Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան
13
Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Հայաստանում իրավապաշտպանները հանդես են եկել Ավետիք Չալաբյանի և բոլոր քաղբանտարկյալների աջակցության օգտին Պատերազմ Արցախում
Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան Պատերազմ, զոհեր, կորուստներ և՝ պարգևավճարներ, սա է այս իշխանության դեմքը. Էդգար Ղազարյան 8 տարում այդպես էլ վարչապետ չդարձավ․ լրագրող Փաշինյանը բոլ-բոլ ծախսում է պետական փոխերը. 2 մլրդ 640 մլն դրամ` COP17-ի անցկացման համար Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի հերթական «կռուտնտները». Արցախն ուրացածը այն շարունակում է «վզի թոկ» անվանել... Ժամանակին հանձնաժողի նախագահ եղել են Եգորյանը, Թովմասյանը, Հարությունյանը… իսկ հիմա՝ Արուսյակ Ջուլհակյանի պես կիսագրագետը. Մելիքյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Ո՞վ է որոշում Հայաստանի ներքին և պետական օրակարգը՝ Երևա՞նը, թե՞ Բաքուն. Մետաքսե Հակոբյան Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին «Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զրկում եք անչափահաս երեխային մոր խնամքից, 85-ամյա մորը՝ դստեր հետ առնչվելուց, մի՞թե չունեք խղճի նշույլ․ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Հակոբյա՛ն, սպասում եմ զանգիդ․ Զարուհի Փոստանջյան Խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին Բաքուն շարունակվում է հատուկ նշանակության ստորաբաժանումների ձևավորումն ու հզորացումը․ Վիտալի Մանգասարյան Մենք չենք ընդունի «ալիևյան սահմանադրությունը». «Ուժեղ Հայաստան» Ցավալի է այն, ինչ տեսա․ դրանք տույաների դիակներ են, դեն նետեք… Քրիստինա Վարդանյան Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Կիևյան կամրջի երթևեկությունը օգոստոսի 14-ից կվերականգնվի

Միֆերի ապամոնտաժումը. Լեգենդ 5. «Քոչարյանենք «Լինսի» հիմնադրամի փողերը կերան»

Ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի «Լինսի» հիմնադրամը շուրջ 220 միլիոն ԱՄՆ դոլար է տրամադրել Հայաստանին՝ ճանապարհների վերակառուցման, մշակութային հաստատությունների վերանորոգման, աղետի գոտու բնակարանաշինարարության, ինչպես նաև՝ Հայաստանում փոքր եւ միջին ձեռներեցության զարգացման համար։ Այս հիմնադրամը գործունեության ընթացքում՝ 1998-2011 թվականներին, իրականացրել է մոտ 242 մլն. դոլարի ծրագիր, որից 20 մլն. դոլարը տրամադրվել է ձեռներեցներին՝ որպես վարկ։

Լինսի հիմնադրամն անկախ Հայաստանի պատմության մեջ ունեցել է շրջադարձային դերակատարում։ Հայաստանը մինչև այդ ծրագրերի իրականացումը այլ որակի պետություն էր, դրանց արդյունքում՝ լրիվ այլ, մի մեծ քայլ առաջ։

Սա ծանր փուլային աշխատանք էր. պետք էր համոզել Քըրք Քրքորյանին, պետք էր ընտրել ճիշտ ծրագրեր, պետք էր իրականացնել բուն աշխատանքը, պետք էր ապահովել պատշաճ վերահսկողություն։ Ցանկացած փուլի տապալումը հարցականի տակ էր դնելու ողջ ծրագիրը. պետության ու անձամբ նախագահ Քոչարյանի համար սա հեղինակության խնդիր էր։ Շատ հետաքրքիր է, որ ծրագրի իրականացման տարիներին այս լեգենդը չկար. հաջողությունը, աշխատանքի տեմպերը և արդյունքները կասկածի տակ չէին դրվում։ Արդյունքը տեսանելի էր և փաստերի առկայությունն ամենալավ PR-ն էր։ Այդ հետո միայն, տարիներ անց, սկսեց հյուսվել լեգենդը, թե «Քոչարյանենք կերան Լինսիի փողերը»։ Ի դեպ, ոչ այդքան սուր, բայց մինչ այժմ էլ այդ լեգենդը ուժի մեջ է։ Թերթելով այն ժամանակվա մամուլը, պարզ է դառնում, որ լրատվամիջոցներից այդ լեգենդի ստեղծման առաջամարտիկը «Հայկական Ժամանակ» օրաթերն էր, իսկ թեմայի կրողները՝ նախկին ՀՀՇ-ական շրջանակները։

Հիմնադրամի գործունեության հենց առաջին տարիներից մամուլը հեղեղված էր ստահոդ «վերլուծություններով»: Սկզբում գրում էին, թե ոչինչ չի արվում, հետո թե՝ արվում է, բայց լավ չի արվում, հետո էլ, թե գործ անելու փոխարեն փողեր են «լվանում»:

Երբ սկսած ծրագրերը սկսեցին շոշափելի դրական արդյունքներ տալ, այդ «վերլուծությունները» կորցրին իրենց ակտուալությունը եւ շրջանառության մեջ դրվեց բամբասանքի մի ողջ շարան, որոնց հիմնական առանցքը հետեւյալն էր. «իշխանությունները մսխում են «Լինսի» հիմնադրամի փողերը»։ Ի պատասխան՝ Քըրք Քըրքորյանն անձամբ էր նամակ ուղարկել՝ ասելով, թե որքան հպարտ է կատարված աշխատանքով եւ գնահատում է այն։

Ռոբերտ Քոչարյանի ջանքերով հաջողվեց Հայաստան բերել հսկայածավալ ներդրումներ, մեր երկրի ողնաշարն ամրապնդելուն ուղղված հսկայածավալ աշխատանք կատարվեց, որը թույլ տվեց ամրապնդել նաեւ մեր պաշտպանունակությունը: Հայաստանի համար բեկումնային փուլը սկսվել է 2001 թվականից, երբ Լինսի հիմնադրամի ծրագրերը սկսեցին մեկը մյուսի հետեւից կյանքի կոչվել։ Ավելի քան 200 մլն. դոլարի ծրագիր. ճանապարհաշինություն, մշակութային հաստատություններ, ճանապարհների ու շենքերի հիմնանորոգում, կամուրջներ, թունելներ, հազարավոր բնակարաններ՝ աղետի գոտու համար, մոտ 30 դպրոց, այդ թվում մեկն՝ Արցախում։

Այս ծրագրերը զուտ մարդասիրական չէին. սա մեծ ներդրում էր Հայաստանի տնտեսության մեջ, սոցիալական կյանքում։ 73 միլիոն` ճանապարհաշինարարական եւ 14 միլիոն դոլար` Երեւանի փողոցների բարեկարգման աշխատանքներին, 45 միլիոն դոլար՝ աղետի գոտու բնակֆոնդի վերականգմանը, ինչի շնորհիվ Շիրակի եւ Լոռու մարզերում կառուցվեց 149 շենք, ընդհանուր` 3 հազար 674 բնակարանով: 18 միլիոն դոլար՝ մշակութային ծրագրերին. ընդհանուր առմամբ հիմնովին վերականգնվեց 34 մշակութային հաստատություն` 13 թատրոն ու համերգասրահ, 7 թանգարան, ցուցասրահ, 9 տուն-թանգարան, 4 պատմամշակութային համալիր եւ Ծաղկաձորի համահայկական մարզական երիտասարդական ճամբարը:

Այդ ծրագրերից ամեն մեկը երկրի համար ունի կարևորագույն նշանակություն՝ թե՛ անվտանգության, բարեկեցության, թե՛ երկրի ընդհանուր մակարդակի առումով։

Քչերը գիտեն, թե Քոչարյանից ինչ է պահանջվել Սելիմի լեռնանցքի շինարարությունը իրականացնելու համար՝ ինչ արտաքին խոչընդոտներ են եղել։ Սելիմի լեռնանցքն ունի աննկարագրելի նշանակություն՝ երկրի անվտանգության համար։

Խոշոր ծրագրերից առանձին հիշատակման կարիք ունեն նաև Դիլիջանի թունելը, Աշտարակի կամուրջը, Դիլիջան-Վանաձոր մայրուղին՝ իր ճյուղավորումներով։ Հայաստանի մշակութային ենթակառուցվածքները բառիս բուն իմաստով քայքայված էին. երկրում չկար գեթ մեկ նորմալ համերգասրահ, թատրոն։ «Լինսի» հիմնադրամով հնարավոր եղավ վերակենդանացնել Հայաստանի մշակութային կյանքը՝ տասնյակ վերանորոգված թատրոններ, վերազինված համերգասրահներ և այլն։

Այս բոլոր ծրագրերը կյանքի կոչվեցին Ռոբերտ Քոչարյանի եւ Քըրք Քըրքորյանի մի քանի հանդիպումների արդյունքում ձեւավորված «Լինսի» հիմնադրամի 13 տարվա գործունեության արդյունքում։ Քըրքին համոզել էր պետք, իսկ դրա միակ տարբերակը վստահությունն էր։ Սա այն ամենակարևորն էր, ինչը հաջողվեց Քոչարյանին։

Սա այն եզակի հիմնադրամներից է, որի ծրագրերը 100 տոկոսով ավարտվել են, որտեղ ոչ մի գումար ավելորդ չի ծախսվել եւ մինչեւ վերջ ծառայել է նպատակին։

Իսկ ինչ վերաբերում է «Լինսի» հիմնադրամի փակման պատճառներին, ապա այն լավագույնս պարզաբանել է 1997-2008 թթ. «Լինսի» հիմնադրամի փոխնախագահ, այժմ՝ «Կալիֆորնիա կուրիեր» թերթի խմբագիր եւ հրատարակիչ Հարութ Սասունյանը, որը բավական խորը տիրապետում է ներքին խոհանոցին։

Դեռ փակվելուց մոտ տասը տարի առաջ Քըրքորյանը խոսելիս է եղել փակման նպատակի մասին. «Քըրքորյանը միշտ ասում էր ինձ եւ իր մտերիմ աշխատակիցներին, որ երբ իր տարիքն ավելի հասունանա, ինքն այլեւս չի ցանկանա զբաղվել ամենօրյա բարեսիրական ծրագրերով։ Եվ ասաց, որ երբ որ մի տարիքի հասնի, ինքը հիմնադրամը կփակի եւ իր հարստությունը կթողնի կտակի մեջ՝ հետմահու օգտագործման համար։ Այդպես տարիներ անցան, աշխատեցինք, ինքը եկավ տեսավ իրականացված ծրագրերը, մեծապես տպավորված էր, շատ ուրախ էր, եւ ոչ մի պրոբլեմ չկար։ Այդ բոլոր պատմությունները որ պատմում են, թե նեղացել է, գողացել են, կողոպտել են, դրանք բոլորը սուտ են։ Քըրքորյանն ինքը շատ խելացի բիզնեսմեն էր, դրանք իր փողերն էին, եւ եթե տեսներ, որ մի կոպեկ կորել է, անմիջապես կդադարեցներ ամեն ինչ։ Բայց ինքը շարունակեց այնքան, մինչեւ որ ամեն ինչ ավարտվի։ Եվ երբ բոլոր ծրագրերն ավարտվեցին, ինքն այդ ժամանակ 95 տարեկան էր եւ այլևս չէր ուզում զբաղվել այդ գործով։ Եթե ինքը Հայաստանից նեղացած լիներ, ինքը կասեր, որ այլեւս փող չի տալու Հայաստանին, բայց կշարունակեր «Լինսի» գործունեությունը եւ փող կտար միայն ամերիկացիներին»։

Վերը նշված փաստերը լիովին բավարար են «Լինսի» հիմնադրամի շուրջ հյուսված կեղծ ինֆորմացիոն աղմուկին վերջ դնելու համար։ Այսօր մեծ շուքով և լրատվական աղմուկով իրականացվող ասֆալտապատման աշխատանքները, որոնք չեն հանդիսանում կապիտալ շինարարություն, այլ՝ վերանորոգում, կատարվում են Քոչարյանի ղեկավարության տարիներին կառուցված ճանապարհների վրա։ Երկրի՝ որպես միասնական օրգանիզմի կենսունակության համար ամենակարևոր պայմաններից է տարբեր իշխանությունների օրոք կատարվող աշխատանքների շարունակականությունը։ Նախկինում արվածը գնահատելը հաջորդների համար սեփական աշխատանքը ճիշտ կառուցելու հիմք կարող էր դառնալ։ Փաստը մնում է փաստ՝ Քոչարյանին հաջողվեց փոխել կիսաքանդ երկրի կարգավիճակը՝ այն դարձնելով շատ ավելի լուրջ պետություն։ Երկրի շահը պահանջում է հաջորդներից ուղղակի շարունակել գործը, այլ ոչ թե կռվել ուրիշի արածների հետ։

Վիգեն Երեմյան

«Իմ Ձայնը» նախագիծ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>