Հայաստանում քաղաքական մտքի ճգնաժամը «Ալիևը քերթում է Նիկոլին». Փաշինյանի երեկվա «հիստերիայի» հետքերով․ Մանուկ Սուքիասյան Հանրային տրանսպորտի սպասվող թանկացման առաջին նշաններն սկսում են երևալ
18
Սպասվում է ապոկալիպսիս. իշխանությունը խոսում է թանկացումների մասին (տեսանյութ) Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով տեղի կունենա հերթական դատական նիստը ՀՅԴ-ի դեմ հաչող շները և ՀՅԴ քարավանը Նիկոլ Փաշինյանը թերարժեքության կոմպլեքս ունի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ․ Լևոն Քոչարյան Գագիկ Ծառուկյանը երբեք գործարքի չի գնա. երբ Փաշինյանին պետք լինի ձեզ ունեզրկել՝ անելու է, կապ չունի՝ հայտնի հիմնադրամին որքան փող եք փոխանցում. Իվետա Տոնոյան «Խաղաղության» դայակը Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում ՔՊ-ն պետք է ամբողջությամբ արմшտախիլ արվի. Իշխան Սաղաթելյան Նիկոլ Փաշինյանը կազմաքանդում է հայ-ռուսական հարաբերությունները․ թրքաադրբեջանական գաղութացման հեռանկարը Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՔՊ-ական Արման Եղոյանի դեմ Պատերազմ Արցախում
Հավաք՝ ի աջակցություն նախագահ Ռոբերտ Քոչարյանի Հայաստանում քաղաքական մտքի ճգնաժամը «Ալիևը քերթում է Նիկոլին». Փաշինյանի երեկվա «հիստերիայի» հետքերով․ Մանուկ Սուքիասյան Սպասվում է ապոկալիպսիս. իշխանությունը խոսում է թանկացումների մասին (տեսանյութ) ՌԴ-ն չի պատրաստվում ֆինանսավորել Հայաստանի եվրաինտեգրումը. Սերգեյ Շոյգու Ի՞նչ մաթեմատիկական հնարքով խաչ քաշեցիք 60 հազար ձայնի վրա. Խամոյանը՝ Հովակիմյանին Ջավախահայ հասարակական գործիչները խորը վրդովմունքով են ընդունել Փաշինյանի հայտարարությունը. բաց նամակ Լկտիության աղբյուրը դուք եք Հանրային տրանսպորտի սպասվող թանկացման առաջին նշաններն սկսում են երևալ Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով տեղի կունենա հերթական դատական նիստը Հետաքրքիր է, ՔՊ-ի ներսում Տրամաբանության հարցերով հանձնաժողով կա, թե ամեն ինչ է տարերային ձևով որոշվում «Ապոկալիպսիս է լինելու․ Կենտրոնական բանկի նախագահը բացահայտեց փաշինյանենց բերած առաջիկա աղետը» ՀՅԴ-ի դեմ հաչող շները և ՀՅԴ քարավանը Դպրոցներում չպետք է հնչեն «իրական Հայաստանի» գաղափարախոսությանը հակասող գաղափարներ․ Փաշինյան ԱՄՆ-ի հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում Նիկոլ Փաշինյանի դեսպանը սիրով հյուրընկալվել են Թրամփին, աղոթք է հնչեցվել Ադրբեջանի հետ նվաստացուցիչ խաղաղությանն աջակցած, ՀՀ սուվերեն տարածքն իրենով արած Թրամփի համար Իրական Գեղարքունիքում գայլերի հետ խաղաղության սիլի-բիլին ավարտվել է ոչխարների խոշոր կոտորածով. ախր ո՞ւմ մտքով կանցներ, չէ՞... Նիկոլ Փաշինյանը թերարժեքության կոմպլեքս ունի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ․ Լևոն Քոչարյան «Ժողովուրդ». Չի՞ մոռացել Նիկոլ Փաշինյանը «սյունյանց ողջույնները»․ թեժ իրավիճակ՝ Մեղրիի ընտրությունների նախաշեմին Թանկացումը բարեփոխում չէ, բարեփոխումն այն է, երբ վճարի դիմաց մատուցվում է ավելի լավ ծառայություն «Հրապարակ». Գագիկ Ծառուկյանի կալանավորման հետևանքով հայկական սպորտը հայտնվել է վատ վիճակում «Հրապարակ»․ Չինացիները Փաշինյանին առագաստանավիկ են նվիրել «Հրապարակ»․ Գագիկ Ղազինյանը դատի է տվել ԵՊՀ-ին Գագիկ Ծառուկյանը երբեք գործարքի չի գնա. երբ Փաշինյանին պետք լինի ձեզ ունեզրկել՝ անելու է, կապ չունի՝ հայտնի հիմնադրամին որքան փող եք փոխանցում. Իվետա Տոնոյան Հանրապետությունում սպասվում է կարճատև անձրև, քամու ուժգնացում Ֆուտբոլում, ինչպես քաղաքականության մեջ. հասանք Եվրոպայի լիգայի հաջորդ փուլ, իսկ հետո ի՞նչ ենք անելու, անհայտ է «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Թշնամու կրակոցներին չպատասխանելը ՔՊ-ի դեպքում տարածվում է նաև քաղաքական, դիվանագիտական, տնտեսական հարթություններում Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ»

Հեղափոխական սադրանք Հայաստանի ու Արցախի դեմ․ ո՞րն է լինելու Փաշինյան-Պուտին հարաբերությունների վատացման գինը

Մինչ մեր խորհրդարանում քարոզվում է օրուելյան ոճի «բռնության սադրանքի» տեսությունն ու արժանանում ԱԺ ագրեսիվ մեծամասնության բուռն ծափահարություններին, աղմուկի մեջ խեղդվում է այն փաստը, որ պաշտոնական Երևանը Արցախի հարցով բանակցել է տխրահռչակ փուլային տարբերակի շուրջ։

Այդ փաստը թաքցնել փորձողն ու վարչապետի համար փաստաբանություն անողն, ի դեպ, նույն վարչապետի կողմից հռչակվեց սադրիչ և ժողովրդի թշնամի, իսկ նրա դեմ բռնությունը՝ «հեղափոխական իրավունքի իրացում»։

Եվս մի կարևոր դետալ խեղդվեց աղմուկի մեջ։ Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի կապակցությամբ եղել է զրո շփում ՌԴ նախագահի և ՀՀ ղեկավարի միջև։ Մինչդեռ օրվա առիթով Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի 1–ին նախագահ Նազարբաևի և Ադրբեջանի գործող նախագահ Ալիևի հետ։

Ինչպես տեղեկանում ենք ՌԴ նախագահի պաշտոնական կայքից՝ զրուցակիցները միմյանց ջերմ ու սրտանց շնորհավորել են ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 75–ամյակի կապակցությամբ։

Դիվանագիտական լեզվին, միջազգային հարաբերությունների դետալներին և արարողակարգային նրբություններին տեղյակ մարդիկ շատ լավ հասկանում են, թե սա ինչ է նշանակում։ Մեզ մնում է արձանագրել, որ հայ–ռուսական պաշտոնական հարաբերությունները, մասնավորապես՝ Փաշինյան–Պուտին հարաբերությունները եթե ոչ թշնամական, ապա առնվազն սառն են։ Պատճառները բոլորիս են հայտնի։

Մոսկվա–Երևան պաշտոնական ուղիղ կապը խզվել է այն հավաստիացումների ֆոնին, թե, իբր, հայ–ռուսական հարաբերությունները փայլուն են։

Եթե փայլուն են, ապա ինչպե՞ս է ստացվում, որ միևնույն անվտանգային համակարգում՝ ՀԱՊԿ–ում գտնվող և ռազմավարական դաշնակիցներ հանդիսացող Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարները 75–ամյակի կապակցությամբ չեն շփվում իրար հետ, իսկ ահա Ադրբեջանը, որը ՀԱՊԿ անդամ չէ, արժանանում է նման վերաբերմունքի։

Ինչպե՞ս է ստացվում, որ ՀՀ–ում ռազմաբազա ունեցող ՌԴ ղեկավարը թարսվում է ՀՀ ղեկավարի հետ։ Նման բան կերազեին միայն մեր պետության թշնամիները և Հայաստանում գործող դրանց 5–րդ շարասյունը։

Հանուն սեփական էգոիստական ու նաև անհայտ նպատակների կարելի՞ էր արդյոք այսպես փչացնել Հայաստանի ու Արցախի համար կարևորագույն նշանակություն ունեցող հայ–ռուսական ռազմավարական հարաբերությունները։

Սա ոչ թե «դուխով», այլ անգլուխ, անհեռատես ու վտանգավոր արտաքին քաղաքականություն է (կա տեսակետ, որ սա կանխամտածված պետական դավաճանություն է, սակայն ես այդ կարծիքին չեմ, քանզի կարծում եմ, որ գործ ունենք անգրագիտության ու կոմպլեքսների հետ)։

Դրա գինը վճարելու են ՀՀ հպարտ ու այլ տիպի քաղաքացիները։ Ասեք գեթ մեկ պատճառ, թե ինչո՞ւ պետք է հայ ժողովուրդը չվճարի այս ամենի համար։ Չէ՞ որ իր հազարամյա պատմության մեջ հաճախ է վճարել։ Վճարել է ի՛ր, այլ ոչ թե դրսի ուժերի մեղքով։ Մենք դեռ հնարավորություն ունենք խուսափելու սարսափելի զարգացումներից, բայց ժամանակն անսպառ չէ։ Հետհաշվարկը միացրած է։ Փոխենք, որ չպարտվենք։ Խելքի գանք, որ հաղթենք։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>