Հայաստանում քաղաքական մտքի ճգնաժամը «Ալիևը քերթում է Նիկոլին». Փաշինյանի երեկվա «հիստերիայի» հետքերով․ Մանուկ Սուքիասյան Հանրային տրանսպորտի սպասվող թանկացման առաջին նշաններն սկսում են երևալ
18
Ինչպես կանխել 3-րդ ցեղասպանությունը Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով. նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծափերով դիմավորեցին դատարանում Սպասվում է ապոկալիպսիս. իշխանությունը խոսում է թանկացումների մասին (տեսանյութ) Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով տեղի կունենա հերթական դատական նիստը ՀՅԴ-ի դեմ հաչող շները և ՀՅԴ քարավանը Նիկոլ Փաշինյանը թերարժեքության կոմպլեքս ունի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ․ Լևոն Քոչարյան Գագիկ Ծառուկյանը երբեք գործարքի չի գնա. երբ Փաշինյանին պետք լինի ձեզ ունեզրկել՝ անելու է, կապ չունի՝ հայտնի հիմնադրամին որքան փող եք փոխանցում. Իվետա Տոնոյան «Խաղաղության» դայակը Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում ՔՊ-ն պետք է ամբողջությամբ արմшտախիլ արվի. Իշխան Սաղաթելյան Պատերազմ Արցախում
Ինչպես կանխել 3-րդ ցեղասպանությունը Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով. նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծափերով դիմավորեցին դատարանում Հավաք՝ ի աջակցություն նախագահ Ռոբերտ Քոչարյանի Հայաստանում քաղաքական մտքի ճգնաժամը «Ալիևը քերթում է Նիկոլին». Փաշինյանի երեկվա «հիստերիայի» հետքերով․ Մանուկ Սուքիասյան Սպասվում է ապոկալիպսիս. իշխանությունը խոսում է թանկացումների մասին (տեսանյութ) ՌԴ-ն չի պատրաստվում ֆինանսավորել Հայաստանի եվրաինտեգրումը. Սերգեյ Շոյգու Ի՞նչ մաթեմատիկական հնարքով խաչ քաշեցիք 60 հազար ձայնի վրա. Խամոյանը՝ Հովակիմյանին Ջավախահայ հասարակական գործիչները խորը վրդովմունքով են ընդունել Փաշինյանի հայտարարությունը. բաց նամակ Լկտիության աղբյուրը դուք եք Հանրային տրանսպորտի սպասվող թանկացման առաջին նշաններն սկսում են երևալ Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով տեղի կունենա հերթական դատական նիստը Հետաքրքիր է, ՔՊ-ի ներսում Տրամաբանության հարցերով հանձնաժողով կա, թե ամեն ինչ է տարերային ձևով որոշվում «Ապոկալիպսիս է լինելու․ Կենտրոնական բանկի նախագահը բացահայտեց փաշինյանենց բերած առաջիկա աղետը» ՀՅԴ-ի դեմ հաչող շները և ՀՅԴ քարավանը Դպրոցներում չպետք է հնչեն «իրական Հայաստանի» գաղափարախոսությանը հակասող գաղափարներ․ Փաշինյան ԱՄՆ-ի հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում Նիկոլ Փաշինյանի դեսպանը սիրով հյուրընկալվել են Թրամփին, աղոթք է հնչեցվել Ադրբեջանի հետ նվաստացուցիչ խաղաղությանն աջակցած, ՀՀ սուվերեն տարածքն իրենով արած Թրամփի համար Իրական Գեղարքունիքում գայլերի հետ խաղաղության սիլի-բիլին ավարտվել է ոչխարների խոշոր կոտորածով. ախր ո՞ւմ մտքով կանցներ, չէ՞... Նիկոլ Փաշինյանը թերարժեքության կոմպլեքս ունի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ․ Լևոն Քոչարյան «Ժողովուրդ». Չի՞ մոռացել Նիկոլ Փաշինյանը «սյունյանց ողջույնները»․ թեժ իրավիճակ՝ Մեղրիի ընտրությունների նախաշեմին Թանկացումը բարեփոխում չէ, բարեփոխումն այն է, երբ վճարի դիմաց մատուցվում է ավելի լավ ծառայություն «Հրապարակ». Գագիկ Ծառուկյանի կալանավորման հետևանքով հայկական սպորտը հայտնվել է վատ վիճակում «Հրապարակ»․ Չինացիները Փաշինյանին առագաստանավիկ են նվիրել «Հրապարակ»․ Գագիկ Ղազինյանը դատի է տվել ԵՊՀ-ին Գագիկ Ծառուկյանը երբեք գործարքի չի գնա. երբ Փաշինյանին պետք լինի ձեզ ունեզրկել՝ անելու է, կապ չունի՝ հայտնի հիմնադրամին որքան փող եք փոխանցում. Իվետա Տոնոյան Հանրապետությունում սպասվում է կարճատև անձրև, քամու ուժգնացում Ֆուտբոլում, ինչպես քաղաքականության մեջ. հասանք Եվրոպայի լիգայի հաջորդ փուլ, իսկ հետո ի՞նչ ենք անելու, անհայտ է «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ»

Կարանտինի ընթացքում իշխանությունը ոչինչ չարեց, մարդկանց հետապնդումներով էր զբաղված. հիմա ստիպված է տնտեսությունը բացել՝ վարակի տարածման պատասխանատվությունը թողնելով հասարակության վրա. Երվանդ Բոզոյան

Պետությունը նրա համար է, որ իր ժողովրդին կարողանա կազմակերպել, ճիշտ կոնսոլիդացնել և ուղղորդել: Քանի որ իշխանությունը ոչ մի խնդիր չի լուծել, և միաժամանակ պետք է տնտեսությունը բացի, ստիպված է պատասխանատվությունը թողնել հասարակության վրա․ «հարգելի ժողովուրդ, քանի որ ես չեմ կարող լուծել ձեր խնդիրը, այն լուծեք ինքներդ»: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ անդրադառնալով պարետի որոշմանը՝ մայիսի 4-ից թուլացնել արտակարգ իրավիճակով պայմանավորված սահմանափակումներն ու թույլատրել քաղաքացիների ազատ տեղաշարժը:

Անդրադառնալով կարանտինի ընթացքին՝ Բոզոյանը նկատեց՝ դրա նպատակն այն է, որ թուլանա վարակի տարածման տեմպը, ինչի ընթացքում կառավարությունը կարողանա օպերատիվ աշխատանքներ կատարել, որպեսզի  բացահայտվեն վարակի հիմնական օջախները, ապա մեկուսացնի վարակակիրներին՝ հնարավորություն ստեղծելով տնտեսության ճյուղերը վերաբացել: «Մենք տեսանք, որ կարանտինի ընթացքում իշխանությունը ոչինչ չարեց՝ ո՛չ լուրջ մակարդակի թեստավորումներ եղան, ո՛չ օջախների բացահայտումներ. «ինքնահոսի» թողած կարանտին էր»,-ասաց նա՝ ընդգծելով նաև, թե տնտեսությունը հնարավոր չէ չբացել:

Նրա խոսքով՝ երկընտրանքը՝ բացե՞լ տնտեսությունը, թե՞ ոչ, շատ երկրներում է եղել, քանզի ի սկզբանե գերխնդիրը առողջապահությունն էր, բայց երբ տնտեսությունը կանգնում է, համախառն ներքին արդյունքն էապես կրճատվում է, պետք է մտածել սահմանափակումների թուլացման մասին: Իսկ ՀՀ-ի նման երկիրը, ըստ քաղաքագետի, իրեն նման ճոխություն թույլ տալ չի կարող, մյուս կողմից՝ տնտեսության բացման դեպքում վարակի տարածման դեպքերը շեշտակիորեն ավելանալու են:

 «Իրավիճակն այնպիսին է, որ մի կողմից կանգնած ենք վարակի տարածման խնդրի առջև, որը կարող է ավարտվել հումանիտար աղետով, մյուս կողմից չենք կարող տնտեսությունը չբացել, որովհետև արդյունքում կունենանք սոցիալական կոլապս: Պետք է նկատել, որ վարակման թվերով հարևան Վրաստանին գերազանցում ենք մոտ 6, Ադրբեջանին՝ մոտ 4 անգամ, մահացության դեպքերը ևս մեզ մոտ շատ են: Այս պատկերը ցույց է տալիս, թե ինչ որակի ճգնաժամային կառավարում ունենք ՀՀ-ում: Եթե մեր երկիրը համեմատենք հարևան Ադրբեջանի, Վրաստանի հետ, ապա կարող ենք արձանագրել, որ մեր իշխանության որակը ավելի վատն է: Թե ինչպես է յուրաքանչյուր կառավարություն կարողանում մինիմալիզացնել կորուստները, ցույց է տալիս, թե ինչ որակի իշխանություն այն երկիրն ունի»,-ասաց Բոզոյանը:

Նրա խոսքով, սակայն, կարանտինի ընթացքում պետությունը պետք է կարողանար քարոզչական աշխատանք տանել քաղաքացիների շրջանում, ինչպես անում են աշխարհի շատ երկրներ՝ բարձրացնելու հասարակության գիտակցությունը և տեղեկացվածությունը վիրուսի վերաբերյալ, կոնսոլիդացներ հանրությանը: «Մինչդեռ այսօր ՀՀ բնակչության առնվազն 30 տոկոսը չի հավատում կորոնավիրուսի գոյությանը, որովհետև ՀՀ իշխանություններն այս ընթացքում զբաղված էին իրենց անձնական խնդիրներով, մարդկանց հետապնդումներով: Տպավորություն է, որ կորոնավիրուսը շրջանցել է Հայաստանը, և այստեղ լրիվ այլ օրակարգեր կան»,-ասաց Երվանդ Բոզոյանը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>