Ամոթ եմ զգում Հայաստանի համար, որ այսօր բոլոր եպիսկոպոսների վրա քրեական գործեր են բացված. Միքայել Սրբազան Աշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը (լրացված) Մենք իշխանության հետ խաղում ենք շախմատ, իրենք մեզ հետ՝ բոքս. Արման Աբովյան
18
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընդդիմադիր ուժերով համախմբվել Արդարության օրը գալու է, և իրական դավաճանները պատասխան են տալու ԿԸՀ-ն բավարարել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին միջնորդությունը Փոխկապակցում եմ քաղաքական գործընթացների հետ, այլ դրդապատճառ չեմ տեսնում․ Արամ Օրբելյան Ամբողջ նպատակը եղել է վախի մթնոլորտի տարածումը. Վարդևանյանը Դ. Ղազինյանի դեմ վարույթի մասին ԿԸՀ-ն քննարկում է Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը Amnesty International –ը քննադատում է Վրաստանին սակայն նույնը Հայաստանի մասով լռում է․ փարիսեցիությունը պիտի սահմաններ ունենա Փաշինյանը հերթական ձեռնոցն է նետում Պուտինին․ Սակայն այս անգամ Իրանը կարող է հակադարձել Երևանին Անդրանիկ Թևանյանին կալանավորեցին նաև այն նպատակով, որ ԲՀԿ-ի դեմ այս «խաղը» խաղան Բահչելի. Թրամփի ուղին անվանում ենք «Զանգեզուրի միջանցք», հիմա պետք է անվանվի «Թուրանի միջանցք» Պատերազմ Արցախում
Ալիեւը օգնության ձեռք կմեկնի Փաշինյանին Ելակն արտահանում են թուրքականի անվան տակ Սամվել Կարապետյանն առաջարկում է ընդդիմադիր ուժերով համախմբվել Նիկոլի հիստերիան մի պարզ պատճառ ունի. նա Ալիևին խոսատացել է սահմանադրական մեծամասնություն․ Քրիստինե Վարդանյան Իսրայել Հակոբկոխյանը դադարեցրել է հացադուլը՝ Գագիկ Ծառուկյանի խնդրանք-հորդորով Վախեցած ճիչեր կոնցալգերից ՀՀ կառավարության կողմից ՀԷՑ-ի դեմ ձեռնարկված ցանկացած քայլ կխախտի Արբիտրաժային դատարանի որոշումները. ՀԷՑ վերահսկողական կոմիտե Մանդատ գողանալով՝ Նիկոլը սկսեց «ադրբեջանացնել» ՀՀ քաղաքական համակարգը. Զուրաբյան Արդարության օրը գալու է, և իրական դավաճանները պատասխան են տալու ԿԸՀ-ն բավարարել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին միջնորդությունը Միքայել Սրբազանի նկատմամբ բացահայտ քաղաքական հետապնդում է տեղի ունեցել. Մարինե Ֆարմանյան Սամվել Կարապետյանի հայտնի հայտարարությունից 1 տարի անց. «Արդեն 340.000 հայերով ենք մասնակցում էս ամեն ինչին» Ամոթ եմ զգում Հայաստանի համար, որ այսօր բոլոր եպիսկոպոսների վրա քրեական գործեր են բացված. Միքայել Սրբազան Ալիկ Ալեքսանյանին հարցաքննել են ԱԱԾ շենքի վրա պայթուցիկ նետելու գործով Փոխկապակցում եմ քաղաքական գործընթացների հետ, այլ դրդապատճառ չեմ տեսնում․ Արամ Օրբելյան Ամբողջ նպատակը եղել է վախի մթնոլորտի տարածումը. Վարդևանյանը Դ. Ղազինյանի դեմ վարույթի մասին Դավիթ Ղազինյանը զրկվեց անձեռնմխելիությունից Նիկոլը շարունակում է երկիրն անհամաչափ զիջումների տանելու քաղաքականությունը, իսկ ընդդիմությունը դեռ հապաղում է. Աբրահամյան ԿԸՀ-ն քննարկում է Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ» «Բաստիոնը» շարունակում է «խզարել»... Աշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը (լրացված) Amnesty International –ը քննադատում է Վրաստանին սակայն նույնը Հայաստանի մասով լռում է․ փարիսեցիությունը պիտի սահմաններ ունենա Իմ նկատմամբ հարուցված վարույթն իշխանության վախերի արդյունք է. Դավիթ Ղազինյան Հունգարիան փակում է ավտորիտարիզմի դուռը, Հայաստանը՝ բացում. Սուրենյանց Մենք իշխանության հետ խաղում ենք շախմատ, իրենք մեզ հետ՝ բոքս. Արման Աբովյան Ոչնչացվել է Արցախյան ազատամարտում զոհված աստղաշենցի մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը Փաշինյանը հերթական ձեռնոցն է նետում Պուտինին․ Սակայն այս անգամ Իրանը կարող է հակադարձել Երևանին «Հրապարակ». Հոգեհանգստի դեմքով «հաղթածները» Անդրանիկ Թևանյանին կալանավորեցին նաև այն նպատակով, որ ԲՀԿ-ի դեմ այս «խաղը» խաղան

AntiFake-ը հանրաքվեին խախտումները տեսաձայնագրած անձանց կպարգևատրի

AntiFake.am-ը դրամահավաք է նախաձեռնում հանրաքվեի ընթացքում կատարված խախտումները տեսաձայնագրած անձանց պարգեւատրելու համար։ Այս մասին լրատվամիջոցը հանդես է եկել հայտարարությամբ։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Հարգելի՛ քաղաքացիներ,

Ապրիլի 5-ին կայանալիք հակասահմանադրական ու հակաօրինական հանրաքվեին ընդառաջ` արդեն տեղեկություններ են շրջանառվում, որ իշխանությունը մոբիլիզացնում է վարչական ռեսուրսը։ Լրատվիամիջոցները նաեւ գրել են, որ իշխանությունները նախկին ՀՀԿ-ական գյուղապետերի առաջ պայման է դրել. եթե հանրաքվեի ընթացքում բավարար թվով ձայներ ապահովեն, նրանց դեմ հարուցված քրեական գործերը կկարճվեն: Իսկ պատճառն  այն է, որ իշխանությունն ինքն էլ է համոզված, որ առանց  խախտումների, առանց ճնշումների եւ կեղծարարության ի վիճակի չեն լինելու անհրաժեշտ թվով ձայներ ստանալ։

Նպատակ ունենալով կանխարգելել հանրաքվեին ընդառաջ եւ դրա ընթացքում տեղի ունեցող խախտումները` AntiFake.am-ը դրամահավաք է նախաձեռնում հանրաքվեի ընթացքում խախտումները ապացուցող եւ տեսաձայնագրությունները մեզ ներկայացնող անձանց պարգեւատրելու համար։

Դրամահավաքի նպատակն է պարգեւատրել բոլոր այն անձանց, ովքեր կներկայացնեն տեսաձայնագրություն կամ ձայնագրություն, որոնք հաստատում են, որ`

1. Անձին հարկադրել են կատարել հանրաքվեի քարոզչություն, կամ վերջինս հրաժարվել է քարոզչություն անել։

2. Հանրաքվեի արդյունքում ձայներն ակնհայտ սխալ են հաշվել։

3. Կեղծ քվեաթերթիկներ կամ քվեարկության ծրարներ, դրոշմանիշեր են պատրաստվել կամ իրացվել։

4. Հանրաքվեի դրված հարցին կողմ կամ դեմ քվեարկելու կամ մեկից ավելի անգամ քվեարկելու կամ այլ անձի փոխարեն քվեարկելու համար կաշառք է տրվել։

5. Անձին որեւէ ձեւով հարկադրել են հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից որեւէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկել, կամ մեկից ավելի անգամ քվեարկել կամ այլ անձի փոխարեն քվեարկել։

6. Վստահված անձին, ընտրական հանձնաժողովի անդամին, դիտորդին կամ զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչին խոչընդոտել են ծանոթանալ ընտրական փաստաթղթերին սահմանված դեպքերում եւ կարգով (ընտրական հանձնաժողովի արձանագրությունների պատճենները, քաղվածքները չեն տրվել)։

7. Մարզպետների կամ մարզպետների տեղակալների կողմից համայնքների ղեկավարներին, իրենց ենթակայության տակ գտնվող կազմակերպությունների ղեկավարներին հանրաքվեին մասնակցելու, կողմ կամ դեմ քվեարկելու ցուցում է տրվել։

8. Զինվորական հրամանատարական կազմի կողմից իրենց ենթականերին, զինվորներին, հանրաքվեին մասնակցելու, կողմ կամ դեմ քվեարկելու ցուցում է տրվել։

9. Վարչապետի կամ փոխվարչապետի կողմից նախարարներին, կառավարությանը եւ վարչապետին ենթակա մարմինների ղեկավարներին հանրաքվեին մասնակցելու, կողմ կամ դեմ քվեարկելու ցուցում է տրվել։

10. Համայնքի ղեկավարներից պահանջվել է հանրաքվեի դրված հարցի օգտին որոշակի թվով կողմ ձայներ ապահովել:

11. Համայնքի ղեկավարի կամ նրա տեղակալի կողմից հանրաքվեին մասնակցելու, կողմ կամ դեմ քվեարկելու ցուցում է տրվել։

12. Գործադիր իշխանության հանրապետական մարմինների ղեկավարների կամ այլ պաշտոնատար անձանց կողմից իրենց ենթականներին հանրաքվեին մասնակցելու կողմ կամ դեմ քվեարկելու ցուցում է տրվել։

Վերոնշյալ խախտումները հավաստող ձայնագրությունները ներկայացնող անձանց ենթադրվում է տրամադրել`

150.000 դրամ, եթե համապատասխան խախտումը կատարվել է կառավարության անդամի կամ գործադիր իշխանության հանրապետական մարմնի ղեկավարի կամ նրանց տեղակալների կողմից,

150.000 դրամ, եթե համապատասխան խախտումը կատարվել է զինվորական հրամանատարի կողմից,

100.000 դրամ, եթե համապատասխան խախտումը կատարվել է մարզպետի կողմից,

100.000 դրամ, եթե համապատասխան խախտումը կատարվել է համայնքի ղեկավարի կողմից,

100.000 դրամ, եթե համապատասխան խախտումը կատարվել է վերը չթվարկված որեւէ այլ պաշտոնատար անձի կողմից։

Տեսանյութերը տրամադրած անձի տվյալները ցանկության դեպքում կարող են գաղտնի պահվել»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>