«Հաց բերող» Արթուր Սարգսյանը դուրս է գրվել հիվանդանոցից. նա բուժումը կշարունակի տանը
Այսօր «Հաց բերող» Արթուր Սարգսյանը դուրս է գրվել «Արմենիա» բժշկական կենտրոնից և բուժումը կշարունակի տանը: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Արթուր Սարգսյանի պաշտպան Տիգրան Եգորյանը: «Դուրս է գրվել, բուժում և հատուկ սննդակարգ է նշանակված: Քիչ թե շատ հասկացող մեկին հարցնեք` կիմանա այդ աղեստամոքսային հիվանդությունների ժամանակ տևական՝ երկու-երեք անմսվա բուժում է անհրաժեշտ: Վիճակը չի վերականգնվել՝ միշտ կայուն վիճակից»,- ասաց նա:
Վերջինս նաև նշեց, որ Արթուր Սարգսյանը դեռ կշարունակի բուժումը տնային պայմաններում, մինչ հնարավոր լինի տարբերակներ գտնել հետագա բուժումը շարունակելու համար։

