Այսօր երջանկության միջազգային օրն է
2013 թվականից ի վեր Միավորված ազգերի կազմակերպությունը նշում է Երջանկության միջազգային օրը ամբողջ աշխարհում մարդկանց կյանքում երջանկության կարևորությունը ճանաչելու նպատակով։ 2015 թ.-ին ՄԱԿ-ի մեկնարկել է Կայուն զարգացման 17 նպատակների իրականացումը նպատակ ունենալով վերացնել աղքատությունը, նվազեցնել անհավասարությունը և պաշտպանել մեր մոլորակը․ այն երեք հիմնական ուղղությունները, որոնք հանգեցնում են բարեկեցության և երջանկության։
Ուշագրավ է, որ նման օր սահմանելու նախաձեռնությունը եկել է ոչ մեծ լեռնային երկրից՝ Բութանից: Ըստ շրջանառվող կարծիքի՝ այս երկրի բնակիչներն աշխարհի ամենաերջանիկ մարդիկ են և առաջատարը՝ ըստ Համախառն ազգային երջանկության գործակցի (Gross National Happiness Index): Ի դեպ՝ այս գործակցի բուն գաղափարը ներմուծել է Բութանի չորրորդ թագավորը: Այն դարձել է երկրի ոչ պաշտոնական պետական փիլիսոփայության հիմնաքարերից մեկը:

