«Նորք» ինֆեկցիոնում կորոնավիրուսով վարակված ևս մեկ քաղաքացի է մահացել
Դիտել նաև
Նոր Նորք վարչական շրջանը նոր ղեկավար ունի
Արամ Զավենիչի «եվրոպական» արժեքները ցայտուն կերպով երևացին Նոր Նորքի թաղապետարանում
Արսեն Թորոսյանի մերձավորը տանո՞ւլ է տվել «Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի» գումարները
Վարչապետը կպարգևատրի 100-ից ավելի բուժաշխատողի, այդ թվում՝ «Նորք» ինֆեկցիոնի ներկայացուցիչների
«Նորք» ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի անձնակազմի բաց նամակը վարչապետին եւ նախագահին
«Նորք» ինֆեկցիոնում կորոնավիրուսով վարակված 78-ամյա քաղաքացի է մահացել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
««Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ 78-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, վերջինիս մոտ զարգացել է արյան մակարդելիության խանգարումներ, որն իր հերթին դժվարացրել է բուժման ընթացքը։
Բացի այդ, կինն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ շաքարային դիաբետ, զարկերակային հիպերտոնիա։ Վերջինս Հայաստանի Հանրապետության քաղաքացի չէ»։

