Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան
28
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը

Անհնար է հսկել 500 հիվանդի շարժը. սմարթֆոններով մարդկանց հետևելը՝ հիմարություն

Քաղաքագետ, «Մեդիա Պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը «Ֆեյսբուքում» գրառում է կատարել և անդրադարձել է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում լրացումներ կատարելու նախագծերին, որոնք ըստ քաղաքագետի՝ որևէ կերպ չեն կարող կանխել կորոնավիրուսի տարածումը: Աղասի Ենոքյանի գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«-Ընդհանրապես, վարակի տարածման այս փուլում ամեն վարակվածի կոնտակտներին հետևելն այլևս էֆեկտիվ չէ։ Ունենք շուրջ 500 թեստավորված վարակակիր։ Ըստ համաճարակաբանության կանոնների, դա նշանակում է, որ ունենք առնվազն 5000-7000 վարակակիր, որոնց մեծ մասը թեսթավորված չէ։ Սա նշանակում է, որ պետք է քննարկվի առնվազն 50 000-100 000 կոնտակտ, ինչը անհնար է՝ չկան ոչ մարդկային, ոչ էլ այդքան տեխնիկական ռեսուրսներ։ Հարավային Կորեայի դեպքում կոնտակտներին հետևելը լավ աշխատեց 30 հիվանդի դեպքում, 31-ից հետո տարածումը դարձավ անվերահսկելի։ Վրաստանում դեռևս 90 հիվանդի դեպքում այն լավ է աշխատում, քանի որ սկսել են հենց առաջին վարակակրի դեպքից հետո։ 500 հիվանդի դեպքում անհնար է նման աշխատանքը։

- Մեծ քանակով հիվանդների դեպքում անհրաժեշտ է լրիվ այլ ռազմավարություն ընտրել՝ վարակի մեծ օջախները մեկուսացնել, առավել խոցելի խմբերին առնել հատուկ ուշադրության և հոգատարության տակ, բուժանձնակազմի աշխատանքներին մեծ օժանդակություն տալ, ձեռք բերել թեսթավորման և բուժման միջոցներ։

- Հեռախոսային խոսակցությունները գաղտնալսելով համաճարակը կանխելը պարզապես հիմարություն է, «ՔՊ»-ական «աննախադեպ» առաջարկ, առաջինը աշխարհում։ Անգամ Սուրբ Գեղարդով հայ ազգի իմունիտետը բարձրացնելու հովիկաղազրյանական առաջարկը սրա կողքին խելամտության նմուշ է։

- Սմարթֆոններով մարդկանց հետևելը նույնպես հիմարություն է, որովհետև շատերը սմարթֆոններ չունեն։ Ճիշտ է, իշխանությունների հիմնական թիրախը՝ նրան քննադատողների մեծ մասն ունի, բայց ոչինչ չի խանգարում, որ նրանք նոր՝ ավելի պարզ հեռախոսներ ձեռք բերեն, որոնց անհնար է հետևելը։

- Այս օրենքի ընդունումը հստակ ապացույց է, որ իշխանությունը խուճապի մեջ է և չի տիրապետում իրավիճակին։ Այն կարող է միայն մեկ խնդիր լուծել՝ իշխանության պահպանումը, սակայն կրկնեմ՝ համապատասխան մարդկային և տեխնիկական ռեսուրսների բացակայության պատճառով անգամ այդ խնդիրը չի լուծի։ Նիկոլ Փաշինյանը չի հասկանում, որ իշխանությունը պահպանելու համար հիմա անհրաժեշտ են անհապաղ միջոցառումներ մարդկային կյանքեր փրկելու համար։ Վաղը ոչ մի գաղտնալսում, ոչ մի թրաքինգ, ոչ մի PR ակցիա, ոչ մի ստախոսություն չի օգնի, եթե ամբոխը դառնա վարակված ու սոված։

- Օրվա իշխանություններից պահանջել, որ արտակարգ դրության ավարտից հետո հավաքված տվյալները ոչնչացվեն, անիմաստ է, քանի որ համաճարակից հետո այլևս իրենք չեն լինելու իշխանությունը։

- Այս օրենքը նպաստելու է համաճարակի տարածմանը, քանի որ այն ֆինանսական, մարդկային, կազմակերպական, ու ամենակարևորը՝ մտավոր ռեսուրսները, որ պետք է ուղղվեին համաճարակի տարածումը կանխելուն, ուղղվում են ինչ-որ հիմար նպատակի։

Հ․Գ․ Անգամ Հյուսիսային Կորեայում նման միջոցառումներ չկան, և ոչ միայն այն պատճառով, որ այնտեղ սմարթֆոններ չկան։ Հյուսային Կորեայում նաև վարակվածներ չկան, քանի որ այնտեղ վարակակիրներին տեղում գնդակահարում են։ Նիկոլ Փաշինյան, փորձեք նաև այս տարբերակը»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>