Նույնիսկ Թաթան է քննադատել Հ1-ի ցինիկ դրսևորումը, նաև՝ ներողություն է խնդրել Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին
28
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Սեպտեմբերի 28-ին «Դալմա Գարդեն մոլը» չի աշխատի Պատրաստվեքխ բուն աշունն է գալիս. ջերմաստիճանը հանրապետության տարածքում այսօրվանից կնվազի Առաջին ալիքը դարձել է հակամարդկային բարքերի որջ․ Արա Պողոսյան Սրանց վաղուց ամոթանք տալու չի. բացահայտ ուրացում, հերքում ու անցյալի մերժում են անում Նույնիսկ Թաթան է քննադատել Հ1-ի ցինիկ դրսևորումը, նաև՝ ներողություն է խնդրել Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ

Հնդկաձավար, բրինձ, սոխ. Հայաստանը 3-րդ երկրներից մի շարք ապրանքներ կներմուծի զրոյական մաքսատուրքով

Եվրասիական տնտեսական միության երկրները, այդ թվում` Հայաստանը հնարավորություն են ստացել երրորդ երկրներից կրիտիկական նշանակության մի շարք ապրանքներ ներմուծել՝ զրոյական մաքսատուրքով: Հայաստանյան տնտեսավարողների համար սա նոր շուկաների հնարավորություն է, բացի այդ, այս այլընտրանքային հնարավորությունը կզսպի գների հնարավոր բարձրացումը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը՝ խոսելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի ապրիլի 3-ին ընդունված որոշման մասին՝ ըստ որի մի շարք զգայուն ապրանքատեսակների ներմուծման մաքսատուրքերը կզրոյացվեն:

«Դրանք հիմնականում կրիտիկական ներմուծման ապրանքատեսակներն են, որոնց մեջ են մտնում աշորան, հնդկացորենը (гречневая крупа), կարտոֆիլը, գլուխ սոխը, սխտորը, կաղամբը, գազարը, պղպեղը, մանկական սնունդը, դեղորայքը և այլ ապրանքներ: Կան նաև բժշկական սարքավորումներ, որոնց մեկ հատից է գանձվում մաքսատուրք, օրինակ էնդոսկոպեր, հատուկ ջերմաչափեր: Դրանց մաքսատուրքը ևս զրոյացվում է ապրիլի 1-ից: Կան նաև նյութեր, որոնք օգտագործվում են մանկական սննդի պատրաստման մեջ: Բայց մեզ համար շատ կարևոր կարելի է դիտարկել աշորան, երկարահատիկ բրինձը, օրինակ դրա մաքսատուրքը 10 տոկոս է, բայց 1 կգ-ի համար ոչ պակաս, քան 0,03 եվրո, այսինքն` դա էլ զրոյացվելու է: Կարևոր է հնդկացորենը, հատիկավոր հնդկաձավարը (гречка)»,-ասաց Սիմոնյանը:

Փոխնախարարը տեղեկացրեց, որ այդ ապրանքատեսակները Հայաստանը հիմնականում ներմուծում է ԵԱՏՄ երկրներից, ԱՊՀ երկրներից: Բայց սա հնարավորություն է տալիս զրոյական մաքսատուրքով ներմուծում անելու նաև երրորդ երկրներից՝ որպես այլընտրանքային ուղի: Այն տարածվելու է ԵԱՏՄ բոլոր երկրների վրա:

Սիմոնյանը նաև հիշեցրեց, որ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի պայմաններում ԵԱՏՄ-ում կրիտիկական նշանակության մի շարք ապրանքների սահմանափակում կա դեպի երրորդ երկրներ՝ պահպանելով շրջանառությունը միության տարածքում: Օրինակ հնդկացորենը ներառված է ինչպես այդ արտահանման սահմանափակման ցուցակում, այնպես էլ այն ցուցակում, որով հնարավորություն է տրվում երրորդ երկրներից ներմուծել՝ զրոյական մաքսատուրքով: Փոխնախարարը պարզաբանեց, որ դա արվում է բալանսի համար, որ ԵԱՏՄ-ում պակասորդ չլինի: Նա նկատեց, որ զրոյական մաքսատուրերի հնարավորությունը նաև այլընտրանքային շուկա է բացում, որ գների կտրուկ բարձրացում չլինի:

Բժշկական սարքավորումների՝ զրոյական մաքսատուրքով ներմուծման հնարավորությունը կլինի 6 ամիս ժամկետով, քանի որ պահանջարկը շատ մեծ է, ոչ մի երկրում չի հերիքում: Փոխնախարարը նկատեց՝ որքան էլ ԵԱՏՄ որևէ երկիր ունենա անսպառ արտադրություն, միևնույն է անհրաժեշտություն կա:

Անդրադառնալով տնտեսավարողների համար բացվող հնարավորություններին՝ փոխնախարարն ասաց. «Եթե կոնկրետ տնտեսավարողները, մասնագիտացված էին երրորդ երկրներից այդ ապրանքատեսակները ներմուծելով, հիմա հնարավորություն կունենան զրոյական մաքսատուրքով 3 ամիս ժամանակով իրականացնել ներմուծում: Սակայն սա առաջին հերթին ուղղված է լինելու մեր սպառողներին, քանի որ դրանք կրիտիկական նշանկակության ապրանքատեսակներ են: Եվ մենք չենք զգա դրա թանկացումը, դա զսպող գործիք է համարվում գնային առումով: Սա նաև տնտեսավարողների համար այլընտրանքային շուկայի հնարավորություն է, նոր ճանապարհ է, որ կարողանան փորձել երրորդ երկրներից ներմուծում անել»,-ասաց Սիմոնյանը:

Մանրամասները՝ «Արմենպրես»-ում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>