Ես ոնց որ ձեզանից լավ եմ. Ռոբերտ Քոչարյան Հայաստանում քաղաքական մտքի ճգնաժամը «Ալիևը քերթում է Նիկոլին». Փաշինյանի երեկվա «հիստերիայի» հետքերով․ Մանուկ Սուքիասյան
18
Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի «գործով» հաջորդ «փակ նիստը»՝ սեպտեմբերի 22-ին Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին տեղափոխեցին դատարանի շենք Ինչպես կանխել 3-րդ ցեղասպանությունը Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով. նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծափերով դիմավորեցին դատարանում Սպասվում է ապոկալիպսիս. իշխանությունը խոսում է թանկացումների մասին (տեսանյութ) Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով տեղի կունենա հերթական դատական նիստը ՀՅԴ-ի դեմ հաչող շները և ՀՅԴ քարավանը Նիկոլ Փաշինյանը թերարժեքության կոմպլեքս ունի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ․ Լևոն Քոչարյան Գագիկ Ծառուկյանը երբեք գործարքի չի գնա. երբ Փաշինյանին պետք լինի ձեզ ունեզրկել՝ անելու է, կապ չունի՝ հայտնի հիմնադրամին որքան փող եք փոխանցում. Իվետա Տոնոյան «Խաղաղության» դայակը Պատերազմ Արցախում
Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ կօծվի Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին. Մայր Աթոռ Կաթողիկոսը և բարձրաստիճան հոգևորականները դատական նիստին չեն ներկայանա Ձեռքներդ հեռու իմ օդանավից. Փաշինյանի սիրտն անձնական ինքնաթիռ է ուզում. «Փաստինֆո» Սա այն դեպքն է, երբ քննչական մարմինների ապօրինությունը դատարանի գրպանն է ընկնում․ Ռոբերտ Քոչարյան Նախագահը կալանքից չի ընկճվում, պայմանավորվածության չի գնալու, լինելու է պայքար. Միկոյան Ռուսաստանի Անվտանգության խորհրդում նշել են Հայաստանի «ռեյդերական զավթումների» հնարավոր թիրախները Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի «գործով» հաջորդ «փակ նիստը»՝ սեպտեմբերի 22-ին Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին տեղափոխեցին դատարանի շենք Ես ոնց որ ձեզանից լավ եմ. Ռոբերտ Քոչարյան Ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի եղբայրը Ինչպես կանխել 3-րդ ցեղասպանությունը Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով. նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծափերով դիմավորեցին դատարանում Հավաք՝ ի աջակցություն նախագահ Ռոբերտ Քոչարյանի Հայաստանում քաղաքական մտքի ճգնաժամը «Ալիևը քերթում է Նիկոլին». Փաշինյանի երեկվա «հիստերիայի» հետքերով․ Մանուկ Սուքիասյան Սպասվում է ապոկալիպսիս. իշխանությունը խոսում է թանկացումների մասին (տեսանյութ) ՌԴ-ն չի պատրաստվում ֆինանսավորել Հայաստանի եվրաինտեգրումը. Սերգեյ Շոյգու Ի՞նչ մաթեմատիկական հնարքով խաչ քաշեցիք 60 հազար ձայնի վրա. Խամոյանը՝ Հովակիմյանին Ջավախահայ հասարակական գործիչները խորը վրդովմունքով են ընդունել Փաշինյանի հայտարարությունը. բաց նամակ Լկտիության աղբյուրը դուք եք Հանրային տրանսպորտի սպասվող թանկացման առաջին նշաններն սկսում են երևալ Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով տեղի կունենա հերթական դատական նիստը Հետաքրքիր է, ՔՊ-ի ներսում Տրամաբանության հարցերով հանձնաժողով կա, թե ամեն ինչ է տարերային ձևով որոշվում «Ապոկալիպսիս է լինելու․ Կենտրոնական բանկի նախագահը բացահայտեց փաշինյանենց բերած առաջիկա աղետը» ՀՅԴ-ի դեմ հաչող շները և ՀՅԴ քարավանը Դպրոցներում չպետք է հնչեն «իրական Հայաստանի» գաղափարախոսությանը հակասող գաղափարներ․ Փաշինյան ԱՄՆ-ի հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում Նիկոլ Փաշինյանի դեսպանը սիրով հյուրընկալվել են Թրամփին, աղոթք է հնչեցվել Ադրբեջանի հետ նվաստացուցիչ խաղաղությանն աջակցած, ՀՀ սուվերեն տարածքն իրենով արած Թրամփի համար Իրական Գեղարքունիքում գայլերի հետ խաղաղության սիլի-բիլին ավարտվել է ոչխարների խոշոր կոտորածով. ախր ո՞ւմ մտքով կանցներ, չէ՞... Նիկոլ Փաշինյանը թերարժեքության կոմպլեքս ունի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ․ Լևոն Քոչարյան «Ժողովուրդ». Չի՞ մոռացել Նիկոլ Փաշինյանը «սյունյանց ողջույնները»․ թեժ իրավիճակ՝ Մեղրիի ընտրությունների նախաշեմին

Փաշինյանի ծայրահեղականությունը և ոչ լեգիտիմությունը․ «Դուրս արի փողոց»–ից մինչև «Մնա տանը», «Կորոնավիրուսն ում շունն է»–ից մինչև ՄՀՀ–ն մահճակալներով լցնելը

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ծայրահեղական է։ Դա է պատճառը, որ կորոնավիրուսի դեմ պայքարի առումով նրա գլխավորած կառավարությունը լեգիտիմ չէ։ Ինչ քայլ անում են, մարդիկ այլ ենթատեքստ են տեսնում դրա մեջ։ Եվ ճիշտ են անում (ստախոսի տանը հրդեհ է բռնկվում, տանտերն օգնության է կանչում, բայց ոչ մեկը չի գալիս, քանզի չեն հավատում, որ ճիշտ է ասում)։

Այս իշխանությունն այնքան է ստել ու այնքան է ցույց տվել, որ իր համար մարդիկ ընդամենը մանիպուլյացիայի ենթակա առարկա են, որ կառավարության բոլոր քայլերն արդեն կասկածի տակ են առնվում։ Նույնը տեղի ունեցավ հեռախոսներով մարդկանց հետևելու օրինագծի թեմայով։

Պարետատունն ուզում է ասիական փորձը կիրառել, բայց նրան պարզապես չեն հավատում։ Չեն հավատում և վե՛րջ։

Փաշինյանն ասում է, որ կորոնավիրուսի հետ կապված հանրության մեջ կա երկու ծայրահեղություն։ Մեկն արխային լինելն է ու խնդիրին թեթև վերաբերվելը, մյուսը՝ խուճապի մատնվելը։ Նա սխալ է համարում այս երկու ծայրահեղությունները։

Իրականությունն այն է, որ երկու ծայրահեղությունների գիրկը հենց Փաշինյա՛նն է ընկել և ցույց տվել իր լիակատար ոչ կոմպետենտությունը։

Կորոնավիրուսն ապալեգիտիմացրել է Փաշինյանի իշխանությունը՝ բացահայտելով դրա սպառնալիքը ՀՀ քաղաքացիներին կյանքի ու առողջության համար։

Դատե՛ք ինքներդ։

Երբ պետք էր կանխարգելիչ քայլերի գնալ ու չեզոքացնել ռիսկերը, Փաշինյանը բոլորին կոչ արեց դուրս գալ փողոց, մեծ խմբերով հավաքվել ու լսել իր ատելության քարոզը։ Դա տխրահռչակ Գապոն քահանայի արածի պես մի բան էր։

Կորոնավիրուսով վարակված առաջին դեպքը Հայաստանում հայտնաբերվեց փետրվարի 29–ին, սակայն դրանից հետո ոչ թե արտակարգ միջոցառումներ արվեցին՝ մարդկանց կյանքն ու առողջությունը պաշտպանելու համար, այլ ճիշտ հակառակը՝ Փաշինյանը և իր նշանակած առողջապահության նախարարը մարդկանց գլխների տակ փափուկ բարձ դրեցին, թե բա կորոնավիրուսն ում շունն է և վարակը վտանգավոր չէ։

Մարդկանց վարչական ռեսուրսով մեծ խմբերով հավաքում ու բերում էին «այո»–ի քարոզին՝ նպաստելով կորոնավիրուսի տարածման արագությանն ու մասշտաբներին։ Իշխանությունը չէր զբաղվում կորոնավիրուսով, դրա համար էլ Վրաստանից 5 անգամ շատ վարակվածներ ունենք, Ադրբեջանից էլ ենք առաջ այդ հարցում։ Բնակչության թվաքանակը հաշվի առնելով՝ Հայաստանը հիմա խայտառակ վիճակում է և դրա գլխավոր պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է։

Կորոնավիրուսի տարածման ռիսկի պայմաններում մեծաթիվ հավաքներ անելը, պետական ռեսուրսներն այլ նպատակներին ծառայեցնելը մեծագույն հանցագործություն էր ՀՀ քաղաքացիների դեմ։ Դա նույնն է, որ թշնամին հարձակվի, իսկ երկրի ղեկավարը ոչ թե քայլեր ձեռնարկի պաշտպանության ու հակահարձակման համար, այլ մարդկանց կոչ անի դուրս գալ բաց դաշտ՝ հայտարարելով, որ վտանգ չկա ու ժողովրդին դարձնելով անպաշտպան թիրախ արկերի համար։

Հիմա փաշինյանենք «Դուրս արի փողոց» մոդելից անցել են «Մնա տանը» մոդելի։ Հրեշավոր օրինագծեր են ընդունում ու սահմանափակումներ մտցնում։ Սա ցույց է տալիս, որ հենց իրե՛նք են խուճապի մատնված։ Համալիրի նկարներ են տարածում, որ արդարացնեն իրենց արածները, բայց խուճապն ավելի են խորացնում։

Խուճապն ամբողջական է դառնում այն դեպքում, երբ տեսնում ես, թե ովքեր և ինչպես են ուզում պայքարել անտեսանելի թշնամու դեմ։

Այստեղ է, որ հարց է առաջանում։ Արդյոք կարո՞ղ է ժողովրդին արխաինացրած, վարակի տարածմանը նպաստած ու հետո խուճապի մատնած իշխանությունն արդյունավետ պայքարել չարիքի դեմ։

Ժողովրդին խաբած ու վիրուսով վարակված լինելու կասկածից հետո խուճապահար Սևանում փակված մարդն ինչպե՞ս կարող է լեգիտիմ լինել։

Արտակարգ իրավիճակն արտակարգ որակներ և արտակարգ կոմպետենտությամբ պայմանավորված բարձր լեգիտիմություն է պահանջում իշխանությունից։ Այդ լեգիտիմությունը չկա և դա, կամա թե ակամա, ԱԺ ամբիոնից խոստովանեց իշխող խմբակցության ներկայացուցիչը։

Հայտնի խոսք կա, որ գետն անցնելիս ձիերին չեն փոխում։ Բայց «ձիերի» պահով կա նաև մեկ այլ ձևակերպում։ Ըստ այդմ՝ «քշած» ձիերին պարզապես «կրակում» են։

Հ․Գ․։ Անհրաժեշտ նվազագույն քայլը Արսեն Թորոսյանին պաշտոնանկ անելն է։ Նա կա՛մ ստախոս է, կա՛մ ոչ կոմպետենտ։ Կամ էլ՝ երկուսը միասին։ Ամեն դեպքում էլ նա իրավունք չունի Առողջապահության նախարար աշխատել։ «Քշած» ձիերին «կրակում» են։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>