Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Իսպանական դասեր
18
Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Պատերազմ Արցախում
Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել Փոխվարչապետը, ԱԽՔ-ը, դատախազը, նախարարները ձեզ հետ համաձայն են, որ իրենք վատ հետևանքներ են. Դավիթ Ղազինյանը՝ ՔՊ-ականներին Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Ինչո՞ւ է Հայաստանի արտահանելի հատվածը հայտնվել ճգնաժամում. գլխավոր մեղավորը Փաշինյանն է Սպասվում է քամու ուժգնացում, անձրև, ամրոպ Հորդառատ անձրևն ու ուժեղ քամին վնասներ են պատճառել Գյումրի Բաքվի ներկայացուցիչների որոշումները Հայաստանի տարածքում անընդունելի են․ Վարդան Ոսկանյան Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության․ WSJ Իսպանական դասեր Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ-ն ու ՀՀ տարածքն օգտագործելու և դրանից հնարավորինս «քամելու» համար. Աբրահամյան Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել

Ինչպե՞ս և ովքե՞ր են կառուցել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը. ֆոտոշարք

Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի կառուցումը

 

Նախագիծը՝ 1965 թ.
Շինարարության սկիզբը՝ 1966 թ.
Շինարարության ավարտը՝ 1967 թ.
Նախագծի հեղինակներ՝ ճարտարապետներ Ա. Թարխանյան, Ս․ Քալաշյան, կոնտրուկտոր՝ Ս․ Բաղդասարյան
Համակարգող՝ ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղարներ Յ.Ն. Զարոբյան, Ա.Ե․ Քոչինյան,
Կառուցող՝ «Ерхимстрой» տրեստ

Եղեռնի հուշահամալիրը նվիրված է 1915թ․-ին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ըստ հուշարձանի հեղինակների, այն պետք է լիներ «անմեղ զոհերի հիշատակին նվիրված պատարագ և, միևնույն ժամանակ, պատգամ մեզ՝ վերապրածներիս համար։ Այն պետք է հասկանալի լիներ բոլորին՝ անկախ նրանց ազգությունից կամ կրոնական դավանանքից, և վերջապես, այն պետք է դառնար կենտրոն, որտեղ պետք է փաստագրվեն և հրատարակվեն Հայոց ցեղասպանության պատմական փաստերը»:

1921 թ․-ին Հայաստանում Խորհրդային իշխանություն հաստատումից հետո Հայոց ցեղասպանության հարցի բարձրաձայնումն արգելված էր իշխող Կոմունիստական կուսակցությայն կողմից։ «Լռության դավադրությունը» ընդհատվեց 1965թ․-ի ապրիլին, երբ մեծ ողբերգության օրվա 50-ամյա տարելիցի կապակցությամբ Երևանում տեղի ունեցան զանգվածային խաղաղ բողոքի ցույցեր։ Համազգային հայկական շարժման ճնշման ներքո ԽՍՀՄ ղեկավարության կողմից որոշում ընդունվեց կառուցել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր։

Սկզբում Հայաստանի կառավարությունը մրցույթին հրավիրեց մասնակցելու յոթ ճարտարապետների՝ Ջիմ Թորոսյանին, Ռաֆո Իսրայելյանին, Սպարտակ Կնտեղցյանին, Ստեփան Քյուրքչյանին, Մակաբ Մանվելյանին, Սարգիս Գուրզադյանին և Արթուր Թարխանյանին: Առաջարկած նախագծերից ոչ մեկը չգոհացրեց մասնագիտական ժյուրիին, որի կարծիքով հեղինակները չէին կարողացել իրենց նախագծերում արտացոլել ազգի վերածննդի թեման: Այդ իսկ պատճառով կառավարությունն անցկացրեց բաց մրցույթ, որին ներկայացվեց 78 նախագիծ, սակայն մասնագիտական ժյուրին կրկին չկարողացավ որոշել մրցույթի հաղթողին: Հաղթողին որոշելու համար երկրի ղեկավարությունը ստիպված էր անմիջականորեն մասնակցել ժյուրիի աշխատանքներին։ Արդյունքում, մրցույթի եզրափակիչ փուլի անցած ութ նախագծերից ընդունվեց ճարտարապետներ Արթուր Թարխանյանի և Սաշուր Քալաշյանի կողմից ներկայացված նախագիծը։

Ծիծեռնակաբերդի հուշարձանի կառուցումը վերածվեց համազգային իրադարձության: Հուշահամալիրի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ 1967 թ․ նոյեմբերի 29-ին: Աշխարհասփյուռ հայության համար այն դարձել է ուխտագնացության, իսկ բարձրաստիճան հյուրերի և արտասահմանյան պատվիրակությունների համար՝ պարտադիր այցելության վայր։

Հուշարձանը տեղակայված է Ծիծեռնակաբերդի բարձունքի վրա (Ծիծեռնակների ամրոց), որտեղից հիասքանչ տեսարան է բացվում դեպի Հայաստանի մայրաքաղաք և բիբլիական Արարատ: Հուշարձան-համալիրը բաղկացած է երեք առանձին կոթողներից՝ հուշահամալիր, հուշակոթող և հուշապատ, որոնց չափերն ու տեղակայումը պայմանավորված են երկրաչափական կառուցվածքի որոշակի օրինաչափություններով։

110 մետր երկարությամբ լայնարձակ ծառուղին տանում է մինչև ընդարձակ ստիլոբատը (հարթակը, 87մ x 52մ): Ստիլոբատի կենտրոնում հուշահամալիրն է իր տասներկու բազալտե թեքադիր մույթերով, որոնք խոնարհված են դեպի կենտրոնում վառվող հավերժական կրակը: Դեպի հուշահամալիր ստիբոլատի մակարդակը բարձրանում է՝ առավել մոնումենտալություն հաղորդելով հուշարձանին։ Ծառուղու ձախ կողմում, դեպի հուշահամալիր ձգվող երկար պատի վրա փորագրված են Արևմտյան Հայաստանի հայկական բնակավայրերի պատմական անունները, որտեղ ցեղասպանության ընթացքում տեղի են ունեցել հայերի ջարդերը։ Հուշահամալիրի աջ կողմում վեր է խոյանում 44-մետրանոց հուշասյունը, որը խորհրդանշում է պատմականորեն բաժանված հայ ազգի վերածնունդն ու նրա ապագա միավորումը: Կոթողի ներսում տեղադրված լույսերը գիշերային ժամերին լուսավորում են հուշասյունը։

Հուշահամալիրի մույթերի ստորին տրամագիծը 30 մետր է, վերինը՝ 15 մետր։ Մույթերի բարձրությունը 7.5 մետր է, թեքության արտաքին անկյունը կազմում է 45, ներքինը՝ 60 աստիճան: Մույթերի միջև ընկած բարձր սանդուղքները տանում են դեպի հիշատակի սրահ, որը տեղակայված է ստիլոբատի մակարդակից 1.5 մետր խորության վրա: Հիշատակի սրահի տրամագիծը 24 մետր է: Կենտրոնում՝ հսկա քարե օղակում տեղակայված բրոնզե ջահում վառվում է հավերժական կրակը, որն էլ շրջապատված է 5 մետր տրամագիծ ունեցող պղնձի դրոշմաքանդակով։ Հիշատակի սրահը ստեղծում է արտաքին միջավայրից մեկուսացված լինելու զգացողություն, ինչն էլ թախծոտ մեղեդու հնչյունների ներքո հուզական խոր ներգործություն է ունենում ներկաների վրա։

1995 թ. ապրիլի 24-ին, Հայաստանի հանրապետության անկախության ձեռք բերումից 4 տարի անց բացվեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։ Եվս մեկ կոթող եկավ համալրելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրը: Այս նախագծի հեղինաներն էին ճարտարապետներ Սաշուր Քալաշյանը և Լյուդմիլա Մկրտչյանը:

Լուսանկարները՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կայքից

#ArmenianGenocide

Արթուր Թարխանյան կենտրոն

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>