Ես ոնց որ ձեզանից լավ եմ. Ռոբերտ Քոչարյան Հայաստանում քաղաքական մտքի ճգնաժամը «Ալիևը քերթում է Նիկոլին». Փաշինյանի երեկվա «հիստերիայի» հետքերով․ Մանուկ Սուքիասյան
18
Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի «գործով» հաջորդ «փակ նիստը»՝ սեպտեմբերի 22-ին Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին տեղափոխեցին դատարանի շենք Ինչպես կանխել 3-րդ ցեղասպանությունը Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով. նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծափերով դիմավորեցին դատարանում Սպասվում է ապոկալիպսիս. իշխանությունը խոսում է թանկացումների մասին (տեսանյութ) Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով տեղի կունենա հերթական դատական նիստը ՀՅԴ-ի դեմ հաչող շները և ՀՅԴ քարավանը Նիկոլ Փաշինյանը թերարժեքության կոմպլեքս ունի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ․ Լևոն Քոչարյան Գագիկ Ծառուկյանը երբեք գործարքի չի գնա. երբ Փաշինյանին պետք լինի ձեզ ունեզրկել՝ անելու է, կապ չունի՝ հայտնի հիմնադրամին որքան փող եք փոխանցում. Իվետա Տոնոյան «Խաղաղության» դայակը Պատերազմ Արցախում
Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ կօծվի Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին. Մայր Աթոռ Կաթողիկոսը և բարձրաստիճան հոգևորականները դատական նիստին չեն ներկայանա Ձեռքներդ հեռու իմ օդանավից. Փաշինյանի սիրտն անձնական ինքնաթիռ է ուզում. «Փաստինֆո» Սա այն դեպքն է, երբ քննչական մարմինների ապօրինությունը դատարանի գրպանն է ընկնում․ Ռոբերտ Քոչարյան Նախագահը կալանքից չի ընկճվում, պայմանավորվածության չի գնալու, լինելու է պայքար. Միկոյան Ռուսաստանի Անվտանգության խորհրդում նշել են Հայաստանի «ռեյդերական զավթումների» հնարավոր թիրախները Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի «գործով» հաջորդ «փակ նիստը»՝ սեպտեմբերի 22-ին Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին տեղափոխեցին դատարանի շենք Ես ոնց որ ձեզանից լավ եմ. Ռոբերտ Քոչարյան Ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի եղբայրը Ինչպես կանխել 3-րդ ցեղասպանությունը Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով. նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծափերով դիմավորեցին դատարանում Հավաք՝ ի աջակցություն նախագահ Ռոբերտ Քոչարյանի Հայաստանում քաղաքական մտքի ճգնաժամը «Ալիևը քերթում է Նիկոլին». Փաշինյանի երեկվա «հիստերիայի» հետքերով․ Մանուկ Սուքիասյան Սպասվում է ապոկալիպսիս. իշխանությունը խոսում է թանկացումների մասին (տեսանյութ) ՌԴ-ն չի պատրաստվում ֆինանսավորել Հայաստանի եվրաինտեգրումը. Սերգեյ Շոյգու Ի՞նչ մաթեմատիկական հնարքով խաչ քաշեցիք 60 հազար ձայնի վրա. Խամոյանը՝ Հովակիմյանին Ջավախահայ հասարակական գործիչները խորը վրդովմունքով են ընդունել Փաշինյանի հայտարարությունը. բաց նամակ Լկտիության աղբյուրը դուք եք Հանրային տրանսպորտի սպասվող թանկացման առաջին նշաններն սկսում են երևալ Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով տեղի կունենա հերթական դատական նիստը Հետաքրքիր է, ՔՊ-ի ներսում Տրամաբանության հարցերով հանձնաժողով կա, թե ամեն ինչ է տարերային ձևով որոշվում «Ապոկալիպսիս է լինելու․ Կենտրոնական բանկի նախագահը բացահայտեց փաշինյանենց բերած առաջիկա աղետը» ՀՅԴ-ի դեմ հաչող շները և ՀՅԴ քարավանը Դպրոցներում չպետք է հնչեն «իրական Հայաստանի» գաղափարախոսությանը հակասող գաղափարներ․ Փաշինյան ԱՄՆ-ի հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում Նիկոլ Փաշինյանի դեսպանը սիրով հյուրընկալվել են Թրամփին, աղոթք է հնչեցվել Ադրբեջանի հետ նվաստացուցիչ խաղաղությանն աջակցած, ՀՀ սուվերեն տարածքն իրենով արած Թրամփի համար Իրական Գեղարքունիքում գայլերի հետ խաղաղության սիլի-բիլին ավարտվել է ոչխարների խոշոր կոտորածով. ախր ո՞ւմ մտքով կանցներ, չէ՞... Նիկոլ Փաշինյանը թերարժեքության կոմպլեքս ունի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ․ Լևոն Քոչարյան «Ժողովուրդ». Չի՞ մոռացել Նիկոլ Փաշինյանը «սյունյանց ողջույնները»․ թեժ իրավիճակ՝ Մեղրիի ընտրությունների նախաշեմին

Կորոնավիրուսն ապալեգիտիմացրել է Փաշինյանի կառավարությանը․ ատելության վիրուս տարածողներն իրավունք չունեն կորոնավիրուսի պատրվակով ամբողջատիրական ռեժիմ հաստատել

Հայաստանի խորհրդարանում օրուելյան «կրքեր» են բորբոքվում։ Ուզում են մարդու հեռախոսը «օրենքով» դարձնել կառավարության մատնիչ–գործակալը՝ օգտվելով արտակարգ դրության ընձեռած հնարավորություններից։ Անունը դրել են «կորոնավիրուսի դեմ պայքար» և անցել գործի։

«Կորոնավիրուսն ում շունն է» նախադասությունն արտասանած իշխանությունը հիմա ընկել է մյուս ծայրահեղության մեջ ու փորձում է շան պես հոտոտել մարդկանց հեռախոսները։

Երբ աշխարհում տարածվում էր կորոնավիրուսը, սրանք չէին նկատում դա։

Առողջապահության նախարարը հայտարարում էր, որ դա վտանգավոր վիրուս չէ և հատուկ միջոցառումների կարիք չկա։ Պարզվեց հատուկ միջոցառումների կարիք կա, վիրուսն էլ մահաբեր է։

Հիմա փոխարենը Փաշինյանի նշանակած այդ նախարարը հրաժարական տա՝ ստախոսության կամ ոչ կոմպետենտության համար, Փաշինյանի մեկ այլ նախարարն օրինագիծ է ներկայացնում՝ առաջարկելով անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքի սահմանափակումներ։

Երբ կորոնավիրուսը հասավ մեր սահմաններին, սրանք չնկատելու տվեցին․ զբաղված էին ՍԴ–ի սեփականաշնորհման ծրագրերով։

Երբ կորոնավիրուսը Հայաստանում էր, սրանք առաջնորդվում էին «Կորոնավիրուսն ում շունն է» կարգախոսով և «թու, թու, թու» անելով պայքարում դրա դեմ։

Երբ բանը բանից անցավ, սրանք ուշացումով արտակարգ դրություն հայտարարեցին, բայց ավելի շատ զբաղված էին մամուլը վերահսկելով, քան թե վիրուսի դեմ պայքարի արտակարգ միջոցառումներ իրականացնելով։

Երբ ամբողջ աշխարհն ունի վիրուսի դեմ պայքարի հաջողված ու չհաջողված փորձեր, սրանք գնում են չհաջողված փորձի ուղղությամբ՝ չիրականացնելով լայնամասշտաբ թեստավորում, չկազմակերպելով օջախային կարանտին և այլն։

Երբ մենք կոչ ենք անում մոբիլիզացնել հանրության բոլոր ուժերը, հրաժարվել ատելության քարոզից, վարչապետը նույնիսկ այս իրավիճակում խորհրդարանից թույնի մթնոլորտ է տարածում, դասակարգային պայքար հրահրում, հանրությանը պառակտող ելույթներ ունենում։ Քաղաքական հետապնդումները չեն դադարում անգամ այս պայմաններում։

Քանի կար, սրանք չէին նկատում վիրուսը, հիմա դարձել են «Վիրուսի վկաներ» ու այդ պատրվակով փորձում են մարդկանց ազատությունները սահմանափակել՝ հետապնդելով նեղ քաղաքական նպատակներ։

Նիկոլ Փաշինյանը հանրությանը բաժանել է սևերի ու սպիտակների։ Նա ցույց է տվել, որ կորոնավիրուսի տարածման պայմաններում ՀՀ քաղաքացիների կյանքն ու առողջությունը ստորադասում է իր ապօրինի ցանկություններին։ Կորոնավիրուսը տարածվում էր, իսկ նա կոչ էր անում մարդկանց մեծ խմբերով հավաքվել ու իր գոռգոռոցները լսել։

Այս կառավարությունը տապալել է կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու փուլը, անարդյունավետ է աշխատում արտակարգ դրության պայմաններում։ Հետևաբար նրա ցանկությունը՝ մտնել մարդկանց անձնական կյանք, լեգիտիմ չէ։

Իսկ այն, որ Փաշինյանի կառավարությունը տապալել է կորոնավիրուսի դեմ պայքարը և պատճառ դարձել դրա տարածման համար, տեսանելի է անգամ անզեն աչքով։

Վրաստանն, օրինակ, ունենալով ավելի շատ բնակչություն, բոլոր կողմերից բաց սահմաններ և ավելի շատ զբոսաշրջիկներ, ունի մեզանից մի քանի անգամ ավելի քիչ վարակվածներ։

Հայաստանը բնակչության թվաքանակ/վարակվածներ ցուցանիշով աշխարհում բարձր տեղերում է գտնվում։

Փաշինյանը չունի լեգիտիմություն մարդկանց անձնական կյանք մտնելու այդպիսի հրեշավոր օրենքներ անցկացնելու համար, քանզի չի ապացուցել, որ իր նպատակը ոչ թե քաղաքական հետապնդումներն են, այլ մարդկանց կյանքն ու առողջությունը։ Հակառակը բազմիցս է ապացուցվել։

Նիկոլ Փաշինյանին բոլորի անձնական կյանք մտնելու հնարավորություն տալը նույնն է, ինչ գինեմոլին գինետուն վստահելը։

Անցած երկու տարին ցույց են տվել, որ այս իշխանությունն ունի մի քանի կայուն հատկանիշ՝ ստախոսություն, ոչ կոմպետենտություն, հանրային ու պետական ռեսուրսները սեփական կարիքների համար օգտագործելու բնավորություն և ատելության գեներատորություն։ Այդպիսի իշխանությանն անձնական կյանք մտնելու իրավունք տալը դեմ է բանականությանը և Սահմանադրությանը։

ՓԱՇԻՆՅԱՆԸ լեգիտիմ էր 2018–ին։ Բայց հիմա նա ՉՈՒՆԻ ԼԵԳԻՄԻՏՈՒԹՅՈՒՆ, քանզի այն ոչ միայն ընտրությունների ժամանակ ստացած քվեի ուժով է որոշվում, այլ նաև կառավարման արդյունքներով և կոմպետենտությամբ։

Կորոնավիրուսային իրականությունն ապալեգիտիմացրել է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>