Ես ոնց որ ձեզանից լավ եմ. Ռոբերտ Քոչարյան Հայաստանում քաղաքական մտքի ճգնաժամը «Ալիևը քերթում է Նիկոլին». Փաշինյանի երեկվա «հիստերիայի» հետքերով․ Մանուկ Սուքիասյան
19
ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի «գործով» հաջորդ «փակ նիստը»՝ սեպտեմբերի 22-ին Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին տեղափոխեցին դատարանի շենք Ինչպես կանխել 3-րդ ցեղասպանությունը Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով. նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծափերով դիմավորեցին դատարանում Սպասվում է ապոկալիպսիս. իշխանությունը խոսում է թանկացումների մասին (տեսանյութ) Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով տեղի կունենա հերթական դատական նիստը ՀՅԴ-ի դեմ հաչող շները և ՀՅԴ քարավանը Նիկոլ Փաշինյանը թերարժեքության կոմպլեքս ունի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ․ Լևոն Քոչարյան Պատերազմ Արցախում
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԲԱՎԱՐԱՐԵԼ Է ՏԵՐ ԱԲՐԱՀԱՄ ՔԱՀԱՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՀԱՅՑԸ Ադրբեջանը, Թուրքիան և Ուզբեկստանը զորավարժություններ կանցկացնեն բռնազավթված Լեռնային Ղարաբաղում Գնահատանքս եմ հայտնում Ալիևին, ով հավասարապես արժանի է այս մրցանակին․ Փաշինյան Հայկական ընկերությունները ռուսական բիզնեսին 770 միլիոն դոլար են պարտք. «Известия»․ «Հայաստան» խմբակցությունը դեսպաններին է ներկայացրել Հայաստանում իրականացվող համակարգային քաղաքական հետապնդումները ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Գարեգին Երկրորդի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի, քրեական վարույթը պետք է կարճվի. Պաշտպան Ինչո՞ւ գերմանացի բժշկին թույլ չեն տվել ՔԿՀ-ում զննել Գագիկ Խաչատրյանին Վարչապետը չունի եպիսկոպոս կարգավիճակը պահպանելու լիազորություն, որքան էլ ֆեյսբուքյան ստատուսներում դա գրի, դա Կաթողիկոսի լիազորությունն է. Արա Զոհրաբյան Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Փաշինյանը վրեժ է լուծում Ալիեւի փոխարեն. Իշխան Սաղաթելյան Գեներալ Յուրի Խաչատուրովը պատմել է իր ձերբակալության հանգամանքները՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար եղած ժամանակ Հավատաքննիչ ինկվիզատորները կամ 1937 թ․-ի ոգուն համահունչ «տրոյկան» ԱԺ-ում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ կօծվի Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին. Մայր Աթոռ Կաթողիկոսը և բարձրաստիճան հոգևորականները դատական նիստին չեն ներկայանա Ձեռքներդ հեռու իմ օդանավից. Փաշինյանի սիրտն անձնական ինքնաթիռ է ուզում. «Փաստինֆո» Սա այն դեպքն է, երբ քննչական մարմինների ապօրինությունը դատարանի գրպանն է ընկնում․ Ռոբերտ Քոչարյան Նախագահը կալանքից չի ընկճվում, պայմանավորվածության չի գնալու, լինելու է պայքար. Միկոյան Ռուսաստանի Անվտանգության խորհրդում նշել են Հայաստանի «ռեյդերական զավթումների» հնարավոր թիրախները Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի «գործով» հաջորդ «փակ նիստը»՝ սեպտեմբերի 22-ին Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին տեղափոխեցին դատարանի շենք Ես ոնց որ ձեզանից լավ եմ. Ռոբերտ Քոչարյան Ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի եղբայրը Ինչպես կանխել 3-րդ ցեղասպանությունը Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով. նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծափերով դիմավորեցին դատարանում Հավաք՝ ի աջակցություն նախագահ Ռոբերտ Քոչարյանի Հայաստանում քաղաքական մտքի ճգնաժամը «Ալիևը քերթում է Նիկոլին». Փաշինյանի երեկվա «հիստերիայի» հետքերով․ Մանուկ Սուքիասյան Սպասվում է ապոկալիպսիս. իշխանությունը խոսում է թանկացումների մասին (տեսանյութ) ՌԴ-ն չի պատրաստվում ֆինանսավորել Հայաստանի եվրաինտեգրումը. Սերգեյ Շոյգու

Հունվարի 28-ին Հայաստանը նշում է Ազգային բանակի օրը

Այսօր՝ հունվարի 28-ին, Հայաստանի Հանրապետությունը նշում է Բանակի օրը, ՀՀ ԶՈւ 28-րդ տարեդարձը։ 1992թ. այս օրն ընդունվեց ՀՀ պաշտպանության նախարարության մասին հրամանագիրը, ՀՀ տոնացույցում հունվարի 28-ը ներառվեց 2001 թվականի հունվարի 6-ին, այսպիսով ՀՀ Բանակի օրը Հայաստանում նշվում է արդեն 20-րդ անգամ։ Հունվարի 28-ը ոչ աշխատանքային սահմանվեց 2002-ից։

Մինչեւ ՀՀ Զինված Ուժերի ձեւավորումը Արցախյան ճակատում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային դիմակայում էին շուրջ 80 կամավորական ջոկատները, նաեւ պաշտպանում Հայաստանի սահմանները։

Հայկական բանակի ստեղծման ու կայացման փուլերը զուգահեռվում են ՀՀ պետականության կազմավորման ու ամրապնդման հետ։ Բանակն այսօր էլ, շատ փորձագետների համոզմամբ,  համարվում է Հայաստանի ամենակայացած պետական կառույցը։

ՀՀ Ազգային բանակի համար ամենադժվարին, բայցեւ հերոսական փուլը 1992 թվականի հունիս-1994 թվականի մայիս ժամանակահատվածն էր, երբ Հայաստանի եւ  Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունները միասին լինելով չհայտարարված, բայց Ադրբեջանի հետ փաստացի պատերազմի մեջ,  այն ոչ միայն ստեղծվեց ու կայացավ, այլեւ թրծվելով Արցախյան պատերազմի կրակներում, պաշտպանեց ու ազատագրեց պատմական հայրենիքի զգալի մասը, հակառակորդին հարկադրելով զինադադար հայցել, որն էլ երեք կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ ստորագրվեց 1994-ի մայիսին՝ Բիշքեկում, եւ մի քանի օր անց՝ մայիսի 12-ին, ուժի մեջ մտավ։

Դրանից հետո, բոլոր այս տարիներին Ադրբեջանը գրեթե ամենօրյա ռեժիմով խախտել է հրադադարը, պարբերաբար դիվերսիոն փորձեր ձեռնարկել։ Այդ շարքում առանձնանում են 2016 թվականի ապրիլյան ռազմական գործողությունները, որոնք առավելապես հայտնի են Քառօրյա պատերազմ անունով։ Այդ օրերին Ադրբեջանի լայնածավալ ագրեսիային դիմակայելու եւ հակառակորդին ետ շպրտելու գործն ամբողջությամբ իրականացրեց Հայկական բանակը։ Հայկական բնակավայրերի պաշտպանության այդ հերոսական օրերին արագորեն կազմավորված ու ճակատ մեկնած կամավորական ջոկատները պարզապես չհասցրին մասնակցել ռազմական գործողություններին, բայց դարձան համազգային համախմբումով Բանակի կողքին կանգնելու ամենատպավորիչ վկայությունը։

2016-ի ապրիլից հետո էլ հրադադարի խախտումները շարունակվում են, սակայն Հայկական բանակի պաշտպանած առաջնագիծը գիշերային լուսադիտարկման սարքերով համալրումը, ինժեներական կառույցներն ու ամրաշինական աշխատանքները հակառակորդի անակնկալ դիվերսիոն հարձակումները դարձնում են գրեթե անհնարին։

Շնորհավոր տոնդ, Հայկական բանակ։

Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>