչ հանձնաժողովի վերջնական եզրակացությանը, երբ դեռ չկան ապրլյան պատերազմի հանգամանքների վերջնական գնահատումները, այս իշխանության կողմից գործընթացը ավարտված չէ ու դեռ պարզված չէ այս անձանց մեղավորության աստիճանը՝ գոնե նորերի համար:

Այս նշանակումներով վարչապետ Փաշինյանը ցույց տվեց, որ «սրբագրում է» ոչ միայն մարտի 1-ի գործը, այլ նաև ապրիլյան պատերազմի «մեղավորներին է անմեղացնում», որովհետ իրեն ուրիշ մեղավորներ են պետք:

Հիշենք, ապրիլյան պատերազմից հետո նախկին նախագահ, ՀՀ գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը բանակից հեռացրեց հենց այս երկու բարձրաստիճան զինվորականներին:

Կոմիտաս Մուրադյանի պաշտոնանկության հիմքը զինվորական պարտականությունների չկատարումն էր՝ թողած ծանր հետևանքներով: Ապրիլյանի օրերին «նկարած հիվանդության հիմքով» նա տեղում չի եղել, իբր գտնվել է զինվորական հոսպիտալում, իսկ թե իրականում որտեղ է գտնվել ՊՆ սվյազի պատասխանատուն՝ բացահայտվել է հետագայում:

Բացի այդ, մամուլում նրա անունը կապվում է կոռուպցիոն մեծ սկանդալի հետ, ՊՆ օպերատիվ կառավարման կենտրոնի համար ձեռքբերված տեխնիկան՝ կեղծված փաստաթղթերով, ՊՆ-ին շուկայականից խիստ բարձր գնով վաճառելու գործարքի հետևանքով պետբյուջեից յուրացվել էր կես միլիոն դոլար: Իսկ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի գլխավորած ԳՇ հետախուզական վարչությունը, ըստ տեղեկությունների, Արցախում ադրբեջանական զորքերի հարձակման մասին ուշացած էր զեկուցել վերադասին, ինչի հետևանքով հայկական կողմում մեծ թվով զոհեր եղան։

Հետաքրքիր է, որ վարչապետի խորհրդական դառնալուց հետո ընդամենը օրեր անց Արշակ Կարապետյանի ընտանեկան բիզնեսի համար ճանապարհ է հարթվում և ՀՀ ՊՆ հետ կնքում է միանգամից չորս մատակարարման պայամանագիր (պայմանագիր 1պայմանագիր 2պայմանագիր 3պայմանագիր 4

Սյուզի Բադոյան

Հ.Գ. Արշակ Կարապետյանի ընտանեկան բիզնես համարվող «Էլկոմպ» ՍՊԸ-ը շուտով մտնելու է շինարարական տենդեռների ոլորտ, սա ընկերության նոր գործառույթն է՝ ըստ պետռեգսիտրի տվյալների: Փորձեցինք պետական շինարարական ծրագրերում «Էլկոմպի» մասնակցության հայտերն ուսումնասիրել․ , սակայն Կարապետյանն ըստ պաշտոնական տվյալների, իր ֆիրմայով առայժմ ներգրավված չէ շինրարական տենդեռներում:

Աղբյուրը՝ yerevan.today

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>