Ես ոնց որ ձեզանից լավ եմ. Ռոբերտ Քոչարյան Հայաստանում քաղաքական մտքի ճգնաժամը «Ալիևը քերթում է Նիկոլին». Փաշինյանի երեկվա «հիստերիայի» հետքերով․ Մանուկ Սուքիասյան
18
Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի «գործով» հաջորդ «փակ նիստը»՝ սեպտեմբերի 22-ին Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին տեղափոխեցին դատարանի շենք Ինչպես կանխել 3-րդ ցեղասպանությունը Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով. նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծափերով դիմավորեցին դատարանում Սպասվում է ապոկալիպսիս. իշխանությունը խոսում է թանկացումների մասին (տեսանյութ) Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով տեղի կունենա հերթական դատական նիստը ՀՅԴ-ի դեմ հաչող շները և ՀՅԴ քարավանը Նիկոլ Փաշինյանը թերարժեքության կոմպլեքս ունի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ․ Լևոն Քոչարյան Գագիկ Ծառուկյանը երբեք գործարքի չի գնա. երբ Փաշինյանին պետք լինի ձեզ ունեզրկել՝ անելու է, կապ չունի՝ հայտնի հիմնադրամին որքան փող եք փոխանցում. Իվետա Տոնոյան «Խաղաղության» դայակը Պատերազմ Արցախում
Փաշինյանը վրեժ է լուծում Ալիեւի փոխարեն. Իշխան Սաղաթելյան Գեներալ Յուրի Խաչատուրովը պատմել է իր ձերբակալության հանգամանքները՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար եղած ժամանակ Հավատաքննիչ ինկվիզատորները կամ 1937 թ․-ի ոգուն համահունչ «տրոյկան» ԱԺ-ում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ կօծվի Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին. Մայր Աթոռ Կաթողիկոսը և բարձրաստիճան հոգևորականները դատական նիստին չեն ներկայանա Ձեռքներդ հեռու իմ օդանավից. Փաշինյանի սիրտն անձնական ինքնաթիռ է ուզում. «Փաստինֆո» Սա այն դեպքն է, երբ քննչական մարմինների ապօրինությունը դատարանի գրպանն է ընկնում․ Ռոբերտ Քոչարյան Նախագահը կալանքից չի ընկճվում, պայմանավորվածության չի գնալու, լինելու է պայքար. Միկոյան Ռուսաստանի Անվտանգության խորհրդում նշել են Հայաստանի «ռեյդերական զավթումների» հնարավոր թիրախները Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի «գործով» հաջորդ «փակ նիստը»՝ սեպտեմբերի 22-ին Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին տեղափոխեցին դատարանի շենք Ես ոնց որ ձեզանից լավ եմ. Ռոբերտ Քոչարյան Ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի եղբայրը Ինչպես կանխել 3-րդ ցեղասպանությունը Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով. նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծափերով դիմավորեցին դատարանում Հավաք՝ ի աջակցություն նախագահ Ռոբերտ Քոչարյանի Հայաստանում քաղաքական մտքի ճգնաժամը «Ալիևը քերթում է Նիկոլին». Փաշինյանի երեկվա «հիստերիայի» հետքերով․ Մանուկ Սուքիասյան Սպասվում է ապոկալիպսիս. իշխանությունը խոսում է թանկացումների մասին (տեսանյութ) ՌԴ-ն չի պատրաստվում ֆինանսավորել Հայաստանի եվրաինտեգրումը. Սերգեյ Շոյգու Ի՞նչ մաթեմատիկական հնարքով խաչ քաշեցիք 60 հազար ձայնի վրա. Խամոյանը՝ Հովակիմյանին Ջավախահայ հասարակական գործիչները խորը վրդովմունքով են ընդունել Փաշինյանի հայտարարությունը. բաց նամակ Լկտիության աղբյուրը դուք եք Հանրային տրանսպորտի սպասվող թանկացման առաջին նշաններն սկսում են երևալ Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով տեղի կունենա հերթական դատական նիստը Հետաքրքիր է, ՔՊ-ի ներսում Տրամաբանության հարցերով հանձնաժողով կա, թե ամեն ինչ է տարերային ձևով որոշվում «Ապոկալիպսիս է լինելու․ Կենտրոնական բանկի նախագահը բացահայտեց փաշինյանենց բերած առաջիկա աղետը» ՀՅԴ-ի դեմ հաչող շները և ՀՅԴ քարավանը Դպրոցներում չպետք է հնչեն «իրական Հայաստանի» գաղափարախոսությանը հակասող գաղափարներ․ Փաշինյան ԱՄՆ-ի հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում Նիկոլ Փաշինյանի դեսպանը սիրով հյուրընկալվել են Թրամփին, աղոթք է հնչեցվել Ադրբեջանի հետ նվաստացուցիչ խաղաղությանն աջակցած, ՀՀ սուվերեն տարածքն իրենով արած Թրամփի համար

Կորոնավիրուսակիր օրերի տնտեսական տեղեկատվությունը

Այս օրերին մեր տարածաշրջանի տնտեսական տեղեկատվության ընդհանուր թեմաները նավթի համաշխարհային գներն ու կորոնավիրուսի հնարավոր հետևանքներն են։ Տնտեսական տեղեկատվության վերնագրերն ու թեմաները բնութագրական են։ Ադրբեջանական մամուլն, օրինակ, հիշեցնում է խորհրդային միագիծ քարոզչությունը։ Դա նկատելի է վերնագրերից՝ «SOCAR-ն արժեթղթերի նոր ռեկորդ է խփել», «Ադրբեջանը առանց որևէ խնդրի կլուծի միջազգային շուկայում էներգակիրների գնանկման հետ կապված խնդիրները»։ Այս վերջին հրապարակմանը հեչ համահունչ չէ հաջորդ նյութի վերնագիրը՝ «Պետությունն անում է բոլոր անհրաժեշտ քայլերը նավթի գնի տատանման բացասական երևույթները մեղմելու համար»։ Զուգահեռ ֆինանսների նախարարը հայտարարում է, որ «նավթի ընթացիկ գները բյուջետային ծախսերի տեսանկյունից խնդիրներ չեն ստեղծի»։

Հետաքրքիր է նաև այն փաստը, որ տարածաշրջանային երկրներում տնտեսական թեմայի մեջ «մոդայիկ է» բանկային թեման։ Ադրբեջանում գրում են, որ «երկարաձգվել են բանկային ավանդների ապահովագրման ժամկետները։ Իսկ վրաց մամուլը հենց սկզբից տեղեկացնում է, որ երկրի երկու խոշոր «TBCBank»-ը և «Վրաստանի բանկը» հայտարարում են, որ իրենց հաճախորդ ֆիզիկական ու իրավաբանական անձանց հոգսերն այս օրերին թեթևացնելու միտումով երեքամսյա ժամկետով հետաձգում են հաճախորդների վարկային պարտավորությունները։ Ընդ որում, առաջին բանկը կփորձի օգնել զբոսաշրջության ու հասարակական սննդի ոլորտում իր վարկառուներին։ Իսկ մյուսը՝ սպառողական վարկեր վերցրած բնակչությանը։

Այս թեման մի փոքր ուշ կհայտնվի նաև մեր տնտեսական լրատվության մեջ։ Բայց վրաց լրատվությունը նաև գրում է, որ երկրում 3 մլն դոլարանոց ծրագիր է սկսվել, որի նպատակը ՏՏ ոլորտի ինժեներների վերապատրաստումն է։ Գրում ու ավելացնում է, որ կառավարությունն ու բանկերը միասին քննարկում են ստեղծված իրավիճակը։ Մամուլը բաց նշում է, որ վարակվածների քանակը 25 է, մեկուսացվել է 126 մարդ, ևս 46-ը «ինքնամեկուսացման» մեջ է: Նրանց ինքնամեկուսացումը, բնականաբար, հսկվում է՝ երեք մարդ ոստիկանություն է տարվել այդ ռեժիմը խախտելու պատճառով։ Հրապարակվել է նաև, որ 2019-ին օտարերկրյա ուղղակի ներդրումները Վրաստանում կազմել են 1․27 մլրդ դոլար, որը 0․2 տոկոսով ավելի բարձր է 2018-ի նույն ցուցանիշից։

Մեր տնտեսական տեղեկատվության մեջ հիմնականը նավթի համաշխարհային գների մասին նյութերն էին։ Պարզ սպառող-ընթերցողի մոտ տպավորություն կարող է ստեղծվել, թե մենք նավթ արտահանող երկիր ենք, ու այդ պատճառով ենք հստակ պարբերականությամբ անդրադառնում այս թեմային։ Բայց փորձագիտական, պարզ լրագրողական բազմաթիվ նյութերից հասկանալի է դառնում, թե որն է մեր ընդգծված հետաքրքրասիրության պատճառը։ Նավթի ցածր գների պատճառով հնարավոր է՝ նվազի Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնողների քանակը (հետո կհայտնվեն նյութեր, որ արտագնա աշխատանքի մեկնողներին կխանգարի նաև կորոնավիրուսի պատճառով հայտարարված պանդեմիան)։ Հետևաբար այս տարի հնարավոր է՝ նվազեն տրանսֆերները։ Սրան զուգահեռ՝ մեր տարբեր պաշտոնյաներ դրական ու հուսադրող տեղեկատվություն են տարածում։ Օրինակ, այս բնույթի՝ «Բժշկական դիմակների բավականաչափ քանակ է ներմուծվել» կամ «Ալկոգել արտադրվում է անհրաժեշտ ծավալներով»։ Հետո հայտնվեցին նախ դիմում-կոչեր բանկերին՝ վարկերի հետաձգման առաջարկով։ Հետո բանկերը կամաց-կամաց սկսեցին համաձայնել։

Ընդհանրացնելով կարելի է ասել հետևյալը՝ մեր տարածաշրջանային տեղեկատվության ոլորտում հիմնականը համաշխարհային համաճարակի հնարավոր ազդեցությունների վերլուծությունն է։ Իսկ այդ համաճարակի վտանգը ինչ-որ չափով նույնացրել է մամուլը։ Բոլորը փորձում են իրենց ընթերցող-սպառողներին փոխանցել պաշտոնյաների լավատեսական կանխատեսում-կարծիքները։ Նման իրավիճակում հնարավոր է, որ դա բնական է ու խոհեմ։ Բայց չենք կարող չնկատել, որ Վրաստանի պարագային զուգահեռ նաև ներկայացվում են տնտեսական հաշվետվություններ ու իրագործվող ծրագրեր։ Իսկ դրանք մեր մյուս հարևանի ու մեր մոտ բացակայում են։

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>