Ես ոնց որ ձեզանից լավ եմ. Ռոբերտ Քոչարյան Հայաստանում քաղաքական մտքի ճգնաժամը «Ալիևը քերթում է Նիկոլին». Փաշինյանի երեկվա «հիստերիայի» հետքերով․ Մանուկ Սուքիասյան
19
ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի «գործով» հաջորդ «փակ նիստը»՝ սեպտեմբերի 22-ին Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին տեղափոխեցին դատարանի շենք Ինչպես կանխել 3-րդ ցեղասպանությունը Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով. նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծափերով դիմավորեցին դատարանում Սպասվում է ապոկալիպսիս. իշխանությունը խոսում է թանկացումների մասին (տեսանյութ) Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով տեղի կունենա հերթական դատական նիստը ՀՅԴ-ի դեմ հաչող շները և ՀՅԴ քարավանը Նիկոլ Փաշինյանը թերարժեքության կոմպլեքս ունի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ․ Լևոն Քոչարյան Պատերազմ Արցախում
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԲԱՎԱՐԱՐԵԼ Է ՏԵՐ ԱԲՐԱՀԱՄ ՔԱՀԱՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՀԱՅՑԸ Ադրբեջանը, Թուրքիան և Ուզբեկստանը զորավարժություններ կանցկացնեն բռնազավթված Լեռնային Ղարաբաղում Գնահատանքս եմ հայտնում Ալիևին, ով հավասարապես արժանի է այս մրցանակին․ Փաշինյան Հայկական ընկերությունները ռուսական բիզնեսին 770 միլիոն դոլար են պարտք. «Известия»․ «Հայաստան» խմբակցությունը դեսպաններին է ներկայացրել Հայաստանում իրականացվող համակարգային քաղաքական հետապնդումները ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Գարեգին Երկրորդի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի, քրեական վարույթը պետք է կարճվի. Պաշտպան Ինչո՞ւ գերմանացի բժշկին թույլ չեն տվել ՔԿՀ-ում զննել Գագիկ Խաչատրյանին Վարչապետը չունի եպիսկոպոս կարգավիճակը պահպանելու լիազորություն, որքան էլ ֆեյսբուքյան ստատուսներում դա գրի, դա Կաթողիկոսի լիազորությունն է. Արա Զոհրաբյան Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Փաշինյանը վրեժ է լուծում Ալիեւի փոխարեն. Իշխան Սաղաթելյան Գեներալ Յուրի Խաչատուրովը պատմել է իր ձերբակալության հանգամանքները՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար եղած ժամանակ Հավատաքննիչ ինկվիզատորները կամ 1937 թ․-ի ոգուն համահունչ «տրոյկան» ԱԺ-ում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ կօծվի Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին. Մայր Աթոռ Կաթողիկոսը և բարձրաստիճան հոգևորականները դատական նիստին չեն ներկայանա Ձեռքներդ հեռու իմ օդանավից. Փաշինյանի սիրտն անձնական ինքնաթիռ է ուզում. «Փաստինֆո» Սա այն դեպքն է, երբ քննչական մարմինների ապօրինությունը դատարանի գրպանն է ընկնում․ Ռոբերտ Քոչարյան Նախագահը կալանքից չի ընկճվում, պայմանավորվածության չի գնալու, լինելու է պայքար. Միկոյան Ռուսաստանի Անվտանգության խորհրդում նշել են Հայաստանի «ռեյդերական զավթումների» հնարավոր թիրախները Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի «գործով» հաջորդ «փակ նիստը»՝ սեպտեմբերի 22-ին Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին տեղափոխեցին դատարանի շենք Ես ոնց որ ձեզանից լավ եմ. Ռոբերտ Քոչարյան Ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի եղբայրը Ինչպես կանխել 3-րդ ցեղասպանությունը Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով. նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծափերով դիմավորեցին դատարանում Հավաք՝ ի աջակցություն նախագահ Ռոբերտ Քոչարյանի Հայաստանում քաղաքական մտքի ճգնաժամը «Ալիևը քերթում է Նիկոլին». Փաշինյանի երեկվա «հիստերիայի» հետքերով․ Մանուկ Սուքիասյան Սպասվում է ապոկալիպսիս. իշխանությունը խոսում է թանկացումների մասին (տեսանյութ) ՌԴ-ն չի պատրաստվում ֆինանսավորել Հայաստանի եվրաինտեգրումը. Սերգեյ Շոյգու

Հեղափոխությունից շահածները. «հակաօլիգարխիկ» պայքարի պարադոքսը

Պարադոքսալ է, բայց տարիներ շարունակ հակաօլիգարխիկ հռետորաբանությամբ քաղաքական միավորներ հավաքած և աղքատներից էմոցիաներ փախցրած մարդկանց իշխանության գալուց հետո շահառուների թվում են հայտնվել... օլիգարխ կոչվածները (քաղաքագիտական առումով հարուստ մականունավորներին օլիգարխ անվանելը պարզապես անգրագիտություն է, բայց տվյալ դեպքում կկիրառեմ հանրայնորեն ընդունված «շտամպը»)։

Շահել է Սամվել Ալեքսանյանը, քանզի այս իշխանությունը բառիս բուն իմաստով շատ ավելի էժան է նստում իր վրա, քան նախորդը։

Պատկերացնո՞ւմ եք, թե ինչքան է ծախսել հեղափոխության միջոցով օլիգարխից սեփականատեր հռչակված սույն գործարարը նախկին ընտրությունների և 2018–ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Երկու դեպքում էլ նա ծախսել է օրվա իշխանության համար, բայց ծախսի չափերը խիստ տարբեր են։

Հայտնի հիմնադրամներին որոշակի գումար տալով, քաղաքապետարանին «Կամազ» նվիրելով ու «տակից» մի քանի բան անելով՝ Ալեքսանյանը զուտ հաշվապահորեն շահել է։ Այլ հարց է, որ նրա համակարգում ամեն ինչ նույնն է մնացել։ Հայտնի անեկդոտի համաձայն՝ միայն թղթաբանությունն է ավելացել։

Յուրօրինակ ձևով շահեց նաև մյուս մականունավոր «օլիգարխը»՝ Ռուբեն Հայրապետյանը։ Նրա գերբացասական իմիջը զգալիորեն տրանսֆորմացվեց հայտնի հարցազրույցից հետո։ Նա հանրային ընկալման մեջ Նեմեց Ռուբոյից դարձավ պարոն Հայրապետյան, ընդ որում՝ վաստակելով դրա իրավունքը։

Լինելով նախկինների թիմի ամենաօդիոզ ֆիգուրներից՝ Հայրապետյանն իմիջային առումով միայն վնասներ է կրել ՀՀԿ–ի իշխանության տարիներին։ Վնասներ, որոնք ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ հիմքեր ունեին։

Ֆինանսական առումով էլ Հայրապետյանի վրա շատ թանկ էին նստում ընտրությունները, Ֆուտբոլի ֆեդերացիան ու մյուս անելիքները։ Հիմա նա ազատվել է բեռից՝ չմտնելով նորերի տանիքի տակ ու պաշտպանելով իր ընկերներին։

Փաշինյանի կամքից անկախ Հայրապետյանն այժմ մաքրվում է ու դառնում օրինականության, մարդկային հարաբերությունների, բարոյականության պաշտպան։ Ո՞ւմ մտքով կանցներ։

Վարչապետը Հայրապետյանին ուզում էր վնասել, բայց հակառակ էֆեկտը ստացավ։ Նա այդպես չէր ուզում, բայց այդպես ստացվեց։ Այսինքն՝ ստացվեց այնպես, որ նախորդ իշխանության թիմակիցը շահեկան վիճակում է հայտնվում նախորդներին մերժելու կարգախոսով հեղափոխություն արածների օրոք։

Շահել է նաև Գագիկ Ծառուկյանը։ Ու թեև ստուգումներից պրծում չունի և քաղաքական նպատակներով բացված քրեական գործերը դամոկլյան սրի նման կախված են նրա գլխավերևում, բայց քաղաքական առումով շահել է և արդեն մտածում է «ջեկ փոթի» մասին։

2018–ի դեկտեմբերին այնպիսի խորհրդարան է ձևավորվել, որ ԱԺ «պատահական մեծամասնության» ֆոնին Ծառուկյանը գրեթե միակ քաղաքական ու առարկայական խոսք հնչեցնողն է դարձել։ Ո՞վ կպատկերացներ։

Հեղափոխությունից էլի շահողներ կան։ Գրեթե բոլոր մականունավորները։ Նրանք ազատագրվեցին երևացող ու չերևացող պարտավորություններից։ Շահեց նույնիսկ «շնորհքով ներխուժված» Շմայսը։

Մականունավոր «օլիգարխների» մեջ, սակայն, կան եզակի տուժողներ։

Ճակատագրի հեգնանքն այն է, որ տուժողը հեղափոխական թիմի անդամ Խաչատուր Սուքիասյանն է։ Նրա հանրային իմիջը «օլիգարխների» մեջ միշտ շահեկանորեն տարբերվել է։ Այդ իմիջի վրա հատուկ ջանք ու միջոցներ էին դրվել։ Իմիջային փուչիկը հետևողականորեն փչվել էր։ Հեղափոխությունը պայթեցրեց այն։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>