Նույնիսկ Թաթան է քննադատել Հ1-ի ցինիկ դրսևորումը, նաև՝ ներողություն է խնդրել Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին
28
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Սեպտեմբերի 28-ին «Դալմա Գարդեն մոլը» չի աշխատի Պատրաստվեքխ բուն աշունն է գալիս. ջերմաստիճանը հանրապետության տարածքում այսօրվանից կնվազի Առաջին ալիքը դարձել է հակամարդկային բարքերի որջ․ Արա Պողոսյան Սրանց վաղուց ամոթանք տալու չի. բացահայտ ուրացում, հերքում ու անցյալի մերժում են անում Նույնիսկ Թաթան է քննադատել Հ1-ի ցինիկ դրսևորումը, նաև՝ ներողություն է խնդրել Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ

Արա Գալոյան. Արդյունաբերության նախակորոնավիրուսային պատկերը

Հրապարակվեց մեր երկրի առաջին եռամսյակի սոցիալ-տնտեսական վիճակի հաշվետվությունը: Այն նախահամավարակային շրջանի մասին բավական մեծ «հիշողություն» ունի: Տնտեսության առանձին դրվագներ նույնիսկ աճի թվեր են արձանագրել: Նույնիսկ արդյունաբերությունը:

Նախորդ՝ 2019թ. նման ամենաբարձր աճ արձանագրել են հանքագործական արդյունաբերությունը և բացահանքերի շահագործումը: Աճի ցուցանիշը 26.9 տոկոս է: Արդյունաբերության ընդհանուր ծավալում հանքարդյունաբերության կշիռը փոքր չէ՝ 19.3 տոկոս է: Ուստի այն մեծ մասնաբաժին ունի արդյունաբերության ընդհանուր՝ 8.7 տոկոսանոց աճի մեջ: Մեր արդյունաբերության համակարգում ամենամեծ մասնաբաժինը, բնականաբար, մշակող արդյունաբերությունն ունի:

2019թ․ ընթացքում մշակող արդյունաբերության առանձին ոլորտներ տնտեսական աճ արձանագրել էին: Տեսնենք, թե ոլորտում ի՞նչ է կատարվել այս տարի: Մշակող արդյունաբերության աճի տեմպը հանքահումքայինի հետ համեմատ շատ համեստ է՝ ընդամենը 3.8 տոկոս: Սա կարող է բացատրվել սեզոնային գործոնով: Որովհետև մշակող արդյունաբերության մեջ 2019թ․ սննդի արդյունաբերության մասնաբաժինը 48.4 տոկոս էր: Իսկ 2020 առաջին եռամսյակում այն նվազել է՝ 36 տոկոս: Նույն մշակող արդյունաբերության 27 տոկոսը բաժին է ընկնում մի ոլորտի, որ կրում է «հիմնային մետաղների արտադրություն» անունը: Մշակող արդյունաբերության մեջ նվազել է վերջին շրջանում «սիրելի» դարձած մանածագործությունը (նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 9.8 տոկոսով): Սա կորոնավիրուսով չես պայմանավորի: Ծայրահեղական բնապահպաններից թաքուն է պետք պահել այն, որր մշակող արդյունաբերության աճի մեջ իր մասնաբաժինն ունի «քիմիական նյութերի և քիմիական արտադրատեսակների արտադրությունը», որն անցած տարվա համեմատ աճել է 30 տոկոսով: Թաքուն պահել պետք է հատկապես այն պատճառով, որ այսօր շատ ճյուղերի նման քիմիականի ապագայի հեռանկարը անորոշ է:

Այս տարվա առաջին եռամսյակի հաշվետվությունը մի հետաքրքիր փաստ է արձանագրել: Վերջին երկու տարիներին էլեկտրաէներգիայի արտադրությունն անխոջ կրճատվում էր: Այս տարի էլեկտրաէներգիայի արտադրությունը 11 տոկոս աճել էր նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ: Պաշտոնապես շատ ուշ կպարզվի պատճառը: Հնարավոր է, որ արտադրությունն աճել է արտահանման նպատակով: Հնարավոր է, որ օգտագործվել է երկրի ներսում: Ասենք նույն մշակող արդյունաբերության մաս կազմող «պատրաստի մետաղե արտադրատեսակների արտադրության» համար, որը նախորդ տարվա համեմատ 58.3 տոկոս աճ արձանագրելը:

Տնտեսական աճի արձանագրումը այս տարի ևս նախորդ երկու տարվա նման կապված է հանքարդյունաբերության, բացահանքերի շահագործման, մետաղամշակման և, բնականաբար, գյուղմթերքի վերամշակման ավանդական ոլորտների հետ: Մեր իշխանությունների արդյունաբերության արդիականացման, ՏՏ, ժամանակակից ու գերժամանակակից ոլորտների ներդրման ու աջակցության իրական վիճակը նկատելի է, օրինակ, «համակարգիչների, օպտիկական և էլեկտրոնային սարքավորումների արտադրության» ցուցանիշից: Այն նախորդ տարվա համեմատ կրճատվել է քառորդի չափով՝ 25.3 տոկոսով: Ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման և վերամշակման ոլորտն էլ ցածր թվեր ունի: Ավանդական ցածր (կորոնավիրուսն այստեղ մեղքի բաժին չունի): Ոլորտը, ֆինանսական արտահայտմամբ, կրճատվել է 17.8 տոկոսով:

Ահա այսպիսին էր մեր արդյունաբերության պատկերը համավարակի շեմին:

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>