Ես ոնց որ ձեզանից լավ եմ. Ռոբերտ Քոչարյան Հայաստանում քաղաքական մտքի ճգնաժամը «Ալիևը քերթում է Նիկոլին». Փաշինյանի երեկվա «հիստերիայի» հետքերով․ Մանուկ Սուքիասյան
18
Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի «գործով» հաջորդ «փակ նիստը»՝ սեպտեմբերի 22-ին Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին տեղափոխեցին դատարանի շենք Ինչպես կանխել 3-րդ ցեղասպանությունը Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով. նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծափերով դիմավորեցին դատարանում Սպասվում է ապոկալիպսիս. իշխանությունը խոսում է թանկացումների մասին (տեսանյութ) Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով տեղի կունենա հերթական դատական նիստը ՀՅԴ-ի դեմ հաչող շները և ՀՅԴ քարավանը Նիկոլ Փաշինյանը թերարժեքության կոմպլեքս ունի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ․ Լևոն Քոչարյան Գագիկ Ծառուկյանը երբեք գործարքի չի գնա. երբ Փաշինյանին պետք լինի ձեզ ունեզրկել՝ անելու է, կապ չունի՝ հայտնի հիմնադրամին որքան փող եք փոխանցում. Իվետա Տոնոյան Պատերազմ Արցախում
Գարեգին Երկրորդի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի, քրեական վարույթը պետք է կարճվի. Պաշտպան Ինչո՞ւ գերմանացի բժշկին թույլ չեն տվել ՔԿՀ-ում զննել Գագիկ Խաչատրյանին Վարչապետը չունի եպիսկոպոս կարգավիճակը պահպանելու լիազորություն, որքան էլ ֆեյսբուքյան ստատուսներում դա գրի, դա Կաթողիկոսի լիազորությունն է. Արա Զոհրաբյան Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Փաշինյանը վրեժ է լուծում Ալիեւի փոխարեն. Իշխան Սաղաթելյան Գեներալ Յուրի Խաչատուրովը պատմել է իր ձերբակալության հանգամանքները՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար եղած ժամանակ Հավատաքննիչ ինկվիզատորները կամ 1937 թ․-ի ոգուն համահունչ «տրոյկան» ԱԺ-ում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ կօծվի Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին. Մայր Աթոռ Կաթողիկոսը և բարձրաստիճան հոգևորականները դատական նիստին չեն ներկայանա Ձեռքներդ հեռու իմ օդանավից. Փաշինյանի սիրտն անձնական ինքնաթիռ է ուզում. «Փաստինֆո» Սա այն դեպքն է, երբ քննչական մարմինների ապօրինությունը դատարանի գրպանն է ընկնում․ Ռոբերտ Քոչարյան Նախագահը կալանքից չի ընկճվում, պայմանավորվածության չի գնալու, լինելու է պայքար. Միկոյան Ռուսաստանի Անվտանգության խորհրդում նշել են Հայաստանի «ռեյդերական զավթումների» հնարավոր թիրախները Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի «գործով» հաջորդ «փակ նիստը»՝ սեպտեմբերի 22-ին Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին տեղափոխեցին դատարանի շենք Ես ոնց որ ձեզանից լավ եմ. Ռոբերտ Քոչարյան Ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի եղբայրը Ինչպես կանխել 3-րդ ցեղասպանությունը Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով. նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծափերով դիմավորեցին դատարանում Հավաք՝ ի աջակցություն նախագահ Ռոբերտ Քոչարյանի Հայաստանում քաղաքական մտքի ճգնաժամը «Ալիևը քերթում է Նիկոլին». Փաշինյանի երեկվա «հիստերիայի» հետքերով․ Մանուկ Սուքիասյան Սպասվում է ապոկալիպսիս. իշխանությունը խոսում է թանկացումների մասին (տեսանյութ) ՌԴ-ն չի պատրաստվում ֆինանսավորել Հայաստանի եվրաինտեգրումը. Սերգեյ Շոյգու Ի՞նչ մաթեմատիկական հնարքով խաչ քաշեցիք 60 հազար ձայնի վրա. Խամոյանը՝ Հովակիմյանին Ջավախահայ հասարակական գործիչները խորը վրդովմունքով են ընդունել Փաշինյանի հայտարարությունը. բաց նամակ Լկտիության աղբյուրը դուք եք Հանրային տրանսպորտի սպասվող թանկացման առաջին նշաններն սկսում են երևալ Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով տեղի կունենա հերթական դատական նիստը Հետաքրքիր է, ՔՊ-ի ներսում Տրամաբանության հարցերով հանձնաժողով կա, թե ամեն ինչ է տարերային ձևով որոշվում

Ինչո՞ւ է Փաշինյանն ուզում գրավել Սահմանադրական դատարանը

Հարցի պատասխանը գրված է Սահմանադրության մեջ։

Սահմանադրության 169–րդ հոդվածում նշված են այն սուբյեկտները, որոնք կարող են դիմել ՍԴ–ին։

Մայր օրենքը կոնկրետ դեպքերի համար կոնկրետ դիմող կողմ է սահմանել։

Նշված հոդվածի 8–րդ կետի համաձայն՝ ՍԴ կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները եւ վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների եւ ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաեւ համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։

Ահա այս կետի հետ կապված է Փաշինյանին գրպանային ՍԴ պետք։ Նա կապիտալի սկզբնական կուտակման, սեփականության լայնամասշտաբ վերաբաշխման ու բիզնեսի կենտրոնացման քաղաքականություն է նախատեսել՝ թաքնվելով թալանի դեմ պայքարի, կուլակաթափության և աղքատներին հարստությունը բաժանելու բոլշևիկյան լոզունգների տակ։

Առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձմանը, բանկային գաղտնիքի վերացմանն ուղղված և նմանատիպ այլ օրինագծերը փաշինյանական տնտեսաքաղաքական օլիգարխիա ձևավորելու նպատակ է հետապնդում։

Եթե այդ ծրագիրը կյանքի կոչվի, ապա տուժելու են բոլորը՝ խոշոր սեփականատերերից մինչև շարքային «Պողոս»։ Ինչպես որ բոլշևիկյան կուլակաթափությունը սկսվեց ցարականների ու խոշոր բուրժուազիայի դեմ պայքարի կոչով, բայց վերջում ունեզրկվեցին բոլորը՝ բուրժուայից մինչև 2 կով ունեցող ռուս մուժիկը՝ իրենց «Պողոսը»։

ՍԴ–ում կարող է վիճարկման առարկա դառնալ սեփականության վերաբաշխմանն ու նիկոլական «օրենքով» թալանին նպաստող օրինագծերը։ Կարող է վիճարկվել այն ակտի սահմանադրականությունը, որի միջոցով խախտվելու են բոլորի մասնավոր սեփականության իրավունքները։

Փաշինյանը փողն ուզում է ամբողջությամբ իր ձեռքը վերցնել և «օրինականացնել» թալանն ու օլիգարխիկ իշխանությունը։ Այ հենց դրա համար էլ նա ուզում է դրածո ՍԴ ունենալ, որ սեփականության վերաբաշխման համար պայքարում գործիք ունենա իր ձեռքում։

Ներկա ՍԴ կազմը, օբյեկտիվ ու սուբյեկտիվ, պատճառներով չի կարող փաշինյանական օլիգարխիա ձևավորելու գործիք դառնալ։ Դա է պատճառը, որ գործը հասավ հանրաքվեի։

Նիկոլ Փաշինյանն իրականում հանրաքվեի է դրել հետևյալ հարցը. «Համաձա՞յն եք արդյոք, որ Նիկոլ Փաշինյանը ստանա անսահմանափակ այլասերված իշխանություն, ստեղծի ֆյուրերիկական համակարգ և ամբողջ փողը վերցնի իր ձեռքը՝ անունը դնելով պայքար կոռուպցիայի դեմ»։ Պատասխանն ակնհայտ է։ Պետք է Ո՛Չ ասել ՀՀ անվտանգության ու տնտեսական զարգացման դեմ անցկացվող հանրաքվեին։

Հանրաքվեն պետք է վերածել Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու քաղաքական գործընթացի։

Հ.Գ.։ ՍԴ–ն գրավելու այլ մոտիվացիաներ էլ կան, բնականաբար։

Նախ Ռոբերտ Քոչարյանի գործի հետ կապված զարգացումները չեն շրջանցելու ՍԴ–ն։ Դա արդեն հերիք է, որ Փաշինյանը գիշերը չքնի։ Ապա նաև Ստամբուլյան կոնվենցիան, որը Փաշինյանի համար եվրոպական կառույցների հետ առևտրի լայն դաշտ է բացում. ՍԴ ներկա կազմը կարող է խափանել այդ առևտրային գործընթացը։

Փաշինյանը բազմիցս խոսել է այն մասին, որ Ղարաբաղի հարցը հանրաքվեի կարող է դնել։ Դա պատասխանատվությունից խուսափելու ամենաստոր դրսևորումներից կարող է լինել։ Այստեղ էլ նա չի կարող շրջանցել ՍԴ–ն։ Իրեն, հետևաբար, բացի ամենից նաև քիրվայական մտածողության ՍԴ է պետք։ Ինքնակոչիկ ՍԴ նախագահ Վահե Գրիգորյանն այդ միջավայրի ներկայացուցիչ է։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>