Թեհրանում միլիոնավոր մարդիկ են հավաքվել Իրանի գերագույն առաջնորդի հոգեհանգստյան աղոթքին Պուտինն ու Թրամփը գրեթե մեկուկես ժամ զրուցել են հեռախոսով ՍԴ որոշմամբ արձանագրվեց՝ Հայաստանում չկա սահմանադրականություն, սահմանադրական արդարադատություն. Արամ Վարդևանյան
6
Գագիկ Ծառուկյանի տունը շրջապատված է, ինչ որ ռազմական հագուստով ավտոմատավորներ են. Արման Աբովյան ԱԱԾ դիմակները խուզարկում են Գագիկ Ծառուկյանի տունը Այս ընտրությունների արդյունքում իջավ Հայաստանի սուվերենության աստիճանը 5 քաղաքական ուժեր հայտարարեցին միասնական օրակարգ ձևավորելու մասին՝ նախանշելով հիմնական ուղղությունները Այս որոշմամբ արդարության և արդարադատության վրա վերջնականապես տապանաքար դրվեց. Իվետա Տոնոյան Առնվազն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պետք է ստանար մանդատներ. Արամ Օրբելյան ՔՊ-ի «ՍԴ»-ն կանխատեսելիորեն ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումը ՍԴ որոշումը հունիսի 7-ի «ընտրությունների» վերաբերյալ Թեհրանում մեկնարկել է Այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությունը Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի դեմ բողոքը Պատերազմ Արցախում
Մաhաgել է վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը Մանդատն ուղղակի տոմս է դեպի կալանավայր. Նարեկ Կարապետյան Գագիկ Ծառուկյանի տունը շրջապատված է, ինչ որ ռազմական հագուստով ավտոմատավորներ են. Արման Աբովյան Փաշինյանը մեկնել է Ռուսաստան, որը իրեն չի շնորհավորել (դեռ) ՀՀ իշխանությանը շարունակում է պետական և սահմանադրական կարգի հետևողական ապամոնտաժումը. ՀԱԿ ԱԱԾ դիմակները խուզարկում են Գագիկ Ծառուկյանի տունը Այս ընտրությունների արդյունքում իջավ Հայաստանի սուվերենության աստիճանը Ճիշտը «Ուժեղ Հայաստան»-ի կողմից մանդատների վերցնելն է. Նարեկ Կարապետյան Թրամփի հրեշավոր մղումները. նա ափսոսում է, որ ավելի շատ մարդ չի սպանել. Թեհրանում միլիոնավոր մարդիկ են հավաքվել Իրանի գերագույն առաջնորդի հոգեհանգստյան աղոթքին Տաշիրի Սարատովկա գյուղում կարկուտը հողին է հավասարեցրել ամեն ինչ Միխայիլ Միշուստինը Եկատերինբուրգում «Իննոպրոմ» ցուցահանդեսի շրջանակում կհանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ ՍԴ որոշումը քաղաքացուն ուղղված ուղերձ էր առ այն, որ իշխանության իրական աղբյուրն ամենևին էլ քաղաքացին չէ. «Միասնության թևեր» Պուտինն ու Թրամփը գրեթե մեկուկես ժամ զրուցել են հեռախոսով 5 քաղաքական ուժեր հայտարարեցին միասնական օրակարգ ձևավորելու մասին՝ նախանշելով հիմնական ուղղությունները Հարկայինը գրոհում է բիզնեսի վրա. Բիզնեսին 1 շաբաթ ժամանակ կտան ՍԴ–ն գտնվում է գործող վարչախմբի ակնհայտ թելադրանքի տակ, դակեց Նիկոլ Փաշինյանի պատվերը. «Հայաքվե» ՍԴ որոշմամբ արձանագրվեց՝ Հայաստանում չկա սահմանադրականություն, սահմանադրական արդարադատություն. Արամ Վարդևանյան Այս որոշմամբ արդարության և արդարադատության վրա վերջնականապես տապանաքար դրվեց. Իվետա Տոնոյան Առնվազն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պետք է ստանար մանդատներ. Արամ Օրբելյան ՔՊ-ի «ՍԴ»-ն կանխատեսելիորեն ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումը ՍԴ որոշումը հունիսի 7-ի «ընտրությունների» վերաբերյալ Ռուսաստանցի թյուրքագետը Երևանի գիտաժողովում. ռուսաստանյան էներգապաշարները հնարավոր չէ փոխարինել որևէ այլ պաշարով Ռուսաստանը ամենագլխավոր դերն է խաղում Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման գործում ՀՀ-ն ու ԱՄՆ-ն վայելում են հարաբերությունների պատմական հանգրվանը, անհամբեր սպասում ենք մեր կապերի առավել խորացմանը. ՀՀ ԱԳՆ Այսօր հոսանքի պատճառով ընդհատվել է «Հայոց պատմություն» և «Ֆիզիկա» առարկաների գնահատականների բողոքարկման գործընթացը Կտրած-ծակած վերքերով հիվանդանոց են տեղափոխվել Ջրաշեն բնակավայրի նախկին վարչական ղեկավարը, նրա հայրն ու մայրը․ բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար Թեհրանում մեկնարկել է Այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությունը «Մայր օրենք», որը չի գործում Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի դեմ բողոքը

Երկիրը պետք է բարձրացնի ինժեներական աշխատանքների գրավչությունը

«Գիտակրթական համակարգը» զրուցել է Երևանի կապի միջոցների գիտահետազոտության ինստիտուտի ղեկավար Մհեր Մարկոսյանի հետ:

-Պարոն Մարկոսյան, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գրանցված հաջողությունները ամենատեսանելին են նորանկախ Հայաստանի պատմության մեջ: Ի՞նչ նոր մարտահրավերներ է նետում մշտապես զարգացող տեխնոլոգիական աշխարհը Հայաստանին,և որքա՞ն ենք մենք պատրաստ դիմակայել ու նոր լուծումներ առաջարկել:

-Աշխարհում տեղեկատվական տեխնոլոգիաները զարգանում են օրեցօր: Երեւանի կապի միջոցների գիտահետազոտության ինստիտուտը այսօր մրցակցում է ոչ թե հայկական, այլ համաշխարհայինարտադրող ընկերությունների հետ,ինչպիսին, օրինակ, «Սիմենս»-ն է: Աշխարհը մեզ արտոնություն չի տալիս, մենք պետք է կարողանանք դիմակայել մրցակցությանը, ինչը հեշտ չէ: Գնորդը հիմնականում նախապատվություն է տալիս հայտնի, ճանաչում ունեցող ապրանքանիշերին, մենք պետք է կարողանանք այնպիսի արտադրանք ու այնպիսի գին առաջարկել, որ առավելություն ունենանք եւ կարողանանք շուկա մտնել:Նման մրցակցությանհանդիպում ենք նաեւ Հայաստանում. այնպես չէ, որ մեր երկրում ինչ-ինչ արտոնություններ են մեզ տրված: Անընդհատ պետք է ապացուցենք, որ տեղական արտադրանքը որակով եւ գնով չի զիջում դրսի արտադրանքին: Ցանկացած երկիր, եթե ուզում է առաջընթաց ունենալ, հսկայական ուշադրություն պետք է դարձնի նյութաբանության վրա: Զարգացման գրավականը տեղում արտադրվող նյութերն են, որոնք չեն օգտագործվում այլ ձեռնարկություններում: Եթե նյութը բերվում է այլ երկրից, նշանակում է՝ մի քայլ ետ ես, շուկայում նորություն չես բերում:Եթե նոր նյութը դու ես ստեղծում, դրա հաշվին կարող ես մի շարք առավելություններ ունենալ: Բոլոր առաջատար կազմակերպությունները կամ իրենց յուրօրինակ էլեմենտը ունեն, կամ նոր նյութը:Ուրախությամբ կարող եմ նշել, որ, համագործակցելով Հայաստանում գործող ձեռնարկությունների, անհատների հետ, մենք կարողացել ենք ստեղծել նոր նյութ: Այն հնարավորություն է տալիս բավականին մեծ ջերմաստիճանային տիրույթում ստեղծել հերմետիկ միացություններ, միակցիչներ: Նյութի օգտագործմամբ առաջին նմուշները ստեղծել ենք, ուղարկել ենք պոտենցիալ պատվիրատուին, նրանք ստուգել են եւ արդեն որոշակի քանակություն են պատվիրել,ենթադրում եմ, որ հետագայում արդեն մեծ խմբաքանակի պատվեր կունենանք: Դա, ըստ իս, լուրջ հաջողություն է:

Շուտով պատրաստ կլինի նաև ինստիտուտի նյութաբանության լաբորատորիան, որը հնարավորություն կտա Հայաստանին ամրապնդել իր տեղը բարձր տեխնոլոգիաների արտաքին շուկայում: Համապատասխան սարքավորումներն արդեն իսկ ունենք, կան նաեւ մասնագետներ: Նրանց կողքին պետք է կայացնենք նաեւ երիտասարդ կադրերին, որպեսզի գործը շարունակող լինի:


-Պարոն Մարկոսյան, Հայաստանը ավանդաբար համարվել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մեծ պոտենցիալ ունեցող երկիր: Կարողանո՞ւմ ենք այսօր էլ պահել այդ նշաձողը:

Այսօր Հայաստանում շատ լավ երեխաներ, շատ լավ երիտասարդություն ունենք: Եթե նրանց մեջ հետաքրքրություն ես արթնացնում, ևսկսումեն այդ ասպարեզում աշխատել, մեծ բարձունքների կարող են հասնել:Մեր պոտենցիալը, սակայն, լիովին չի օգտագործվում, ավելին՝ գնալով պակասում է: 1991 թվականից սկսած մեր պոտենցիալը տարեցտարի նվազում է: Դրսում մեծ պահանջարկ ունեցող մարդիկ, որոնք գործազուրկ էին Հայաստանում, նախընտրեցին հեռանալ: Ցավոք, այդ միտումը շարունակվում է նաև այսօր: Լավ մասնագետները, որ մնացել են մեր երկրում, արդեն ծերացել են, իսկ փոխարինողները քիչ են: Երիտասարդները նախընտրում են իրենց օրվա ապրուստը վաստակելու համար հնարավորինս հեշտ գործեր գտնել, իսկ ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգագացումը տալիս է դրա հնարավորությունը: Տանը նստած կարողանում են գումար վաստակել ու հոգալ իրենց կարիքները: Դա մի կողմից օգուտ է Հայաստանին, մյուս կողմից հարված էինժեներական, տեխնոլոգիական զարգացմանը: Ծրագրավորողը դեռ ինժեներ չի, նա ինժեների կողքին կանգնող է: Մենք այսօր պետք է զարգացնենք ինժեներական մտածելակերպը, եւերկիրը պետք է բարձրացնի ինժեներական աշխատանքների գրավչությունը:

Վերջերս Ղազախստանում էինք, իննովացիոն ծրագրի վերջին կոնֆերանսին էինք մասնակցում, տաբեր երկրներից երիտասարդեր էինմ ասնակցում: Շատ լավ զգացի, երբ մեր երիտասարդները տարբերվեցին իրենց և գաղափարներով ևակտիվությամբ և ձեռքբերումներով: Իմիջիայլոց , արժանացանք մրցանակի Եվրասիական էկոնոմիկական միության զարգացման գործում մեծ ներդրում ունենալու համար:

Եվրազեսի շրջանակներում համագործակցում ենք Ալմա Աթայի կապի և էներգետիկայի համալսարանի հետ, ռուսական ձեռնարկությունների հետ գիտաարտադրական աշխատանքներ ենք իրականացնում: Հետազոտություններ ենք անում, ու դրա արդյունքում պարզ կլինի՝որ մասը որտեղ կարտադրվի: Դա հնարավորություն է տալիս մեր շուկայից օգտվելու:

-Ո՞րն է լուծումը, որտեղի՞ց պետք է սկսենք:

Դպրոցական համակարգն այսօր չի համապատասխանում արդի պայմաններին: Առաջնահերթ պետք է մեթոդիկան փոխվի, որ երեխաները ավելի սիրով զբաղվեն ինժեներիայով: Ես չեմ հասկանում 12-ամյա կրթության անհրաժեշտությունը, եթե մեր երեխաները կարողանում են տասը տարում յուրացնել ծրագիրը: Եթե դպրոցը երկու տարով երկարացվում էր, պետք է բուհական կրթությունը երկու տարով նվազեցվեր: Շատ լուրջ անհամաձայնություն կա այստեղ. երեխաները երկու տարի ժամանակ են կորցնում, եւ այդ կորցրած ժամանակը հետադարձ հարված է հասցնում մեր տնտեսությանը: Ես կհասկանայի, եթե այդ երկու տարին երեխաներին տրամադրվեր ինչ- որ մի արհեստ սովորելու համար: Անհանգստացնող է նաեւ ուսման մակարդակը, դպրոցից հետո շատ թույլ գիտելիքներով երեխաներ են գալիս ԲՈՒՀ: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում տարեկան մեզ 3000 մասնագետ է պետք, տարբեր ԲՈՒՀ-երից մոտ այդքան էլ շրջանավարտ ենք ունենում, բայց նրանց թիվը, որ կարող են այդ ասպարեզում աշխատել, չի գերազանցում հազարը, մյուսները ուղղակի ի վիճակի չեն, այդքան գիտելիք չեն ստացել, որ մեր ասպարեզում աշխատեն: Եթե այդ երիտասարդների հետ ճիշտ աշխատես, աշխատանքի գրավչությունը ցույց տաս, վստահ եմ, որ նրանց մեծ մասը ճիշտ կգտնի իր տեղը: Բայց ո՞վ պետք է սովորեցնի այդ երիտասարդներին: Ես վստահ եմ, որ չի կարող ցածր աշխատավարձ ստացող դասախոսը լավ դասավանդել: Ուսանողը երրորդ կուրսում ավելի լավ վարձատրվող աշխատանք է գտնում, քան դասախոսը: Ինչպե՞ս կարող է այդ դասախոսը հեղինակություն լինել, ուսանողի վերաբերմունքը դեպի դասախոսը բոլորովին այլ է լինում այդ դեպքում:

Այս խնդիրը հաշվի առնելով՝ Երեւանի կապի միջոցների գիտահետազոտության ինստիտուտը որոշեց կամուրջ ստեղծել բուհերի հետ:Առաջին պայմանագիրը կնքվեց Հայ-ռուսական Սլավոնական համալսարանի հետ: Հիմնվեց հեռահաղորդակցությունների բազային ամբիոն, որը տեղաբաշխվեցմեր տարածքում: Ուսանողները գործնական, լաբորատոր պարապմունքերը այստեղ են անց կացնում, ոչ մասնագիտական դասերը՝ Սլավոնական համալսարանում: Հաջորդ նմանատիպ համագործակցությունը ծավալեցինք Ճարտարաշինարարական համալսարանում՝ ինֆորմատիկայի, հաշվողական տեխնիկայի և կառավարման համակարգի ամբիոնում: Մենք համագործակցում ենք նաեւ արտերկրի համալսարանների հետ, մեզ մոտ պրակտիկաանցնելու են գալիս Ֆրանսիայից, Գերմանիայից, Կանադայիցև այլն:

Կուզենայի նշել նաև զորակոչիկների հետ մեր համագործակցության մասին: Պետությունը շատ լավ ծրագիր է մշակել, որը հնարավորություն է տալիս զինծառայություն անցնող երիտասարդներին մասնագիտական հմտությունները կատարելագործել: Հանձնաժողովն ընտրումէպոտենցիալ ունեցող զինծառայողներին, եւ նրանք ծառայության ընթացքում աշխատանքի են ընդունվում մեր կամ նմանատիպ այլ ընկերություններում: Ամեն օր նրանք գալիս են աշխատանքի և նորից գնում զորամաս:Երիտասարդները այդ ընթացքում ավելի են մասնագիտանում, նրանց գիտելիքն ու ունակությունները, պոտենցիալը կիրառվում են ձեռնարկությունում, եւ շատ հնարավոր է,որ ծառայությունից հետո էլ երիտասարդները շարունակեն աշխատել ընկերությունում: Երիտասարդները խելացի են,մտածում են խնդրի շուրջ և լուծում տալիս: Նրանք պետք է իմանան ինչ խնդիրներ կան մեզ մոտ: Պետք է վերհանել Հայաստանում կուտակված խնդիրները. նրանք ու ոչ միայն նրանք կսկսեն աշխատել ու լուծել դրանք:Մենք հիմա ձեռնամուխ ենք եղել նման ծրագրի ստեղծմանը .տեղեկանք ենք պատրաստելու, տպելու ենք մի ձեռնարկ, որը կդառնա խնդիրների ժողովածու: Դա համագործակցություն է համալսարանների և մեր միջև, նախաձեռնողը և իրականացնողը մենք ենք:

YerevakLur.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>