Ես ոնց որ ձեզանից լավ եմ. Ռոբերտ Քոչարյան Հայաստանում քաղաքական մտքի ճգնաժամը «Ալիևը քերթում է Նիկոլին». Փաշինյանի երեկվա «հիստերիայի» հետքերով․ Մանուկ Սուքիասյան
19
ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի «գործով» հաջորդ «փակ նիստը»՝ սեպտեմբերի 22-ին Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին տեղափոխեցին դատարանի շենք Ինչպես կանխել 3-րդ ցեղասպանությունը Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով. նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծափերով դիմավորեցին դատարանում Սպասվում է ապոկալիպսիս. իշխանությունը խոսում է թանկացումների մասին (տեսանյութ) Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով տեղի կունենա հերթական դատական նիստը ՀՅԴ-ի դեմ հաչող շները և ՀՅԴ քարավանը Նիկոլ Փաշինյանը թերարժեքության կոմպլեքս ունի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ․ Լևոն Քոչարյան Պատերազմ Արցախում
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԲԱՎԱՐԱՐԵԼ Է ՏԵՐ ԱԲՐԱՀԱՄ ՔԱՀԱՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՀԱՅՑԸ Ադրբեջանը, Թուրքիան և Ուզբեկստանը զորավարժություններ կանցկացնեն բռնազավթված Լեռնային Ղարաբաղում Գնահատանքս եմ հայտնում Ալիևին, ով հավասարապես արժանի է այս մրցանակին․ Փաշինյան Հայկական ընկերությունները ռուսական բիզնեսին 770 միլիոն դոլար են պարտք. «Известия»․ «Հայաստան» խմբակցությունը դեսպաններին է ներկայացրել Հայաստանում իրականացվող համակարգային քաղաքական հետապնդումները ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Գարեգին Երկրորդի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի, քրեական վարույթը պետք է կարճվի. Պաշտպան Ինչո՞ւ գերմանացի բժշկին թույլ չեն տվել ՔԿՀ-ում զննել Գագիկ Խաչատրյանին Վարչապետը չունի եպիսկոպոս կարգավիճակը պահպանելու լիազորություն, որքան էլ ֆեյսբուքյան ստատուսներում դա գրի, դա Կաթողիկոսի լիազորությունն է. Արա Զոհրաբյան Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Փաշինյանը վրեժ է լուծում Ալիեւի փոխարեն. Իշխան Սաղաթելյան Գեներալ Յուրի Խաչատուրովը պատմել է իր ձերբակալության հանգամանքները՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար եղած ժամանակ Հավատաքննիչ ինկվիզատորները կամ 1937 թ․-ի ոգուն համահունչ «տրոյկան» ԱԺ-ում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ կօծվի Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին. Մայր Աթոռ Կաթողիկոսը և բարձրաստիճան հոգևորականները դատական նիստին չեն ներկայանա Ձեռքներդ հեռու իմ օդանավից. Փաշինյանի սիրտն անձնական ինքնաթիռ է ուզում. «Փաստինֆո» Սա այն դեպքն է, երբ քննչական մարմինների ապօրինությունը դատարանի գրպանն է ընկնում․ Ռոբերտ Քոչարյան Նախագահը կալանքից չի ընկճվում, պայմանավորվածության չի գնալու, լինելու է պայքար. Միկոյան Ռուսաստանի Անվտանգության խորհրդում նշել են Հայաստանի «ռեյդերական զավթումների» հնարավոր թիրախները Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի «գործով» հաջորդ «փակ նիստը»՝ սեպտեմբերի 22-ին Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին տեղափոխեցին դատարանի շենք Ես ոնց որ ձեզանից լավ եմ. Ռոբերտ Քոչարյան Ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի եղբայրը Ինչպես կանխել 3-րդ ցեղասպանությունը Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով. նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծափերով դիմավորեցին դատարանում Հավաք՝ ի աջակցություն նախագահ Ռոբերտ Քոչարյանի Հայաստանում քաղաքական մտքի ճգնաժամը «Ալիևը քերթում է Նիկոլին». Փաշինյանի երեկվա «հիստերիայի» հետքերով․ Մանուկ Սուքիասյան Սպասվում է ապոկալիպսիս. իշխանությունը խոսում է թանկացումների մասին (տեսանյութ) ՌԴ-ն չի պատրաստվում ֆինանսավորել Հայաստանի եվրաինտեգրումը. Սերգեյ Շոյգու

Հեղափոխականների անհանդուրժողականության սինդրոմը

«Հեղափոխությունները պետք են հեղափոխականներին վերացնելու համար»

Մաքսիմ Գորկի

19-րդ դարի ֆրանսիացի գրող Ադրիան Դեկուրսելի բնորոշմամբ․ «Այսօրվա ընդդիմությունը վաղվա հետադիմականներն են»։ Նա հետադիմական կամ ռեակցիոն է համարում այն քաղաքական ուժերին, որոնք պատրաստ չեն հանդուրժելու այլակարծությունը։ 19-րդ դարում Ֆրանսիայում տեղի են ունեցել մի քանի հեղափոխություններ, և ֆրանսիացի բազմաթիվ գրողներ ու հրապարակախոսներ նկատել են, որ հեղափոխությունների արդյունքում իշխանության եկած մարդիկ ավելի անհանդուրժող են և պատրաստ են բռնություն կիրառել հակառակորդների նկատմամբ։ Հեղափոխությունների հայրենիք Ֆրանսիայի հեղինակների մոտ կարելի է գտնել հեղափոխականների կերպարի բազմաթիվ դիպուկ գնահատականներ։

«Հեղափոխական փոթորիկների ժամանակ մարդիկ, որոնք պիտանի չեն անգամ նավակ թիավարելու, հայտնվում են ղեկի առջև»

Պիեռ Բրուստ

«Սիրո և հանդուրժողականության» կարգախոսով իշխանության եկած մարդիկ արդեն ընդդիմադիրներին սպառնում են «ներքին զորքերով»։ Դա բնութագրական է ոչ միայն հեղափոխականների հայկական տարբերակին, այլ ընդհանրապես բոլոր նրանց, ովքեր հեղափոխություններ են իրականացրել։ Մի կողմ դնենք այն դառը փաստը, որ «հայկական հեղափոխականները» չունեին ու մինչև այժմ չունեն ապագայի տեսլական, չեն ճանաչում «իզմեր» և նրանց հիմնական կարգախոսը, եթե ուշադիր հետևենք իրենց հռետորաբանությանը, կարելի կլինի ձևակերպել հետևյալ կերպ՝ «վատ մարդկանց փոխարինենք լավ մարդկանցով՝ մեզնով»։ Այս պարզունակ «գաղափարախոսությունը», բնականաբար, ոչ մի դրական արդյունքի չէր կարող հանգեցնել, սակայն իշխանությունը պահելու համար ուժի դիմելու գայթակղությունը, հատկապես երբ չկան տեսլականներ, իսկ քարոզչության հիմնական շահառուն հանրության ամենապարզունակ հատվածն է, սպասելի էր։ Սակայն մեր «հեղափոխականները» չեն հասկանում մի պարզ բան՝ ուժ կիրառելու համար նախ պետք է հանրության մի զգալի հատվածի համար պարզ լինի, թե հանուն ինչի է այդ ուժը կիրառվում, իսկ ուժ կիրառողները՝ հատուկ ուժերը, պետք է լինեն մոտիվացված։ Ռեպրեսիվ ապարատի ձևավորումը առանց «իզմի»՝ հնարավոր չէ ստեղծել։

«Անգամ ամենածայրահեղական հեղափոխականները հեղափոխության հաջորդ իսկ օրը դառնում են պահպանողականներ»

Հաննա Արենդտ

Ինչո՞ւ 2018-ին հանրությունը ոտքի ելավ։ Պետք է նշել, որ Հայաստանի հանրությունը գաղափարականցված չէր և չէ, ու սոցիալական տեսություններ հանրության լուսավորյալ շերտերում չէին հասունացել, որ առաջացնեին հեղափոխության՝ կառավարման համակարգի կորդինալ փոփոխության պահանջ։ Հայաստանի հանրությունը դժգոհ էր կառավարման էֆեկտիվությունից, կոռուպցիայից, երկրի զարգացման տեմպերից կամ դրա բացակայությունից։ Կարճ ասած, Հայաստանի հանրությունը պահանջում էր արդարություն և էֆեկտիվ կառավարում, որի հույսը իշխող քաղաքական ուժը հանրությանը չէր կարողանում ներշնչել կամ, ավելի ճիշտ, չէր հասկանում դրա կարևորությունը։ «Հայկական հեղափոխությունը» գաղափարապես սնանկ էր, իսկ կադրային բազայի ակտիվիստներն ապրում էին մի աշխարհում, որը չէր հատվում հանրության լայն շերտերի հետ։

«Հեղափոխությունները հաճախ կատարվում են ոչ թե նրա համար, որ մի կողմը դարձել է առաջադեմ, այլ որովհետև մյուս կողմը չափից շատ հիմարություններ է կատարել»

Անտուան Ռիվարոլ

2018-ի իշխանափոխությանը որևէ իմաստ տալու բոլոր փորձերը կարելի է համարել ձախողված։ «Անցումային արդարադատությունը», «վեթինգը», Սահմանադրության փոփոխությունը, մի շարք օրենքների խոստացված փոփոխությունը կարելի է համարել տապալված։ Նման նախաձեռնությունների համար գործող կառավարությունը չունի ո՛չ համապատասխան ինտելեկտուալ պոտենցիալ, ո՛չ փորձագիտական բազա, և ամենակարևորը՝ ո՛չ որևէ ամբողջական աշխարհայացք։ Կյանքը ցույց տվեց, որ որակական առումով իրենք նախկիններից շատ չեն հեռացել։ Թող ներեն «նակինները» նման համեմատության համար։ Գաղափարական ֆիասկոյի լավագույն ապացույցը «հեղափոխության հայեցակարգի» բացակայությունն է, իսկ դրա լավագույն հայելին՝ «Հ1»-ի եթերային գորշությունը։

«Հեղափոխականները, որոնց չի հաջողվում զանգվածներին համոզել, որ սկսվել է նոր ժամանակաշրջան, պատրաստում են իրենց ձեռնարկի անխուսափելի վախճանը»

Պյոտր Կրապոտկին

2018-ի գարնանը կատարվեց այն, ինչը մի օր պետք է կատարվեր՝ ճահճացմանը փոխարինելու եկավ պոպուլիզմը եւ դատարկաբանությունը՝ իշխանությունն ու ընդդիմությունը փոխվեցին տեղերով եւ դերերով։ Սակայն արդար չի լինի ողջ կատարվածի մեղքը բարդել «հեղափոխականների» ու «հեղափոխության առաջնորդի» պոպուլիզմի ու անպատրաստվածության վրա։ Հայաստանի բոլոր ժամանակների ընդդիմությունները արժանի են եղել իշխող ուժերին և հակառակը։ Կատարվածի հիմնական պատասխանատուն հայկական քաղաքական կոլեկտիվ միտքն է՝ դրա որակը։

«Հեղափոխականները խոնարհվում են Ապագայի առջև, սակայն ապրում են Անցյալով»

Նիկոլայ Բերդյաև

Ամենավտանգավոր բանը, որը կարող է Հայաստանում կատարվել, Նիկոլ Փաշինյանի փոխարինումն է մեկ այլ նիկոլփաշինյանով։ Մենք պետք է գանք մի շարք խնդիրների շուրջ համազգային համաձայնության, որպեսզի Անցյալը չվերադառնա, ինչպես նաև Ներկան չկրկնվի։

Ստեփան Դանիելյան

Աղբյուրը՝ politeconomy.org

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>