Ես ոնց որ ձեզանից լավ եմ. Ռոբերտ Քոչարյան Հայաստանում քաղաքական մտքի ճգնաժամը «Ալիևը քերթում է Նիկոլին». Փաշինյանի երեկվա «հիստերիայի» հետքերով․ Մանուկ Սուքիասյան
19
ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի «գործով» հաջորդ «փակ նիստը»՝ սեպտեմբերի 22-ին Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին տեղափոխեցին դատարանի շենք Ինչպես կանխել 3-րդ ցեղասպանությունը Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով. նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծափերով դիմավորեցին դատարանում Սպասվում է ապոկալիպսիս. իշխանությունը խոսում է թանկացումների մասին (տեսանյութ) Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով տեղի կունենա հերթական դատական նիստը ՀՅԴ-ի դեմ հաչող շները և ՀՅԴ քարավանը Նիկոլ Փաշինյանը թերարժեքության կոմպլեքս ունի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ․ Լևոն Քոչարյան Պատերազմ Արցախում
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԲԱՎԱՐԱՐԵԼ Է ՏԵՐ ԱԲՐԱՀԱՄ ՔԱՀԱՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՀԱՅՑԸ Ադրբեջանը, Թուրքիան և Ուզբեկստանը զորավարժություններ կանցկացնեն բռնազավթված Լեռնային Ղարաբաղում Գնահատանքս եմ հայտնում Ալիևին, ով հավասարապես արժանի է այս մրցանակին․ Փաշինյան Հայկական ընկերությունները ռուսական բիզնեսին 770 միլիոն դոլար են պարտք. «Известия»․ «Հայաստան» խմբակցությունը դեսպաններին է ներկայացրել Հայաստանում իրականացվող համակարգային քաղաքական հետապնդումները ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Գարեգին Երկրորդի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի, քրեական վարույթը պետք է կարճվի. Պաշտպան Ինչո՞ւ գերմանացի բժշկին թույլ չեն տվել ՔԿՀ-ում զննել Գագիկ Խաչատրյանին Վարչապետը չունի եպիսկոպոս կարգավիճակը պահպանելու լիազորություն, որքան էլ ֆեյսբուքյան ստատուսներում դա գրի, դա Կաթողիկոսի լիազորությունն է. Արա Զոհրաբյան Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Փաշինյանը վրեժ է լուծում Ալիեւի փոխարեն. Իշխան Սաղաթելյան Գեներալ Յուրի Խաչատուրովը պատմել է իր ձերբակալության հանգամանքները՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար եղած ժամանակ Հավատաքննիչ ինկվիզատորները կամ 1937 թ․-ի ոգուն համահունչ «տրոյկան» ԱԺ-ում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ կօծվի Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին. Մայր Աթոռ Կաթողիկոսը և բարձրաստիճան հոգևորականները դատական նիստին չեն ներկայանա Ձեռքներդ հեռու իմ օդանավից. Փաշինյանի սիրտն անձնական ինքնաթիռ է ուզում. «Փաստինֆո» Սա այն դեպքն է, երբ քննչական մարմինների ապօրինությունը դատարանի գրպանն է ընկնում․ Ռոբերտ Քոչարյան Նախագահը կալանքից չի ընկճվում, պայմանավորվածության չի գնալու, լինելու է պայքար. Միկոյան Ռուսաստանի Անվտանգության խորհրդում նշել են Հայաստանի «ռեյդերական զավթումների» հնարավոր թիրախները Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի «գործով» հաջորդ «փակ նիստը»՝ սեպտեմբերի 22-ին Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին տեղափոխեցին դատարանի շենք Ես ոնց որ ձեզանից լավ եմ. Ռոբերտ Քոչարյան Ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի եղբայրը Ինչպես կանխել 3-րդ ցեղասպանությունը Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով. նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծափերով դիմավորեցին դատարանում Հավաք՝ ի աջակցություն նախագահ Ռոբերտ Քոչարյանի Հայաստանում քաղաքական մտքի ճգնաժամը «Ալիևը քերթում է Նիկոլին». Փաշինյանի երեկվա «հիստերիայի» հետքերով․ Մանուկ Սուքիասյան Սպասվում է ապոկալիպսիս. իշխանությունը խոսում է թանկացումների մասին (տեսանյութ) ՌԴ-ն չի պատրաստվում ֆինանսավորել Հայաստանի եվրաինտեգրումը. Սերգեյ Շոյգու

ԱԱԾ-ն հորդորում է ձեռնպահ մնալ սպայի պատիվը արատավորող մերկապարանոց հայտարարություններով հանդես գալուց

2019 թ. դեկտեմբերի 7-ին իրավապաշտպան Ա. Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում անպատեհ ցասումի պոռթկմամբ հրապարակած գրառմամբ անցել է թույլատրելիի բոլոր հնարավոր սահմանները՝ մի կողմից ՀՀ ազգային անվտանգության ծառայության ու դրա աշխատակիցների վերաբերյալ օգտագործելով պատիվն ու արժանապատվությունը վիրավորող և զրպարտչական բնույթի արտահայտություններ, իսկ մյուս կողմից մոլորեցնելով հասարակության լայն շերտերին՝ իրականությանը չհամապատասխանող, առանձին փաստերի վերաբերյալ ապատեղեկատվություն ներկայացնելով:

Եվ այսպես, հրապարակման մեջ ՀՀ ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնատար անձանց ու նրանց հետ փոխկապակցված անձանց գույքերի վերաբերյալ հայտնած մտահոգության վերաբերյալ հարկ ենք համարում հիշեցնել, որ վերջիններս օրենքով ընդգրկված են հայտարարագիր ներկայացնող պաշտոնատար անձանց ցանկում, որոնց գույքն ու եկամուտներն արտացոլված են ներկայացվող հայտարարագրերում, հետևաբար նրանց և փոխկապակցված անձանց պատկանող գույքի վերաբերյալ տեղեկատվությունը բաց է և հասանելի է յուրաքանչյուրի համար: Ուստի, կարող ենք արձանագրել, որ ՀՀ ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնատար անձանց ոչ միայն գործունեությունը, այլև  նրանց, այդ թվում՝ վերջիններիս հետ փոխկապակցված անձանց, գույքն ու եկամուտները, ինչպես այլ հայտարարատու պաշտոնատար անձնաց դեպքում, նույնպես գտնվում են հասարակության անդամների ուշադրության կենտրոնում:

Այդուհանդերձ, եթե որևէ անձի, տվյալ դեպքում նաև նյութի հեղինակին հայտնի են ՀՀ ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի ու եկամուտների վերաբերյալ այլ տեղեկություններ, քան դրանք առկա են ներկայացված հայտարարագրերում, որոնք կարող են վկայել առերևույթ հանցագործության մասին, ապա առաջարկում ենք օրենքով սահմանված կարգով հանցագործության մասին հաղորդում ներկայացնել, այդ թվում՝ ՀՀ ԱԱԾ-ին: Այդ դեպքում, պատրաստակամ ենք հետևողականորեն արձագանքել նշված պնդումներին, հակառակ պարագայում՝ ՀՀ ԱԱԾ-ն չէ, որ պետք է զբաղվի բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարագրերի հավաստիության հարցով:

        Ինչ վերաբերում է մինչև հեղափոխությունը ՀՀ ԱԱԾ-ի կողմից ընդդիմադիր քաղաքական ու քաղհասարակության գործիչների, այդ թվում նաև՝ հրապարակման հեղինակի ու նրանց հետ կապված անձանց սեփականության մասին հարցումներին, ապա հրապարակման հեղինակը պետք է քաջատեղյակ լիներ օրենսդրությամբ ՀՀ ԱԱԾ-ի առջև դրված խնդիրների ու  գործառույթների մասին, մասնավորապես՝ Հայասատանի Հանրապետության անվտանգության ապահովման գործառույթների շրջանակներում սահմանադրական կարգի պահպանման, ահաբեկչության, այդ թվում՝ միջազգային ահաբեկչության, փողերի լվացման դեմ պայքարի և նման այլ անդրազգային հանցավոր դրսևորումների նախականխման, խափանման և բացահայտման նպատակով՝ պարբերաբար ՀՀ ԱԱԾ-ի տեսադաշտում են հայտնվում տարբեր միջազգային կազմակերպություններ, դրանց ներկայացուցիչներ ու համագործակցող անձինք, ովքեր ֆինանսական միջոցներ են ստանում արտասահմանյան երկրներից՝ անկախ անվանումից, իրականացրած գործունեության տեսակից և այլ հանգամանքներից:

Այն, որ յուրաքանչյուր երկրում, այդ թվում՝ դոնոր հանդիսացող բազմաթիվ  երկրներում, միջազգային ֆինանսական հոսքերն անվտանգության նկատառումներով գտնվում են հատուկ ծառայությունների տեսադաշտում, լրացուցիչ հիմնավորման կարիք չունի, և ում, ում, բայց նյութի հեղինակի համար դա ևս պետք է պարզ լիներ, և կարիք չկա ավելորդ անգամ շահարկելու մի կառույցի անուն, որն օրնիբուն տքնաջան աշխատանքի արդյունքում ապահովում է բոլորի, այդ թվում՝ նաև հրապարակման հեղինակի անվտանգ ապրելու ու ինքնադրսևորվելու իրավունքը:

         Ինչ վերաբերում է ՀՀ ԱԱԾ համակարգում մտերիմներին պաշտոնների նշանակելու վերաբերյալ ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարին հասցեագրված անհիմն մեղադրանքներին, ապա մեկ անգամ ևս նյութի հեղինակին հորդորում ենք մինչև արտահայտվելը ծանոթանալ, ընթերցել, կրկին ընթերցել ՀՀ օրենսդրությունը և ընկալել, որ ազգային անվտանգության մարմիններում աշխատանքը զինվորական ծառայության տեսակ է, որը, ի թիվս այլնի, ենթադրում է ծառայողական աստիճանակարգության ու կարգապահության կանոնների խստիվ պահպանում: Թերևս, սա ընդհանուր առմամբ: Մինչդեռ հարկ ենք համարում հիշեցնել, որ՝ որպես հատուկ ծառայություն, ԱԱԾ-ում աշխատանքի ընդունման և ծառայողական առաջխաղացման համար գործում են առավել խիստ չափանիշներ՝ անկախ մտերմության աստիճանից, իսկ ինչ վերաբերում է մտերմական կապերին, ապա ի գիտություն դրանով մտահոգվածներին՝ տեղեկացնում ենք, որ հատուկ ծառայության աշխատակցին ներկայացվող համապատասխան պահանջների բավարարման պարագայում, օրենսդրական սահմանափակումների բացակայության դեպքում, այո՛, մտերիմ կապեր ունեցող անձը չի կարող զրկվել ազգային անվտանգության մարմիններում ծառայելու հնարավորությունից:      

Եվ վերջապես, կոչ ենք անում հետայսու ՀՀ ԱԱԾ-ի գործունեության, ինչպես նաև ազգային անվտանգության մարմիններում ծառայողների վերաբերյալ արտահայտվելիս ցուցաբերել զգոնություն, պահպանել առավելագույն զսպվածություն, տուրք չտալ էմոցիոնալ ու անլիարժեքության բարդույթից բխող պոռթկումներին, նախքան արտահայտվելը կշռադատել, ծանրութեթև անել ասելիքը, չբռնել ինքնահաստատման ուղի՝  պետական կարևորագույն կառույց վարկաբեկելով, և անշուշտ, պահպանել քաղաքացիական հասարակության անդամին վայել քաղաքակիրթ էթիկայի կանոնները:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>