Նույնիսկ Թաթան է քննադատել Հ1-ի ցինիկ դրսևորումը, նաև՝ ներողություն է խնդրել Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին
28
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին եթեր տալ համերգ. Էդուարդ Շարմազանով Սեպտեմբերի 28-ին «Դալմա Գարդեն մոլը» չի աշխատի Պատրաստվեքխ բուն աշունն է գալիս. ջերմաստիճանը հանրապետության տարածքում այսօրվանից կնվազի Առաջին ալիքը դարձել է հակամարդկային բարքերի որջ․ Արա Պողոսյան Սրանց վաղուց ամոթանք տալու չի. բացահայտ ուրացում, հերքում ու անցյալի մերժում են անում Նույնիսկ Թաթան է քննադատել Հ1-ի ցինիկ դրսևորումը, նաև՝ ներողություն է խնդրել Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային

«Լիդիանը» շարունակում է լիարժեք տնօրինել Ամուլսարի ծրագրի բոլոր իրավունքները, իսկ խնդրի լուծման բոլոր տաբերակները մնում են հնարավոր լուծումներ

«Լիդիան Ինթերնեյշնլը» տարածել է մամուլի հաղորդագրություն առ այն, որ Ընկերությանը և նրան ուղղակիորեն ու անուղղակիորեն պատկանող դուստր ընկերություններին («Լիդիան Կանադա» և «Լիդիան ՄԹ»), Օնտարիոյի Արդարադատության Գերագույն Դատարանի որոշմամբ տրամադրվել է «Ընկերությունների պարտատերերի հետ հարաբերությունների կարգավորման ակտով» (Companies’ Creditors Arrangement Act (“CCAA”)) նախատեսված պաշտպանություն։ Նույնանման պաշտպանություն տրամադրվել է նաև «Լիդիան Արմենիային»։

CCAA պաշտպանության շրջանակներում վարկատուներն ու այլոք պարտավոր են զերծ մնալ «Լիդիան Ինթերնեյշնլ», «Լիդիան Կանադա», «Լիդիան ՄԹ» և նրանց պատկանող մի շարք դուստր ընկեկությունների, այդ թվում՝ «Լիդիան Արմենիայի» դեմ որևէ պահանջ ներկայացնելուց։

2018թ․ հունիսից ճանապարհների ապօրինի շրջափակման հետևանքով Ընկերությունը զրկված է Ամուլսարի ծրագրի տարածք մուտք գործելու հնարավորությունից։ Չնայած Ամուլսարի ծրագրի իրականացմանը խոչընդոտող իրավական հիմքերի բացակայության մասին բազմիցս հնչեցված հայտարարություններին, ՀՀ կառավարությունը չի վերացրել ճանապարհների ապօրինի շրջափակումը, ինչի արդյունքում «Լիդիանի» վարկատուները հրաժարվել են երկարաձգել նախկինում հայտարարված Հարկադիր միջոցների չկիրառման պայմանագրի ժամկետը, որն ավարտվել է 2019թ. դեկտեմբերի 20-ին։

Աշխատակիցների և մատակարարների հանդեպ ստանձնած պարտավորությունների կատարումը կշարունակվի սովորական կարգով՝ CCAA-ի գործընթացների շրջանակներում։  Ընկերության ղեկավարությունը կշարունակի իրականացնել իր ընթացիկ կառավարումը՝ նախնական որոշման շրջանակներում որպես CCAA վերահսկիչ նշանակված Alvarez & Marsal Canada Inc. ընկերության ընդհանուր վերահսկողության ներքո։

CCAA պաշտպանության ներքո գտնվելու ընթացքում Ընկերությունը կշարունակի բանակցել վարկատուների և այլոց, այդ թվում՝ ՀՀ կառավարության հետ՝ բոլոր շահառուների, մասնավորապես՝ շարունակվող ապօրինի շրջափակման հետևանքով տուժած հարյուրավոր աշխատողների, կապալառուների և մատակարարների համար առավելագույն ընդունելի հանգուցալուծում գտնելու ակնկալիքով։ «Լիդիանը» փորձելու է նաև վերջ դնել այն ապօրինություններին, որոնք հանգեցրել են Ամուլսարի ծրագրի տարածքի շրջափակմանը, գտնել Ամուլսարի ծրագրի վերաֆինանսավորման և/կամ վաճառքի տարբերակ, կամ ավարտին հասցնել ՀՀ կառավարության դեմ օտարերկրյա ներդրումների հարցով արբիտրաժային գործընթաց սկսելու հետ կապված ֆինանսական քննարկումները։

Ի հավելումն՝ «Լիդիան Ինթերնեյշնլի» տարածած մեկ այլ հաղորդագրության համաձայն 2019թ. դեկտեմբերի 23-ին  Տորոնտոյի ֆոնդային բորսան կասեցրել է «Լիդիանի» սովորական բաժնետոմսերի առուվաճառքը և ներկայումս դիտարկվում է «Լիդիանի» սովորական բաժնետոմսերը Տորոնտոյի ֆոնդային բորսայում ցուցակելու հնարավորությունը CCAA-ի պաշտպանության շրջանակներում: Ապացուցակման վերաբերյալ լսումներն ակնկալվում են 2020թ․ հունվարի սկզբին։

Ստորև ներկայացնում ենք մի շարք հարցերի պատասխաններ

– Ինչո՞ւ է Լիդիանը դիմել կանադական դատարան պաշտպանության համար:

– Դեկտեմբերի 20-ին լրացել է «Լիդիանի» վարկատուների հետ վարկի մարման ժամկետի հետաձգման պայմանագիրը և այն չի երկարաձգվել: Արդյունքում՝ «Լիդիանը» չունի գործող վարկային միջոցներից օգտվելու հնարավորոթյուն և վարկատուները կարող էին քայլեր ձեռնարկել իրենց վարկի մարման պահանջները տարբեր միջոցներով բավարարելու համար: Դատարանի պաշտպանությունն արգելում է Ընկերության նկատմամբ որևէ պահանջի ներկայացում և հնարավորություն է տալիս օգտվել նախկինում սահմանափակման տակ գտնվող ֆինանսական միջոցներից:
Դատարանի պաշտպանությունը նաև նպատակ ուներ հնարավորություն տալ Ընկերությանը վերանայելու կապիտալի կառուցվածքը և ֆինանասական միջոցները, քանի որ ավելի քան 18 ամիս տևած ապօրինի շրջափակման արդյունքում Ընկերությունը հայտնվել էր անկայուն ֆինանսական իրավիճակում:

– Ինչո՞ւ է ընկերությունը դիմել Կանադայի դատարան:

– «Լիդիան Ինթերնեյշնլը» ցուցակված է Տորոնտոյի ֆոնդային բորսայում (TSX) և ենթարկվում է այդ բորսայի կանոններին և Օնտարիո նահանգի արժեթղթերի շուկայի օրենքներին:

Կանադան ճկուն ռեստրուկտուրիզացիայի (ընկերության առողջացման) ռեժիմ ունի, որը հնարավորություն է ընձեռում ընկերության համար հնարավոր լավագույն արդյունքին հասնել` դատարանի կողմից վերահսկվող ռեստրուկտուրիզացիայի ընթացքում:

Կանադայի դատարանը հնարավորություն է ընձեռել պաշտպանելու «Լիդիան» ընկերությունը ամբողջությամբ, ներառյալ «Լիդիան Արմենիան», ինչպես նաև դիմել է մի քանի երկրների, ներառյալ՝ Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Հայաստանի դատարաններին այս գործընթացին մասնակցելու կոչով:

– Արդյո՞ք սա նշանակում է սնանկացում:

– Ոչ, չի նշանակում: Մինչ Ընկերությունը դատարանի պաշտպանության տակ է, Ընկերությունը կարող է շարունակել բնականոն գործել, վճարել աշխատանքի և ծառայությունների դիմաց, նպատակ ունենալով այս պաշտպանության շրջանի ավարտին վերակառուցվել՝ որպես կենսունակ բիզնես միավոր: Ընկերությունը այս ընթացքում աշխատելու է բիզնեսի, վարկերի և այլ պարտավորություների ռեստրուկտուրիզացիայի (վերակառուցման/առողջացման) ուղղությամբ՝ մաքսիմալ հնարավորություն ընձեռելով «Լիդիան Արմենիայի» աշխատանքի շարունակման համար:

– Ե՞րբ է Ընկերությունը վերադառնալու դատարան:

– Կարճ տեխնիկական լսումներ տեղի կունենան հունվարի 2-ին, սակայն հաջորդ փուլի բովանդակային քննարկումները կանադական դատարանում տեղի կունենան 2020թ․ հունվարի 23-ին:

– Ի՞նչ կլինի դրանից հետո:

– «Լիդիանը» աշխատելու է մի քանի ուղղությամբ, այդ թվում ծրագրի հնարավոր վաճառքի, ծրագրի վերաֆինանսավորման և/կամ Հայաստանի կառավարության դեմ արբիտրաժային գործընթացի:
Ամենայն հավանականությամբ կընտրվի այն տարբերակը, որը ստեղծված իրավիճակում Ընկերության շահառուների համար լավագույն արդյունքը կապահովի:

– Ո՞րքան ժամանակ կարող է Ընկերությունը գործել ստեղծված պայմաններում:

– Կանադական դատական պրոցեսի շրջանակներում ներկայացված կանխիկ միջոցների մոդելը բավարար լիկվիդայնություն է ապահովում Ընկերության բնականոն գործունեության համար առնվազն մի քանի ամիս: «Լիդիանը Արմենիան» բավարար միջոցներ ունի մինչև առնվազն գարուն գործելու համար, և այժմ ընթանում են բանակցություններ մի քանի ուղղություներով՝ միջոցների լրացուցիչ աղբյուրներ ապահովելու համար:

– Ի՞նչ է անելու Ընկերությունն այս ընթացքում:

– Ինչպես և վարկային պարտավորությունների հետաձգման նախորդ շրջաններում, «Լիդիանը» շարունակելու է քննարկել ՀՀ կառավարության հետ ապօրինի շրջափակման վերացման խնդիրը, և շարունակելու է առկա խնդիրների շուրջ իր վարկատուների հետ քննարկումները:

«Լիդիանը» շարունակելու է աշխատել երեք հնարավոր լուծումների ուղղությամբ՝ վաճառք, ծրագրի վերաֆինանսավորում, և/կամ արբիտրաժային գործընթաց: Ընկերությունը աշխատելու է բոլոր շահառուների իրավունքների և շահերի հավասարակշռման ուղղությամբ:

– Արդյո՞ք Ընկերությունը ապացուցակվելու է Տորոնտոյի ֆոնդային (TSX) բորսայից:

– Այո, TSX- ը հայտարարել է որ սկսել է ապացուցակման գործընթացը: Սա ռեստրուկտուրիզացիայի բնականոն ընթացք է TSX-ում ցուցակված ընկերությունների համար: Այն ոչ մի ազդեցություն չի ունենա «Լիդիանը Արմենիայի» ամենօրյա գործունեության և Ընկերության ռեստրուկտուրիզացիայի գործըթացի վրա:

– Ընկերությունը կկարողանա՞ վերսկսել աշխատանքները, եթե կառավարությունը վերականգնի իրավունքի գերակայությունը:

– Ընկերության վարկատուների և բաժնետերերի մոտ Հայաստանի հանդեպ վստահության մեծ կորուստ կա: Ծրագրի վաճառքի կամ վերաֆինանսավորման համար անհրաժեշտ կլինի վստահության վերականգնմանն ուղղված մեծ ջանքեր գործադրել:

– Արդյո՞ք «Լիդիանը» շարունակում է տնօրինել Ամուլսարի ծրագրի բոլոր իրավունքները: Արդյո́ք ծրագիրը  կենսունակ է:

– Այո, Ամուլսարը միջազգային կարգի ոսկու հանքավայր է և «Լիդիանը» ունի դրա շահագործման բոլոր իրավունքները, անկախ այն բանից TSX-ում ցուցակված է, թե՝ ոչ: Ինչպես արդեն նշվեց, Ընկերությունը աշխատելու է հնարավոր երեք ուղղություններով խնդրին լուծում տալու համար, ներառյալ՝ վաճառք, վերաֆինանսավորում և/կամ արբիտրաժ, կամ այս բոլորի համադրությունը: Նպատակը լինելու է Ընկերության շահառուների համար լավագույն արդյունքն ապահովելը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>