Ես ոնց որ ձեզանից լավ եմ. Ռոբերտ Քոչարյան Հայաստանում քաղաքական մտքի ճգնաժամը «Ալիևը քերթում է Նիկոլին». Փաշինյանի երեկվա «հիստերիայի» հետքերով․ Մանուկ Սուքիասյան
19
ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի «գործով» հաջորդ «փակ նիստը»՝ սեպտեմբերի 22-ին Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին տեղափոխեցին դատարանի շենք Ինչպես կանխել 3-րդ ցեղասպանությունը Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով. նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծափերով դիմավորեցին դատարանում Սպասվում է ապոկալիպսիս. իշխանությունը խոսում է թանկացումների մասին (տեսանյութ) Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով տեղի կունենա հերթական դատական նիստը ՀՅԴ-ի դեմ հաչող շները և ՀՅԴ քարավանը Նիկոլ Փաշինյանը թերարժեքության կոմպլեքս ունի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ․ Լևոն Քոչարյան Պատերազմ Արցախում
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԲԱՎԱՐԱՐԵԼ Է ՏԵՐ ԱԲՐԱՀԱՄ ՔԱՀԱՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՀԱՅՑԸ Ադրբեջանը, Թուրքիան և Ուզբեկստանը զորավարժություններ կանցկացնեն բռնազավթված Լեռնային Ղարաբաղում Գնահատանքս եմ հայտնում Ալիևին, ով հավասարապես արժանի է այս մրցանակին․ Փաշինյան Հայկական ընկերությունները ռուսական բիզնեսին 770 միլիոն դոլար են պարտք. «Известия»․ «Հայաստան» խմբակցությունը դեսպաններին է ներկայացրել Հայաստանում իրականացվող համակարգային քաղաքական հետապնդումները ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Գարեգին Երկրորդի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի, քրեական վարույթը պետք է կարճվի. Պաշտպան Ինչո՞ւ գերմանացի բժշկին թույլ չեն տվել ՔԿՀ-ում զննել Գագիկ Խաչատրյանին Վարչապետը չունի եպիսկոպոս կարգավիճակը պահպանելու լիազորություն, որքան էլ ֆեյսբուքյան ստատուսներում դա գրի, դա Կաթողիկոսի լիազորությունն է. Արա Զոհրաբյան Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Փաշինյանը վրեժ է լուծում Ալիեւի փոխարեն. Իշխան Սաղաթելյան Գեներալ Յուրի Խաչատուրովը պատմել է իր ձերբակալության հանգամանքները՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար եղած ժամանակ Հավատաքննիչ ինկվիզատորները կամ 1937 թ․-ի ոգուն համահունչ «տրոյկան» ԱԺ-ում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ կօծվի Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին. Մայր Աթոռ Կաթողիկոսը և բարձրաստիճան հոգևորականները դատական նիստին չեն ներկայանա Ձեռքներդ հեռու իմ օդանավից. Փաշինյանի սիրտն անձնական ինքնաթիռ է ուզում. «Փաստինֆո» Սա այն դեպքն է, երբ քննչական մարմինների ապօրինությունը դատարանի գրպանն է ընկնում․ Ռոբերտ Քոչարյան Նախագահը կալանքից չի ընկճվում, պայմանավորվածության չի գնալու, լինելու է պայքար. Միկոյան Ռուսաստանի Անվտանգության խորհրդում նշել են Հայաստանի «ռեյդերական զավթումների» հնարավոր թիրախները Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի «գործով» հաջորդ «փակ նիստը»՝ սեպտեմբերի 22-ին Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին տեղափոխեցին դատարանի շենք Ես ոնց որ ձեզանից լավ եմ. Ռոբերտ Քոչարյան Ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի եղբայրը Ինչպես կանխել 3-րդ ցեղասպանությունը Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով. նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծափերով դիմավորեցին դատարանում Հավաք՝ ի աջակցություն նախագահ Ռոբերտ Քոչարյանի Հայաստանում քաղաքական մտքի ճգնաժամը «Ալիևը քերթում է Նիկոլին». Փաշինյանի երեկվա «հիստերիայի» հետքերով․ Մանուկ Սուքիասյան Սպասվում է ապոկալիպսիս. իշխանությունը խոսում է թանկացումների մասին (տեսանյութ) ՌԴ-ն չի պատրաստվում ֆինանսավորել Հայաստանի եվրաինտեգրումը. Սերգեյ Շոյգու

Ասել էի՝ Թավադյան ջան, կինոն հետո կլինի, և կինոն սկսվեց այսօր. 5-րդ ալիքի տնօրեն

News.am-ըգրում է․ ««5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանը Թիրախում վաղուց էր հայտնվել, իսկ ինչո՞ւ, դրա համար կա 2 պատճառ. մեկը, որ նա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հավատարիմ ընկերն է, եւ երկրորդը՝ «5-րդ ալիքը» փուշ է այս մարդկանց կոկորդին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է «5-րդ ալիքի» գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը։

Նշենք, որ այսօր Արմեն Թավադյանը ձերբակալվել է, ըստ ոստիկանության, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից Վարուժան Մկրտչյանի վերաբերյալ քրեական գործով։

«Ոստիկանությունը հրապարակում է մի տեսանյութ, որտեղ կարճաթեւ հագած մեկը, ավտոմատն օֆիսում դրած, 3 ռակուրսից նկարում են, իբր օպերատիվ նկարահանումներ են, իսկ օպերատիվ նկարահանումները 3 ռակուրսից չեն լինում։ Հաջորդ օրն առավոտյան, այդ անձը հարցազրույց է տալիս «Ազատություն» ռադիոկայանին, հետո իր ֆեյսբուքյան էջով լայվ է մտնում, դրանից մի քանի օր առաջ Հանրայինի տեսախցիկն է նրան ֆիքսում։ Եթե նրա արաքը հանցանք է, ապա այդ հանցանքը գործում էր այդ անձնավորությունը։ Հիմա այդ անձին բաց են թողել, ձերբակալել են մեկ ուրիշին, որը ծիծաղելի է»,-ասել է Հարությունյանը։

«5-րդ ալիքի» գործադիր տնօրենն ասել է, որ այս քայլն ուղղված է նաեւ «5-րդ ալիքի» դեմ.

«Մարդն ուզել է, որ այդ մարդուն ձերբակալեն, ասել է՝ ինչ ձեւ ուզում եք, ձերբակալեք, եւ ձերբակալել են, քանի որ մենք իրավական դաշտ բացարձակ չունենք։ Դատավորներին ինչպես ասում են՝ այդպես անում են, դատախազը պատրաստ է կատարել ՝ ինչ ուզում է այդ մեկ մարդը, դե ոստիկանության ու ՀՔԾ-ի մասին էլ չասեմ»։

Հարություն Հարությունյանն ասել է, որ «5-րդ ալիքը» կշարունակի իր բնականոն գործունությունը. «Կաշխատենք այնքան ժամանակ, քանի դեռ մեզ չեն փակել»։

Նա պատմել է, որ երբ ոստիկանությունը հրապարակել էր այդ տեսանյութը, ինքը խոսել է Արմեն Թավադյանի հետ. «Ես ասել էի՝ Թավադյան ջան, սա կինոյի ժուռնալն է, կինոն հետո կլինի, եւ կինոն սկսվեց այսօր։ Սա այնքան ցցուն եւ փնթի սարքած նյութ էր, որ դրանից հետո պարզ էր՝ ինչ է լինելու։ Սա կարված գործ է, ինչպես մնացած բոլոր գործերը։ Այս ձերբակալության հիմքում հետագայում լինելու են նաեւ ճնշումներ՝ բարոյահոգեբանական, գուցե կգան մեզ մոտ… Ամեն ինչ հնարավոր է։ ես այլեւս չեմ զարմանում»։

Նշենք, որ Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով (Սուտ ցուցմունք տալու նպատակով վկային կամ տուժողին կաշառելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից): Թավադյանը ձերբակալվել է նույն քրեական գործի շրջանակում, նույն հոդվածով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով։

Հիշեցնենք, որ ըստ ոստիկանության, Ռոբերտ Քոչարյանի աջակից Վարուժան Մկրտչյանը Քանաքեռում գտնվող իր գրասենյակ է հրավիրել Մարտի 1-ի դեպքերից տուժած անձանցից մեկին ու առաջարկել հրաժարվել տուժողի կարգավիճակից, տված ցուցմունքից եւ չներկայանալ դատական նիստերին՝ հայտնելով, որ պատրաստ է վճարել այն գումարը, որը պետք է պետությունը տրամադրի որպես դրամական աջակցություն։

Ավելի վաղ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը, լրագրողների հետ զրույցում ասել էր, որ ոստիկանության տեսանյութն ապացույցն է իշխանության կեղտոտ խաղերի, եւ որ պաշտպանական կողմը որեւէ նպատակ չունի խոչընդոտելու գործի քննությանը։

 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>