Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի, Տաթևիկ Սողոյանի ասուլիսը Չափավորեք Ձեր ընթացքը Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ
14
Թուրքիան Վրաստանի նկատմամբ տարածքային պահա՞նջ է ներկայացնում Ինչո՞ւ է Վրաստանի ԱԺ նախագահը ԵՄ-ն համարում պատերազմ հրահրող Հայաստանը վերածվել է քաղաքական բանտարկյալների, բռնաճնշումների կոնցլագերի․ Լիլիթ Գալստյան Այլընտրանք Հայաստանի համար. Մերցը պարտվեց, տարոսը Նիկոլ Փ-ին Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Պատերազմ Արցախում
Դադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի, չկա այլալեզու որևէ տառ անգամ. Համլետ Պետրոսյան Կառավարության անդամի երդման նոր տեքստից մեր ազգի համազգային նպատակները դուրս են եկել. Կարապետյան Վաղն էլ կարող են ասել՝ Մատենադարանը քшնդենք, որովհետև պшտերшզմ կլինի. Տիգրան Աբրահամյան Ռոբերտ Քոչարյանը մենախցում է. Փաստաբան Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի՝ խաղաղության կեղծ շղարշի ներքո. Արամ Առաջին Թուրքիան Վրաստանի նկատմամբ տարածքային պահա՞նջ է ներկայացնում Ինչո՞ւ է Վրաստանի ԱԺ նախագահը ԵՄ-ն համարում պատերազմ հրահրող Ռեկորդ. Հովհաննես Գաբրիելյանը լողալով հատել է Սևանա լիճն իր երկայնքով (74 կմ) Այն, ինչ կատարվում է այս օրերին Արցախում, վկայում է այն մասին, որ Արցախն ազատագրելն այլընտրանք չունի. Իշխանյան Հայաստանը վերածվել է քաղաքական բանտարկյալների, բռնաճնշումների կոնցլագերի․ Լիլիթ Գալստյան Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի, Տաթևիկ Սողոյանի ասուլիսը Հաջիևի գամբիտը. Հայկ Դեմոյան Ազգային ժողովի քառօրյա նիստը Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը Չափավորեք Ձեր ընթացքը Այլընտրանք Հայաստանի համար. Մերցը պարտվեց, տարոսը Նիկոլ Փ-ին «...ինչ է թե մարդամեկը պիտի մանկական տրավման հաղթահարի ու հեծանիվ քշի» PISA-ն բացահայտեց, որ վիճակը ավելի քան փի՛ս ա... Եթե վաղը Փաշինյանը հայտարարի, որ պետք է լուծարել մեր բանակը, այլապես պատերազմ կլինի, լուծարելո՞ւ ենք. Սաղաթելյան Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ Ջերմուկյան մшրտերը կամ «երկօրյա պատերшզմը» դարձավ կառավարող ուժի ինֆորմացիոն–քարոզչական մանիպnւլյաgիայի «անկյունաքարերից» մեկը. Բադալյան Ինչպես հեծանվավազքով «հարամ անել» քրիստոնեական կարևոր տոնը ՔՊ-ականները «միջազգային հեծանվավազք» են տժժացնում, տառապեք խցանումներում, երևանցինե՛ր 11-ամյա աշակերտը դասից փախչելու ժամանակ լուսամուտից դուրս ցատկելու հետևանքով ստացել է փայծախի պատռվածք Ամենանողկալին Հաջիևը չէր, այլ եվրոպական արժեքների, իբր, կրող, բայց ոմն uինլքnրի հետ hռhռաgnղ ինչ-որ եվրոպական արտաքինով մարդիկ. Ոսկանյան Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը «Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից

«Իմ քայլը» դաշինքի հետ կապված կոռուպցիոն սկանդալ է հասունանում

Նախորդ շաբաթ «Անտիֆեյք»-ի կողմից արված հարցումը հետաքրքիր տվյալներ հրապարակեց ԱԺ արտահերթ ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի նախընտրական հիմնադրամին ուղղված նվիրատվությունների և նվիրատուների վերաբերյալ։ Ըստ հրապարակման պարզվում է, որ ԱԺ իմքայալական մի շարք թեկնածուներ 3-ից 5 միլիոն դրամ նվիրատվություն են արել հիմնադրամին։

Օրինակ` Արարատ Միրզոյանը 5 միլիոն դրամ է փոխանցել, Վահագն Հովակիմյանը՝ 2.7 միլիոն դրամ, Աննա Կարապետյանը՝ 3.8 միլիոն դրամ, Դավիթ Սանասարյանը՝ 5 միլիոն դրամ, Անդրանիկ Քոչարյանը՝ 5 միլիոն դրամ, ԿԳՄՍՆ Արայիկ Հարությունյանը՝ 4.8 միլիոն դրամ, Անուշ Բեղլոյանը՝ 5 միլիոն դրամ, Հայկ Գևորգյանը՝ 5 միլիոն դրամ, Գոհար Մամիկոնյանը՝ 5 միլիոն դրամ, և այլն։ Ըստ նույն հրապարակման նրանց մոտ համընկնում են վճարում անելու օրերը:

Մենք փորձեցինք համեմատական վերլուծություն անցկացնել ԱԺ արտահերթ ընտրությունների թեկնածուների նախըտրական փուլում ԿԸՀ ներկայացված հայտարարագրերի և պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ ներկայացված հայտարարագրերի միջև։ Ընդ որում ԿԸՀ ներկայացված «2018թ. դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ ընտրությունների թեկնածուի գույքի և եկամուտների հայտարարագիր»-ն ընդգրկում է 2017թ. նոյեմբերի 1-ից 2018թ. նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածը։

Արայիկ Հարությունյանը ԿԸՀ հայտարարագիր ներկայացնելու համար սահմանված ժամկետում նշել է 490,000 դրամ դրամական միջոց, հիմնադրամ փոխանցել է 4,800,000դրամ, իսկ 31.12.2018թ. դրությամբ դրամական միջոցները կազմել են 1,431,633դրամ։

Դավիթ Սանասարյանը 01.11.2018թ. դրությամբ ըստ հայտարարագրի ունեցել է 800,000դրամ։ Հիմնադրամ մուտք է արել 5մլն դրամ, տարեվերջի հայտարարագրով դրամական միջոցները կազմում են 917,570 դրամ։ Ընդ որում Դավիթ Սանասարյանի 2018թ. հարկային տարում եկամուտները կազմել են 6,172,630 դրամ, իսկ տարվա սկզբում դրամական միջոցներ չի ունեցել։ Դավիթ Սանասարյանի հետ համատեղ բնակվող ընտանիքի անդամների հայտարարագրերից պարզ է դառնում, որ վերջիններս դժվար թե նրան կարողանային աջակցել 5 մլն դրամի հարցում։

Արարատ Միրզոյանը ԿԸՀ ներկայացված հայտարարագրում դրամական միջոցներ բաժնում նշել է 7,150,000դրամ, հիմնադրամ վճարել է 5,000,000 դրամ, տարեվերջի տվյալներով ուներ 9,850,000դրամ։ Այսինքն վերջինիս դրամական միջոցները ոչ միայն չեն նվազել 5մլն դրամով, այլ հակառակը։

Անդրանիկ Քոչարյանը 01.11.2018թ. դրությամբ ներկայացրել 3,000,000դրամ դրամական միջոցների առկայության վերաբերյալ հայտարարագիր, հիմնադրամին նվիրաբերել է 5,000,000դրամ, իսկ պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ ուներ 5,000,000դրամ։ ԿԸՀ հայտարարագրում 2018թ. որևէ եկամուտի աղբյուր նշված չէ։

Վահագն Հովակիմյանը ԿԸՀ ներկայացրել է 5մլն դրամ դրամական առկա միջոցների վերաբերյալ հայտարարագիր, հիմնադրամ նվիրաբերել է 2,7մլն դրամ, իսկ պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրվա՝ 14.01.2019թ. դրությամբ հայտարարագրել է 6,259,000դրամ։

Հայկ Գևորգյանը 01.11.2018թ. հայտարարագրում ներկայացրել է 1մլն դրամի վերաբերյալ տեղեկատվություն, հիմնադրամին նվիրաբերել է 5մլն դրամ։

Աննա Կարապետյանը ԿԸՀ հայտարարագրի մեջ նշել է 16,400 Եվրո, 25,000 դոլար, 7,200,000դրամ, հիմնադրամին նվիրատվություն է արել 3,8մլն դրամ, իսկ 14.01.2019թ. դրությամբ դրամական միջոցները կազմել են՝ 16,400եվրո, 27,200դոլար, 9,150,000դրամ։

Անուշ Բեղլոյան՝ ըստ ԿԸՀ հայտարարագրի՝ 10,000 եվրո, 5,000 դոլար, 400,000 դրամ, նվիրաբերել է 5 մլն դրամ, պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ՝ 20,000 եվրո, 5,000 դոլար, 2,000,000դրամ։

Մեկ այլ թեկնածու՝ ԿԳՄՍ նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանը, ով նոյեմբերի մեկի դրությամբ հայտարարագրել է 155 հազար դրամ, հիմնադրամին նվիրաբերել է 5 մլն դրամ։

Այստեղից կարելի է մի քանի հետևություն անել.

Կամ նախընտրական փուլում իմքայլական թեկնածուները ԿԸՀ ներկայացրել են ոչ ճիշտ, կեղծ տվյալներ իրենց եկամուտների և հայտարարագիրը ներկայացնելու դրությամբ ֆինանսական միջոցների վերաբերյալ,

Կամ իմքայլականները անձնազոհաբար իրենց վեջին դրամները նվիրաբերել են հանուն վեհ գործի, պարտքեր են կուտակել, գումար են հայթայթել այդ նպատակով։ Հետո էլ վարկով հեռուստացույց և նման այլ ներկայացումներ խաղացել հանրության առաջ։

Կամ գործել է կոռուպցիոն սխեմա, որը քննարկման լուրջ առարկա պետք է դառնա։

Ամեն դեպքում նշված անձիք բարձրաստիճան պաշտոնյաներ են, հետևաբար պարտավոր են հրապարակային բացատրություններ տալու։ Նույնը պահանջվում է վարչապետ Փաշինյանից, քանի որ սա իր թիմն է և վստահաբար տեղյակ է պատմությունից։

 «Իմ ձայնը» ՀԿ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>