Խոշոր ավտովթար Եղվարդի խճուղում (լուսանկարներ)
Դիտել նաև
2021-ին ամենախոշոր հարկ վճարողը Զանգեզուրի կոմբինատն է, երկրորդը՝ «Գազպրոմ Արմենիան»
«Ինչո՞ւ մենք չենք պահանջում օրենսդիրի հրաժարականը». Մհեր Արմենիա
Ժամանակավորապես կդադարեցվի Սյունիքի որոշ համայնքների, Սևան քաղաքի մի շարք հասցեների գազամատակարարումը
Մոսկվայի «Սպարտակի» նախկին գլխավոր մարզիչը՝ «Արարատ-Արմենիայի» նոր գլխավոր մարզիչ
«Հրազդան 5» կայանի շահագործումը ժամանակավորապես դադարեցված է, Իրան-Հայաստան օդային գիծը չի կառուցվել, և արտահանումը չի իրականացվել․ գոյացել է 100 մլն դոլար վարկ ու վերանորոգման անհրաժեշտություն
Մարտի 20-ին, ժամը 01:42-ին ահազանգ է ստացվել, որ Եղվարդի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mitsubishi Grandis» մակնիշի 34 NF 169 պետհամարանիշով (վարորդ՝ 1975 թ. ծնված Ա. Մ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:
Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը Ա. Մ.-ը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

