Նույնիսկ Թաթան է քննադատել Հ1-ի ցինիկ դրսևորումը, նաև՝ ներողություն է խնդրել Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին
28
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Պատրաստվեքխ բուն աշունն է գալիս. ջերմաստիճանը հանրապետության տարածքում այսօրվանից կնվազի Առաջին ալիքը դարձել է հակամարդկային բարքերի որջ․ Արա Պողոսյան Սրանց վաղուց ամոթանք տալու չի. բացահայտ ուրացում, հերքում ու անցյալի մերժում են անում Նույնիսկ Թաթան է քննադատել Հ1-ի ցինիկ դրսևորումը, նաև՝ ներողություն է խնդրել Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»

5 ինդեքսներից 2-ում «թավշյա» հեղափոխությունն արձանագրել է հետընթաց, մեկով փոփոխություններ չկան և 2-ով էլ գրանցվել է առաջընթաց. Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հունվարի 24-ի դրությամբ հրապարակվել են 2019-ի հիմնական ինդեքսները. doing business (Համաշխարհային Բանկ), մրցունակության ինդեքս (Կ.Շվաաբի Համաշխարհային տնտեսական ֆորում, Դավոս), Իննովացիոն ինդեքս (world intellectual property organization), ժողովրդավարության (The Economist) և կոռուպցիայի (Transparency International)։ Առայժմ չի հրապարակվել միայն 2019-ի Մարդկային զարգացման ինդեքսը (UNDP)։ Այնուամենայնիվ, 5 ինդեքսները կան և հնարավորություն կա դատելու, թե ի՞նչպիսին է դրանց էվոլյուցիան 2012-2019թթ։ Դա իր մեջ պարունակում է նաև հայկական "թավշյա" հեղափոխության գնահատականը։

Ինդեքսներից հիմնականը, անշուշտ, doing business-ն է։ Այն իր հերթին ներառում է 12 ցուցանիշ և ներկայումս աշխարհում միակ քիչ թե շատ ընդունելի համաթիվն է, ինչը ներառնում բիզնես բացելուց անցումը դրա կառավարմանը, ֆինանսներին, ընթացիկ գործունեությանն ու փակմանը։ DB 2020-ը հրապարակվեց 2019-ի հոկտեմբերին։ ՀՀ-ն 47-րդ տեղում է՝ 2018-ի համեմատ նահանջելով 6 տեղ։ Ու չնայած Կառավարության նիստի ժամանակ ԿԲ նախագահն ասաց, թե սխալմունք է եղել, հեսա կուղղենք, այդպես էլ ոչինչ չուղղվեց։ 47-րդ տեղը ընդհանրապես վատագույն ցուցանիշներից մեկն է ՀՀ տնտեսական պատմության մեջ (մի անգամ եղել է 48 և 2017-ին՝ էլի 47)։ Մենք ունեցել ենք 32, 34, 35 և այլն տեղեր։ Նշենք, որ 2019-ի Վրաստանի ցուցանիշն է՝ 7-րդ տեղ, Ադրբեջանինը՝ 34 և ՌԴ-ինը 28։

Հաջորդը մրցունակության ինդեքսն է։ Այս ցուցանիշով 69-րդն ենք, 2018-ի 70-րդի և 2017-ի 73-րդի փոխարեն։ Ընդհանրապես այս ցուցանիշով առաջ էլ ելևեջներ են եղել։ Այսպես, 2016-ին 79-րդն էինք, 2015-ին 82-րդը, իսկ 2014-ին 79-րդը և 2013-ին՝ 85-րդը։ Չնչին առաջընթաց կա։ Ոչ մի հեղափոխություն չկա։ Ի դեպ 2019-ին 1 աստիճանով բարձրանալը ոչ միայն և ոչ այնքան մեր առաջընթացի, այլ Սերբիայի ու Վրաստանի համապատասխանաբար 6 և 8 աստիճանով նահանջելու արդյունք է։

Իննովացիայի ինդեքս։ Այս ցուցանիշով Հայաստանը նահանջել է՝ 2017-ի 59-րդ տեղից իջնելով 68-րդ տեղ 2018-ին և ապա մի փոքր բարձրանալով 2019-ին՝ 64-րդ տեղ։ Սա էլ ոչ ավանդական էներգետիկայի, ՏՏ "առաջանցիկ" զարգացման ստերն է բացահայտում։

Ժողովրդավարության ինդեքսով ՀՀ-ն լուրջ առաջընթաց է գրանցել. 2017-ի 111-րդ տեղից հայտնվելով 86-րդ տեղում։ Այստեղ վճռական նշանակություն են ունեցել 2018-ի դեկտեմբերի պառլամենտական ընտրությունները։

Առայժմ չեն գտել իրենց արտացոլումը Սահմանադրական դատարանի նախագահի դեմ ձեռնարկած հալածանքները, մարդկանց պարտադիր նախնական կալանավորումները, դատարանների բացահայտ կողմնակալ դիրքորոշումները։ Առաջընթաց է գրանցվել նաև կոռուպցիայի ինդեքսում՝ 107-րդ տեղից 2 տարում բարձրացել ենք 77-րդ տեղը։ Ճիշտ է, այս ցուցանիշով մենք նախկինում եղել ենք նաև 94-95-րդ տեղերում (2013-2015թթ)։ Անառարկելի է, որ լուրջ առաջընթաց է գրանցվել հարկային և մաքսային ոլորտներում։

Բայց որոշակի դեր է խաղացել նաև հայկական Transparensy International-ը, որը մայր կազմակերպություններից "թաքցրել" է բյուջեի միջոցների գրպանումը անսահմանաչափ պարգևավճարների տեսքով։ Չի զեկուցվել երկրի առաջին տիկնոջ կողմից ֆոնդերի բացումը և այլն։ Ի վերջո, "տեղական" Transparensy International-ը ներկայումս պատգամավորներ ունի, "համագործակցում" է ՀՀ բյուջետային միջոցների հետ։

Այսինքն՝ նա շահառու է և ուրեմն չեզոք չէ գործող իշխանություններին։ Բայց ի՞նչն է հետաքրքիր. այդ ամենից հետո ՀՀ 77-րդ տեղում է. չնայած "առաջընթաց"ին, երկիրը գտնվում քյարթու կոռուպցիոն երկրների շարքում։ Այսպիսով, քննարկված 5 ինդեքսներից 2-ում "թավշյա'' հեղափոխությունն արձանագրել հետընթաց, մեկով գործնականում փոփոխություններ չկան և 2-ով էլ գրանցվել է առաջընթաց»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>