Կիևում սպանվել է ՌԴ պետդումայի նախկին պատգամավոր Դենիս Վորոնենկովը.ՈՒՂԻՂ
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի կենտրոնում՝ Premier Palace հյուրանոցի մոտ, հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր Դենիս Վորոնենկովը:
Նշվում է, որ հունվարի վերջին Դենիս Վորոնենկովը ցուցմունք էր տվել Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի դեմ՝ պետական դավաճանության գործով: Ռուսաստանում նախկին պատգամավորի դեմ միջազգային հետախուզում էին հայտարարել:

