Ես ոնց որ ձեզանից լավ եմ. Ռոբերտ Քոչարյան Հայաստանում քաղաքական մտքի ճգնաժամը «Ալիևը քերթում է Նիկոլին». Փաշինյանի երեկվա «հիստերիայի» հետքերով․ Մանուկ Սուքիասյան
18
Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի «գործով» հաջորդ «փակ նիստը»՝ սեպտեմբերի 22-ին Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին տեղափոխեցին դատարանի շենք Ինչպես կանխել 3-րդ ցեղասպանությունը Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով. նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծափերով դիմավորեցին դատարանում Սպասվում է ապոկալիպսիս. իշխանությունը խոսում է թանկացումների մասին (տեսանյութ) Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով տեղի կունենա հերթական դատական նիստը ՀՅԴ-ի դեմ հաչող շները և ՀՅԴ քարավանը Նիկոլ Փաշինյանը թերարժեքության կոմպլեքս ունի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ․ Լևոն Քոչարյան Գագիկ Ծառուկյանը երբեք գործարքի չի գնա. երբ Փաշինյանին պետք լինի ձեզ ունեզրկել՝ անելու է, կապ չունի՝ հայտնի հիմնադրամին որքան փող եք փոխանցում. Իվետա Տոնոյան «Խաղաղության» դայակը Պատերազմ Արցախում
Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ կօծվի Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին. Մայր Աթոռ Կաթողիկոսը և բարձրաստիճան հոգևորականները դատական նիստին չեն ներկայանա Ձեռքներդ հեռու իմ օդանավից. Փաշինյանի սիրտն անձնական ինքնաթիռ է ուզում. «Փաստինֆո» Սա այն դեպքն է, երբ քննչական մարմինների ապօրինությունը դատարանի գրպանն է ընկնում․ Ռոբերտ Քոչարյան Նախագահը կալանքից չի ընկճվում, պայմանավորվածության չի գնալու, լինելու է պայքար. Միկոյան Ռուսաստանի Անվտանգության խորհրդում նշել են Հայաստանի «ռեյդերական զավթումների» հնարավոր թիրախները Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի «գործով» հաջորդ «փակ նիստը»՝ սեպտեմբերի 22-ին Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին տեղափոխեցին դատարանի շենք Ես ոնց որ ձեզանից լավ եմ. Ռոբերտ Քոչարյան Ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի եղբայրը Ինչպես կանխել 3-րդ ցեղասպանությունը Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով. նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծափերով դիմավորեցին դատարանում Հավաք՝ ի աջակցություն նախագահ Ռոբերտ Քոչարյանի Հայաստանում քաղաքական մտքի ճգնաժամը «Ալիևը քերթում է Նիկոլին». Փաշինյանի երեկվա «հիստերիայի» հետքերով․ Մանուկ Սուքիասյան Սպասվում է ապոկալիպսիս. իշխանությունը խոսում է թանկացումների մասին (տեսանյութ) ՌԴ-ն չի պատրաստվում ֆինանսավորել Հայաստանի եվրաինտեգրումը. Սերգեյ Շոյգու Ի՞նչ մաթեմատիկական հնարքով խաչ քաշեցիք 60 հազար ձայնի վրա. Խամոյանը՝ Հովակիմյանին Ջավախահայ հասարակական գործիչները խորը վրդովմունքով են ընդունել Փաշինյանի հայտարարությունը. բաց նամակ Լկտիության աղբյուրը դուք եք Հանրային տրանսպորտի սպասվող թանկացման առաջին նշաններն սկսում են երևալ Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով տեղի կունենա հերթական դատական նիստը Հետաքրքիր է, ՔՊ-ի ներսում Տրամաբանության հարցերով հանձնաժողով կա, թե ամեն ինչ է տարերային ձևով որոշվում «Ապոկալիպսիս է լինելու․ Կենտրոնական բանկի նախագահը բացահայտեց փաշինյանենց բերած առաջիկա աղետը» ՀՅԴ-ի դեմ հաչող շները և ՀՅԴ քարավանը Դպրոցներում չպետք է հնչեն «իրական Հայաստանի» գաղափարախոսությանը հակասող գաղափարներ․ Փաշինյան ԱՄՆ-ի հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում Նիկոլ Փաշինյանի դեսպանը սիրով հյուրընկալվել են Թրամփին, աղոթք է հնչեցվել Ադրբեջանի հետ նվաստացուցիչ խաղաղությանն աջակցած, ՀՀ սուվերեն տարածքն իրենով արած Թրամփի համար Իրական Գեղարքունիքում գայլերի հետ խաղաղության սիլի-բիլին ավարտվել է ոչխարների խոշոր կոտորածով. ախր ո՞ւմ մտքով կանցներ, չէ՞... Նիկոլ Փաշինյանը թերարժեքության կոմպլեքս ունի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ․ Լևոն Քոչարյան «Ժողովուրդ». Չի՞ մոռացել Նիկոլ Փաշինյանը «սյունյանց ողջույնները»․ թեժ իրավիճակ՝ Մեղրիի ընտրությունների նախաշեմին

Անձնական երաշխավորության միջնորդությունը ենթադրում է անհապաղ քննություն, բայց մենք դատավոր Աննա Դանիբեկյանից ոչ մի տեղեկություն չունենք. Արամ Վարդևանյան

Օբյեկտիվ իրականության մեջ չի կարող լինել այնպես, որ գրեթե մեկ ամիս մենք ոչ մի տեղեկություն չունենանք դատավորից: Դատավորից, որ պատասխանատու է թե՛ քրեական գործի, թե՛ յուրաքանչյուր կալանավորված անձի համար: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով Քոչարյանի գործով չկայացած նիստին՝ դատավոր Աննա Դանիբեկյանի բացակայության պատճառով:

Նրա խոսքով՝ անորոշություն է տիրում, դատավորի աշխատակազմը որևէ բացատրություն չի տալիս՝ ինչու դատական նիստերը չեն կայանում:

«Ես 9-րդ օրն է, ինչ զանգահարում եմ դատավոր Աննա Դանիբեկյանի աշխատակազմ, և ոչ ոք չի պատասխանում իմ հեռախոսազանգերին: Մենք մարտի 16-ին անձնական երաշխավորության վերաբերյալ միջնորդություն ենք ներկայացրել: Դա իրենցից ենթադրում է անհապաղ քննության հարց: Մենք այսօր պետք է նիստի լինեինք, բայց նիստի չենք, և ինչն է ամենակարևորը՝ մենք չգիտենք, ինչո՞ւ»,-ասաց փաստաբանը:

Վարդևանյանի խոսքով՝ Երևան քաղաքի դատարանի նախագահն էլ տեղեկություն չունի Աննա Դանիբեկյանից: «ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը հայտարարել էր, թե 21-րդ դարում չի կարող լինել այնպիսի իրավիճակ, որ դատավորին չգտնեն, չիմանան՝ երբ է վերադառնալու. հիմա ես կարող եմ հաստատապես պնդել, որ մենք հենց այդ վիճակում ենք»,-նշեց նա:

Փաստաբանը հայտնեց, թե թիմի համառության արդյունքում տեղեկացել են, որ դատավոր Դանիեբկյանը բժշկական օգնության կարիք է ունեցել մարտի, և մարտի 13-ին անաշխատունակության համապատասխան թերթիկ է բացվել նրա անունով:

«ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը հայտնել էր, որ իր տեղեկություններով՝ Դանիբեկյանը վիրահատվել է: Մեզ հայտնի չէ ոչ մի տեղեկություն՝ դատավորը ստացիոնա՞ր բուժում է ստանում, թե՞ տանն է: Մեր տպավորությունն այնպիսին է, որ ստացիոնար բուժման մեջ չի գտնվում: Կարծում եմ՝ այդպես լինելու դեպքում կհայտնեին»,-ասաց նա՝ ընդգծելով, թե խոսքը դատավորի մասին է, ով պետք է ունենա պատասխանատվության ավելի բարձր զգացում:
«Մենք չենք պահանջում հրապարակել բժշկական գաղտնիքը, բայց մենք պահանջում ենք մեզ տալ կոնկրետ տեղեկություն, թե երբ է նա վերադառնալու և որտեղ է»,-նշեց փաստաբանը:

Վերջինս ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքի վրա, որ երբ մեկ անգամ փաստաբանական թիմը չի մասնակցել դատական նիստին, Դանիբեկյանը նկատողություն է տվել: «Դատախազության ներկայացուցիչներն էլ դժգոհեցին, որ նիստը չկայացավ: Այս անգամ ինչո՞ւ ենք միայն մենք բարձրաձայնում: Դատախազությունն այս վիճակով անհանգստացած չէ՞»,- ասաց Արամ Վարդևանյանը:

Նշենք, որ մարտի 17-ի չկայացած նիստում ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը պետք է դատարանում հանդես գային ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխելու առաջարկությամբ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>