Ես ոնց որ ձեզանից լավ եմ. Ռոբերտ Քոչարյան Հայաստանում քաղաքական մտքի ճգնաժամը «Ալիևը քերթում է Նիկոլին». Փաշինյանի երեկվա «հիստերիայի» հետքերով․ Մանուկ Սուքիասյան
19
ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի «գործով» հաջորդ «փակ նիստը»՝ սեպտեմբերի 22-ին Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին տեղափոխեցին դատարանի շենք Ինչպես կանխել 3-րդ ցեղասպանությունը Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով. նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծափերով դիմավորեցին դատարանում Սպասվում է ապոկալիպսիս. իշխանությունը խոսում է թանկացումների մասին (տեսանյութ) Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով տեղի կունենա հերթական դատական նիստը ՀՅԴ-ի դեմ հաչող շները և ՀՅԴ քարավանը Նիկոլ Փաշինյանը թերարժեքության կոմպլեքս ունի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ․ Լևոն Քոչարյան Պատերազմ Արցախում
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԲԱՎԱՐԱՐԵԼ Է ՏԵՐ ԱԲՐԱՀԱՄ ՔԱՀԱՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՀԱՅՑԸ Ադրբեջանը, Թուրքիան և Ուզբեկստանը զորավարժություններ կանցկացնեն բռնազավթված Լեռնային Ղարաբաղում Գնահատանքս եմ հայտնում Ալիևին, ով հավասարապես արժանի է այս մրցանակին․ Փաշինյան Հայկական ընկերությունները ռուսական բիզնեսին 770 միլիոն դոլար են պարտք. «Известия»․ «Հայաստան» խմբակցությունը դեսպաններին է ներկայացրել Հայաստանում իրականացվող համակարգային քաղաքական հետապնդումները ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Գարեգին Երկրորդի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի, քրեական վարույթը պետք է կարճվի. Պաշտպան Ինչո՞ւ գերմանացի բժշկին թույլ չեն տվել ՔԿՀ-ում զննել Գագիկ Խաչատրյանին Վարչապետը չունի եպիսկոպոս կարգավիճակը պահպանելու լիազորություն, որքան էլ ֆեյսբուքյան ստատուսներում դա գրի, դա Կաթողիկոսի լիազորությունն է. Արա Զոհրաբյան Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Փաշինյանը վրեժ է լուծում Ալիեւի փոխարեն. Իշխան Սաղաթելյան Գեներալ Յուրի Խաչատուրովը պատմել է իր ձերբակալության հանգամանքները՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար եղած ժամանակ Հավատաքննիչ ինկվիզատորները կամ 1937 թ․-ի ոգուն համահունչ «տրոյկան» ԱԺ-ում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ կօծվի Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին. Մայր Աթոռ Կաթողիկոսը և բարձրաստիճան հոգևորականները դատական նիստին չեն ներկայանա Ձեռքներդ հեռու իմ օդանավից. Փաշինյանի սիրտն անձնական ինքնաթիռ է ուզում. «Փաստինֆո» Սա այն դեպքն է, երբ քննչական մարմինների ապօրինությունը դատարանի գրպանն է ընկնում․ Ռոբերտ Քոչարյան Նախագահը կալանքից չի ընկճվում, պայմանավորվածության չի գնալու, լինելու է պայքար. Միկոյան Ռուսաստանի Անվտանգության խորհրդում նշել են Հայաստանի «ռեյդերական զավթումների» հնարավոր թիրախները Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի «գործով» հաջորդ «փակ նիստը»՝ սեպտեմբերի 22-ին Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին տեղափոխեցին դատարանի շենք Ես ոնց որ ձեզանից լավ եմ. Ռոբերտ Քոչարյան Ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի եղբայրը Ինչպես կանխել 3-րդ ցեղասպանությունը Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով. նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծափերով դիմավորեցին դատարանում Հավաք՝ ի աջակցություն նախագահ Ռոբերտ Քոչարյանի Հայաստանում քաղաքական մտքի ճգնաժամը «Ալիևը քերթում է Նիկոլին». Փաշինյանի երեկվա «հիստերիայի» հետքերով․ Մանուկ Սուքիասյան Սպասվում է ապոկալիպսիս. իշխանությունը խոսում է թանկացումների մասին (տեսանյութ) ՌԴ-ն չի պատրաստվում ֆինանսավորել Հայաստանի եվրաինտեգրումը. Սերգեյ Շոյգու

Փաշինյանը՝ պատերազմի ու խաղաղության արանքում

Հայաստանում երկու խոշոր մոտեցում կա պետության ապագայի կառուցման ու անվտանգության հարցերում։

Քիրվայականներ VS ազգային–դեմոկրատներ

Մի ուղղությունը քիրվայական–պարտվողականն է, ըստ որի՝ քանի դեռ հայ–թուրքական և հայ–ադրբեջանական հարաբերությունները չեն կարգավորվել ու չեն բացվել սահմանները, մենք զարգացման ու լավ ապրելու հնարավորություն չենք ունենա։

Որպես լուծում առաջարկվում է Արցախի հարցում գնալ «փուլային» լուծման տարբերակով, այսինքն՝ Մնացականյան–Մամեդյարով հանդիպման նախաշեմին Բաքվի կողմից շրջանառության մեջ դրված փաստաթղթի փիլիսոփայությամբ։ Իսկ դա նշանակում է Արցախը թողնել Ադրբեջանի կազմում։ Քիրվայականների համոզմամբ դա այն գինն է, որը պետք է վճարել խաղաղության ու Հայաստանը պահելու համար։

Ինչ մնում է հայ–թուրքական հարաբերություններին, ապա քիրվայականներն առաջարկում են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը չդնել ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում։

Ամփոփենք. քիրվայական կոդի կրողներն առաջարկում են Արցախի հանձնման ու Հայոց ցեղասպանության փաստացի մոռացության գնով հասնել Ադրբեջանի ու Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը, բաց սահմաններին ու ազատ առևտրին։ Ըստ այդմ՝ ստացվում է, որ մեր երկրի զարգացման բանալիները գտնվում են Բաքվում ու Անկարայում։ Քանզի իրենցից է կախված լինելու մեր ապագան. կուզեն սահմանը կբացեն, չեն ուզի՝ չեն բացի։

Ի դեպ, քիրվայականությունը ոչ թե դավաճանական, այլ հիվանդ մտածողության կոդ է։ Պետականազուրկ հարյուրամյակների հետևանք։ Սա իրականում պատերազմի ու պարտության, ես կասեի՝ կապիտուլյացիայի տանող մտածողություն է։

Այդ մտածողությունը մերժվեց Արցախյան պատերազմի տարիներին, մերժվեց 1998–ին, բայց ժամանակ առ ժամանակ գլուխ է բարձրացնում՝ ողբերգության ու ավերածությունների, հետընթացի ու հանրային պառակտման պատճառ դառնալով։

Ու քանի դեռ քիրվայականությունը արմատախիլ չի արվել մեր պետական ու քաղաքական կյանքից, բազմաթիվ աղետներ է բերելու։

Ապագայի կերտման ու անվտանգության ապահովման մյուս ուղղությունն ազգային–դեմոկրատականն է։

Այս մոտեցմանը քիրվայականները տվել են «Պատերազմի» կուսակցություն անվանումը, բայց իրականում սա խաղաղություն և կայուն զարգացում ապահովող գիծ է։

Հայ–ադրբեջանական հարաբերություններում ազգային–դեմոկրատները առաջնային են համարում Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրացումն Ադրբեջանի կազմից դուրս և հայկական երկրորդ պետության միջազգային ճանաչումը։

Հայ–թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների, սակայն դա չի նշանակում, որ ցեղասպանության հարցը պետք է դուրս գա ՀՀ արտաքին քաղաքական օրակարգից։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը ոչ միայն ի հիշատակ մեր սպանված նախնիների, այլ նաև մեր այսօրվա ու վաղվա սերնդի համար է արվում։

Ազգային–դեմոկրատական գծի կողմնակիցները համոզված են, որ մեր ներքին խնդիրների վրա արտաքին մարտահրավերներն ազդում են, բայց այդ խնդիրների լուծման ուղին մեր միակողմանի զիջումներով չպետք է լուծվեն։ Արցախը զիջելու գնով «Սերգո ջանին», կամ ավելի մոդայիկ լեզվով ասած՝ «անգրագետ Պողոսին» լավ ապրեցնելու տարբերակը մոլորություն է։ Դավաճանության հասնող մոլորություն։

Արտաքին մարտահրավերներն ի՞նչ կապ ունեն ոչ արդյունավետ տնտեսական հարաբերությունների, բռնաբարված ընտրական համակարգի, չկայացած քաղաքական դաշտի, մարդու իրավունքների ոտնահարման և այլ բացասական երևույթների հետ։

Մարտահրավերներից ամեն գնով ձերբազատվելու, սեփական հաղթանակից փախչելու և արտաքին կողմնորոշումներով ներքին կյանքը բարելավելու ճանապարհը վտանգավոր է ու լի կորուստներով (Վրաստանի և Ուկրաինայի օրինակները բոլորիս աչքի առաջ են)։

Քիրվայականները բեռ են համարում Արցախը, իսկ ազգային–դեմոկրատական կոդի կրողները համոզված են, որ այդ բեռից ամեն գնով ազատվելու ցանկությունը կարող է պետականակործան արդյունքի բերել։ Արցախը մեր անվտանգության անքակտելի մաս է և չի կարող բեռ համարվել։

Քիրվայականները մահվան, իսկ ազգային–դեմոկրատները՝ կյանքի հայեցակարգով են առաջնորդվում։

Քիրվայականները հոռետես են ու պարտվողական։ Ազգային–դեմոկրատները՝ լավատես ու արժանապատիվ խաղաղության կողմնակից։

Քիրվայականները խաղաղություն են մուրում, իսկ ազգային–դեմոկրատները՝ խաղաղություն պարտադրում՝ ներքին ու արտաքին արդյունավետ քաղաքականություն առաջարկելով։

Որտե՞ղ է գտնվում Նիկոլ Փաշինյանը

Գործող վարչապետը քիրվայական միջավայրի ծնունդ է։ Որպես լրագրող ու որպես քաղաքական գործիչ նա պաշտպանել է «սերգոջանային» գիծը և կռիվ տվել ազգային կոդի դեմ։

Բայց չնայած այդ ամենին՝ չի կարելի պնդել, որ Փաշինյանը հավատավոր քիրվայական է և դոկտրինյոր։ Նա պոպուլիստ է, այսինքն՝ չունի կայուն արժեհամակարգ, սկզբունքներ ու կոդեր։

Փաշինյանը մի օր կարող է հայտարարել «Արցախը Հայաստան է, և վե՛րջ», իսկ հաջորդ օրը շտապել բավարարելու «... նաև Ադրբեջանի ժողովրդին»։ Նա ծովից ծով Հայաստանից մինչև լճից լիճ Հայաստանի կողմնակից է. նայած, թե տվյալ դեպքում որ լսարանի համար է խոսում։

Փաշինյանը նման է ռուսական փետրվարյան հեղափոխության առաջնորդներից Կերենսկուն, որը կարճ ժամանակով դարձավ ժամանակավոր կառավարության ղեկավարը։

Կերենսկին էլ էր պոպուլիստ, հռետոր, դատարկ, կայուն պատկերացումներից ու սկզբունքներից զուրկ, պետության զարգացման ռազմավարություն չունեցող և անցողիկ։

Փաշինյանը պատերազմի ու խաղաղության արանքում է։ Չունի մեր երկրի անվտանգության համակարգի ապահովման մակրոհայեցակարգ և զարգացման ռազմավարություն։ Իսկ դա մեծ շռայլություն է մեր երկրի համար և կարող է թանկ նստել բոլորիս վրա։ Մեր տարածաշրջանում հնարավոր չէ «լայվով», «սելֆիով» ու պոպուլիզմով երկար դիմանալ։

Հայաստանն ազգային–դեմոկրատական ուժի գերակայության, նոր որակի կառավարման ու նոր առաջնորդության կարիք ունի։

 
Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>