Կարեն Կարապետյանի «ապտակը» Միհրան Պողոսյանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երեկ վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել էր Երեւան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, որտեղ, ինչպես հայտնի է, առաջադրված է ԴԱՀԿ նախկին պետ Պողոսյանը:
Դահլիճում Միհրան Պողոսյանի թիկունքում նստած մի կին հարց է ուղղել վարչապետին՝ որտե՞ղ եք տեսնում Միհրան Պողոսյանին՝ կառավարությունո՞ւմ, թե՞ Ազգային Ժողովում:
Առավել ցնցող էր Կարեն Կարապետյանի պատասխանը, կարելի է ասել նաև դա «ապտակ» էր ԴԱՀԿ նախկին պետին, եթե հաշվի առնենք այն, որ Մ. Պողոսյանը մտերմիկ շրջապատում երբեք էլ չի թաքցրել, որ իր նկրտումները ամենևին էլ պատգամավորի թեկնածուի համար չեն, այլ ավելի բարձր պաշտոնի:
Կարեն Կարապետյանի պատասխանն այսպես է հնչել. «…սոցհարցումների հիման վրա ռեյտինգային կարգով առաջադրել ենք մեր թեկնածուներին եւ ձեզանից յուրաքանչյուրդ կարող եք քվեարկություն կատարել՝ ինքն ուզո՞ւմ է այդ թեկնածուին, թե ուզում եք մեկ այլ թեկնածուի: Այս իսկ պատճառով պարոն Պողոսյանը կհայտնվի՞, անունն ի՞նչ էր, Ազգային ժողովում, թե՝ չէ, դա կախված է ձեր վստահության քվեից: Պարոն Պողոսյանին կառավարության կազմում չեմ տեսնում»,- պատասխանեց Կարեն Կարապետյանը:
Zham.am
Տեսանյութը՝ armtimes.com-ի:

