Ես ոնց որ ձեզանից լավ եմ. Ռոբերտ Քոչարյան Հայաստանում քաղաքական մտքի ճգնաժամը «Ալիևը քերթում է Նիկոլին». Փաշինյանի երեկվա «հիստերիայի» հետքերով․ Մանուկ Սուքիասյան
18
Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի «գործով» հաջորդ «փակ նիստը»՝ սեպտեմբերի 22-ին Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին տեղափոխեցին դատարանի շենք Ինչպես կանխել 3-րդ ցեղասպանությունը Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով. նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծափերով դիմավորեցին դատարանում Սպասվում է ապոկալիպսիս. իշխանությունը խոսում է թանկացումների մասին (տեսանյութ) Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով տեղի կունենա հերթական դատական նիստը ՀՅԴ-ի դեմ հաչող շները և ՀՅԴ քարավանը Նիկոլ Փաշինյանը թերարժեքության կոմպլեքս ունի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ․ Լևոն Քոչարյան Գագիկ Ծառուկյանը երբեք գործարքի չի գնա. երբ Փաշինյանին պետք լինի ձեզ ունեզրկել՝ անելու է, կապ չունի՝ հայտնի հիմնադրամին որքան փող եք փոխանցում. Իվետա Տոնոյան Պատերազմ Արցախում
Ինչո՞ւ գերմանացի բժշկին թույլ չեն տվել ՔԿՀ-ում զննել Գագիկ Խաչատրյանին Վարչապետը չունի եպիսկոպոս կարգավիճակը պահպանելու լիազորություն, որքան էլ ֆեյսբուքյան ստատուսներում դա գրի, դա Կաթողիկոսի լիազորությունն է. Արա Զոհրաբյան Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Փաշինյանը վրեժ է լուծում Ալիեւի փոխարեն. Իշխան Սաղաթելյան Գեներալ Յուրի Խաչատուրովը պատմել է իր ձերբակալության հանգամանքները՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար եղած ժամանակ Հավատաքննիչ ինկվիզատորները կամ 1937 թ․-ի ոգուն համահունչ «տրոյկան» ԱԺ-ում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ կօծվի Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին. Մայր Աթոռ Կաթողիկոսը և բարձրաստիճան հոգևորականները դատական նիստին չեն ներկայանա Ձեռքներդ հեռու իմ օդանավից. Փաշինյանի սիրտն անձնական ինքնաթիռ է ուզում. «Փաստինֆո» Սա այն դեպքն է, երբ քննչական մարմինների ապօրինությունը դատարանի գրպանն է ընկնում․ Ռոբերտ Քոչարյան Նախագահը կալանքից չի ընկճվում, պայմանավորվածության չի գնալու, լինելու է պայքար. Միկոյան Ռուսաստանի Անվտանգության խորհրդում նշել են Հայաստանի «ռեյդերական զավթումների» հնարավոր թիրախները Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի «գործով» հաջորդ «փակ նիստը»՝ սեպտեմբերի 22-ին Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին տեղափոխեցին դատարանի շենք Ես ոնց որ ձեզանից լավ եմ. Ռոբերտ Քոչարյան Ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի եղբայրը Ինչպես կանխել 3-րդ ցեղասպանությունը Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով. նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծափերով դիմավորեցին դատարանում Հավաք՝ ի աջակցություն նախագահ Ռոբերտ Քոչարյանի Հայաստանում քաղաքական մտքի ճգնաժամը «Ալիևը քերթում է Նիկոլին». Փաշինյանի երեկվա «հիստերիայի» հետքերով․ Մանուկ Սուքիասյան Սպասվում է ապոկալիպսիս. իշխանությունը խոսում է թանկացումների մասին (տեսանյութ) ՌԴ-ն չի պատրաստվում ֆինանսավորել Հայաստանի եվրաինտեգրումը. Սերգեյ Շոյգու Ի՞նչ մաթեմատիկական հնարքով խաչ քաշեցիք 60 հազար ձայնի վրա. Խամոյանը՝ Հովակիմյանին Ջավախահայ հասարակական գործիչները խորը վրդովմունքով են ընդունել Փաշինյանի հայտարարությունը. բաց նամակ Լկտիության աղբյուրը դուք եք Հանրային տրանսպորտի սպասվող թանկացման առաջին նշաններն սկսում են երևալ Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով տեղի կունենա հերթական դատական նիստը Հետաքրքիր է, ՔՊ-ի ներսում Տրամաբանության հարցերով հանձնաժողով կա, թե ամեն ինչ է տարերային ձևով որոշվում «Ապոկալիպսիս է լինելու․ Կենտրոնական բանկի նախագահը բացահայտեց փաշինյանենց բերած առաջիկա աղետը»

Անդրանիկ Թևանյան. Նավթ և քաղաքականություն. ի՞նչ է սպասվում նավթի գների անկման արդյունքում

Նավթի համաշխարհային գների կտրուկ տատանումները որպես կանոն զուգահեռվում են քաղաքական կտրուկ տատանումներով։

Այսօր այդ կտրուկ տատանումն արձանագրվել է։ 1 բարելի դիմաց «բրենտ» տեսակի նավթի գինը միանգամից իջել է 14 դոլարով։ Պատճառն այն է, որ ՕՊԵԿ–ի անդամ երկրները ընդհանուր հայտարարի չեն եկել նավթի արդյունահանումը կրճատելու հարցում։ Իսկ դա նշանակում է, որ առաջարկի ծավալը մեծ է լինելու, ինչն էլ շուկայական օրենքներով հանգեցրել է գնի անկման։ Ֆյուչերսային գործարքները կնքվում են այն հաշվարկով, որ գինն ընկնելու է, ինչն էլ իր հերթին բերում է որոշակի խուճապի ու գնի է՛լ ավելի անկման։

Նավթի գնի անկման արդյունքում, օրինակ, ռուբլին դոլարի ու եվրոյի համեմատ արժեզրկվել է։ ՌԴ–ն տարբեր հաշվարկներով օրական 100–ից 150 միլիոն դոլար կարող է կորցնել նավթի գների այսպիսի կտրուկ իջեցման պատճառով։

Կանխատեսվում է, որ նավթի գինը կարող է իջնել մինչև 20 դոլար՝ մեկ բարելի դիմաց։

Ռուսական ռուբլու թուլացումը և ՌԴ տնտեսության ստանալիք հարվածներն ազդելու են մեր տնտեսության վրա նախևառաջ այն պատճառով, որ մասնավոր դրամական փոխանցումները, կամ ավելի պարզ լեզվով ասած՝ խոպանչիների ուղարկած փողերը հիմնականում Ռուսաստանից են։

Նավթի գինը մեզ այլ առումով էլ պետք է հետաքրքրի։ Նավթային Ադրբեջանը տուժելու է գների կտրուկ անկման հետևանքով, բայց դա չպետք է մեզ թուլանալու և ուրախանալու առիթ տա։ Ճիշտ հակառակը՝ նավթային ասեղի վրա նստած Ադրբեջանը կարող է ագրեսիվանալ գների անկման հետևանքով։ Պետք է, հետևաբար, ավելացնել զգոնությունը։

Եվ այսպես, համաշխարհային տուրբուլենտության նոր փուլ ենք մտնում։ Նաև կորոնավիրուսի գործոնը հաշվի առնելով։ Վիրուսն, ի դեպ, կարող է այնպես փլուզել տուրիզմի, ավիափոխադրումների, վառելիքի, սննդի և այլ շուկաները, որ 2008-2009թթ. միջազգային ֆինանսական ճգնաժամը փոքրիկ ցնցում կարող է թվալ։

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն

Տնտեսագիտության թեկնածու

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>