Դեռ չի կարելի պնդել, որ «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիրը Վրաստանից հայաստան էր տեղափոխվում. Գեորգի Մգերբիշվիլի
Դիտել նաև
Ներմուծման մաքսատուրքից ազատվել է Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունը
Դատարանը 3 ամսով երկարաձգեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը
«Անհաջող ֆիլմը և մոնտաժված ձայնագրությունը հայտնի ձեռագիր է». Մարիաննա Ղահրամանյան
«Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվեց մեկ ամսով»․ Արամ Վարդևանյան
Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքի տակ
Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը գտնվում է մշտական կապի մեջ Երևանում գործընկերների հետ՝ մաքսակետում Հայաստանի երեք քաղաքացիների բերման հետ կապված, որոնք փորձում էին «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխել: Ասաց Վրաստանի ՆԳ ղեկավար Գեորգի Մգերբիշվիլին: Հաղորդում է Վրաստանի լուրեր լրատվականը:
-Դեռ չի կարելի պնդել, որ «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիրը Վրաստանից Հայաստան էր տեղափոխվում: Տարվում է հետաքննություն, մանրամասները պարզվում են: Մենք կապի մեջ ենք գտնվում հայ գործընկերների հետ և հետաքննության արդյունքների մասին կհայտնենք հասարակությանը, -- ասաց հինգշաբթի լրագրողներին Գեորգի Մգերբիշվիլին:
Zham.am

