Ես ոնց որ ձեզանից լավ եմ. Ռոբերտ Քոչարյան Հայաստանում քաղաքական մտքի ճգնաժամը «Ալիևը քերթում է Նիկոլին». Փաշինյանի երեկվա «հիստերիայի» հետքերով․ Մանուկ Սուքիասյան
19
ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի «գործով» հաջորդ «փակ նիստը»՝ սեպտեմբերի 22-ին Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին տեղափոխեցին դատարանի շենք Ինչպես կանխել 3-րդ ցեղասպանությունը Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով. նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծափերով դիմավորեցին դատարանում Սպասվում է ապոկալիպսիս. իշխանությունը խոսում է թանկացումների մասին (տեսանյութ) Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով տեղի կունենա հերթական դատական նիստը ՀՅԴ-ի դեմ հաչող շները և ՀՅԴ քարավանը Նիկոլ Փաշինյանը թերարժեքության կոմպլեքս ունի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ․ Լևոն Քոչարյան Պատերազմ Արցախում
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԲԱՎԱՐԱՐԵԼ Է ՏԵՐ ԱԲՐԱՀԱՄ ՔԱՀԱՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՀԱՅՑԸ Ադրբեջանը, Թուրքիան և Ուզբեկստանը զորավարժություններ կանցկացնեն բռնազավթված Լեռնային Ղարաբաղում Գնահատանքս եմ հայտնում Ալիևին, ով հավասարապես արժանի է այս մրցանակին․ Փաշինյան Հայկական ընկերությունները ռուսական բիզնեսին 770 միլիոն դոլար են պարտք. «Известия»․ «Հայաստան» խմբակցությունը դեսպաններին է ներկայացրել Հայաստանում իրականացվող համակարգային քաղաքական հետապնդումները ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Գարեգին Երկրորդի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի, քրեական վարույթը պետք է կարճվի. Պաշտպան Ինչո՞ւ գերմանացի բժշկին թույլ չեն տվել ՔԿՀ-ում զննել Գագիկ Խաչատրյանին Վարչապետը չունի եպիսկոպոս կարգավիճակը պահպանելու լիազորություն, որքան էլ ֆեյսբուքյան ստատուսներում դա գրի, դա Կաթողիկոսի լիազորությունն է. Արա Զոհրաբյան Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Փաշինյանը վրեժ է լուծում Ալիեւի փոխարեն. Իշխան Սաղաթելյան Գեներալ Յուրի Խաչատուրովը պատմել է իր ձերբակալության հանգամանքները՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար եղած ժամանակ Հավատաքննիչ ինկվիզատորները կամ 1937 թ․-ի ոգուն համահունչ «տրոյկան» ԱԺ-ում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ կօծվի Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին. Մայր Աթոռ Կաթողիկոսը և բարձրաստիճան հոգևորականները դատական նիստին չեն ներկայանա Ձեռքներդ հեռու իմ օդանավից. Փաշինյանի սիրտն անձնական ինքնաթիռ է ուզում. «Փաստինֆո» Սա այն դեպքն է, երբ քննչական մարմինների ապօրինությունը դատարանի գրպանն է ընկնում․ Ռոբերտ Քոչարյան Նախագահը կալանքից չի ընկճվում, պայմանավորվածության չի գնալու, լինելու է պայքար. Միկոյան Ռուսաստանի Անվտանգության խորհրդում նշել են Հայաստանի «ռեյդերական զավթումների» հնարավոր թիրախները Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի «գործով» հաջորդ «փակ նիստը»՝ սեպտեմբերի 22-ին Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին տեղափոխեցին դատարանի շենք Ես ոնց որ ձեզանից լավ եմ. Ռոբերտ Քոչարյան Ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի եղբայրը Ինչպես կանխել 3-րդ ցեղասպանությունը Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով. նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծափերով դիմավորեցին դատարանում Հավաք՝ ի աջակցություն նախագահ Ռոբերտ Քոչարյանի Հայաստանում քաղաքական մտքի ճգնաժամը «Ալիևը քերթում է Նիկոլին». Փաշինյանի երեկվա «հիստերիայի» հետքերով․ Մանուկ Սուքիասյան Սպասվում է ապոկալիպսիս. իշխանությունը խոսում է թանկացումների մասին (տեսանյութ) ՌԴ-ն չի պատրաստվում ֆինանսավորել Հայաստանի եվրաինտեգրումը. Սերգեյ Շոյգու

Իշխանությունը, ցավոք, միացրել է իր ինքնաարժեզրկման մեխանիզմը. Վահե Հովհաննիսյան

Tert.am-ը «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի հետ զրուցել է ՍԴ-ի շուրջ տեղի ունեցող զարգացումների շուրջ: Վերջինիս կարծիքով՝ ՍԴ-ի վրա արդեն մեկ տարի անթաքույց ճնշումներ են արվում, որոնք ժամանակ առ ժամանակ գռեհիկ, կրիմինալ բնույթ են կրում։ Նրա խոսքով՝ պետական համակարգը, իրավապահները գործում են մեկ մարդու ցանկությունների տիրույթում։ Ըստ նրա՝ եթե այսօր իշխանություններին հաջողվի ՍԴ-ի հարցում ունենալ հաջողություն, ապա վաղը ցանկացած պահի ցանկացած մեկին մեղադրելու են հասարակական վստահություն չունենալու մեջ. ով կգործի մեկ մարդու  կամքին հակառակ, կմեղադրվի դրա մեջ։

- Պարոն Հովհաննիսյան «Ազատություն ռադիոկայանի» եթերում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել է. «Մենք մեզ չենք կարող թույլ տալ ունենալ հասարակության վստահություն չունեցող ՍԴ»: ՍԴ-ն իրո՞ք վստահություն չունի հասարակության մեջ. մասնագետները պնդում են՝ իշխանությունները ցանկանում են իրեն հնազանդ ՍԴ, այս մասին ի՞նչ եք կարծում: 

- Նախքան բուն հարցին պատասխանելը, շատ կարևոր է պատկերացնել երկրում ընթացող պրոցեսների տրամաբանությունը։ Իշխանությունը, ցավոք, միացրել է իր ինքնաարժեզրկման մեխանիզմը։ Ինչո՞ւ ցավոք, որովհետև հասարակության մեջ կար ահռելի սպասում՝ փոփոխությունների, առաջընթացի, գրագետ լուծումների և այլն։ Դրանից հիմա գրեթե բան չի մնացել։ Սա հասկանում է նաև իշխանությունը, որն սկսում է գործել արդեն՝ «իշխանություն, հանուն իշխանության տրամաբանության» մեջ։ Իսկ սա արդեն լրիվ այլ բան է ենթադրում։ Որքան իշխանության վարկանիշն անկում  ապրի, որքան արագ սկսեն կորցնել հանրային վստահությունը, այնքան քաղաքական իշխանության նեղ խումբը մեղադրելու է մյուսներին՝ հասարակական վստահություն չունենալու մեջ և հենվելու է միայն ռեպրեսիաների վրա։ Սա շատ պարզ հոգեբանություն է, բայց ամեն նման դրվագից հետո, իշխանության արժեզրկումը ավելի ինտենսիվ  է գնալու։ Այսօր թեման ՍԴ-ն է, վաղը՝  ցանկացած այլ պետական ինստիտուտ կամ անհատ։ Եթե այսօր հաջողվի, ապա վաղը ցանկացած պահի ցանկացած մեկին մեղադրելու են հասարակական վստահություն չունենալու մեջ. ով կգործի մեկ հոգու կամքին հակառակ կմեղադրվի դրա մեջ։ Ու ոչ ոք հարկ չի համարի նույնիսկ բացատրել՝ ինչպե՞ս են չափում հասարակական վստահություն ասվածը, ո՞վ է չափում, որո՞նք են չափանիշները։  

- Ինչո՞ւ նույն ԱԺ-ն չի ձեռնարկում քայլեր, օրինակ, ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու համար, նա ունի՞ հասարակության վստահությունը:

- Իշխանությունը իրականությունը բաժանել  է «մեզ հետ կամ մեր դեմ» ճամբարների։ Գործում է երկու ստանդարտ, ինչն արդեն արժեզրկում է ոչ միայն իշխանությունը, այլև՝ պետությունը։ Սա շատ վատ բան է։ Բայց որևէ մեկը չունի իրավական պաշտպանվածություն, որևէ երաշխիք, որ վաղը չի հայտնվի «ոչ բարեկամների դաշտում»։ Պետական համակարգը, իրավապահները գործում են մեկ մարդու ցանկությունների տիրույթում։ Այսօր Վահե Գրիգորյանի,  մյուսի, երրորդի հանդեպ գործում է «կարելիի»  սկզբունքը ու ամեն ինչ կարելի է, վաղը փոխվի քաղաքական նպատակահարմարությունը, մեկ վայրկյանում բարեկամը կհռչակվի հակառակորդ ու կգործի լրիվ այլ սկզբունք։ Սա այս պահի «յուրայինները» պետք է շատ լավ հասկանան։ Սա պարզունակ, անհեռանկար կառավարման մոդել է։ Ինքն իր տեսակով քայքայիչ է,  բայց 21-րդ դարում չի կարող երկար տևել։
 
Մանրամասները՝ Tert.am-ում: 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>