Ես ոնց որ ձեզանից լավ եմ. Ռոբերտ Քոչարյան Հայաստանում քաղաքական մտքի ճգնաժամը «Ալիևը քերթում է Նիկոլին». Փաշինյանի երեկվա «հիստերիայի» հետքերով․ Մանուկ Սուքիասյան
19
ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի «գործով» հաջորդ «փակ նիստը»՝ սեպտեմբերի 22-ին Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին տեղափոխեցին դատարանի շենք Ինչպես կանխել 3-րդ ցեղասպանությունը Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով. նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծափերով դիմավորեցին դատարանում Սպասվում է ապոկալիպսիս. իշխանությունը խոսում է թանկացումների մասին (տեսանյութ) Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով տեղի կունենա հերթական դատական նիստը ՀՅԴ-ի դեմ հաչող շները և ՀՅԴ քարավանը Նիկոլ Փաշինյանը թերարժեքության կոմպլեքս ունի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ․ Լևոն Քոչարյան Պատերազմ Արցախում
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԲԱՎԱՐԱՐԵԼ Է ՏԵՐ ԱԲՐԱՀԱՄ ՔԱՀԱՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՀԱՅՑԸ Ադրբեջանը, Թուրքիան և Ուզբեկստանը զորավարժություններ կանցկացնեն բռնազավթված Լեռնային Ղարաբաղում Գնահատանքս եմ հայտնում Ալիևին, ով հավասարապես արժանի է այս մրցանակին․ Փաշինյան Հայկական ընկերությունները ռուսական բիզնեսին 770 միլիոն դոլար են պարտք. «Известия»․ «Հայաստան» խմբակցությունը դեսպաններին է ներկայացրել Հայաստանում իրականացվող համակարգային քաղաքական հետապնդումները ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Գարեգին Երկրորդի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի, քրեական վարույթը պետք է կարճվի. Պաշտպան Ինչո՞ւ գերմանացի բժշկին թույլ չեն տվել ՔԿՀ-ում զննել Գագիկ Խաչատրյանին Վարչապետը չունի եպիսկոպոս կարգավիճակը պահպանելու լիազորություն, որքան էլ ֆեյսբուքյան ստատուսներում դա գրի, դա Կաթողիկոսի լիազորությունն է. Արա Զոհրաբյան Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Փաշինյանը վրեժ է լուծում Ալիեւի փոխարեն. Իշխան Սաղաթելյան Գեներալ Յուրի Խաչատուրովը պատմել է իր ձերբակալության հանգամանքները՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար եղած ժամանակ Հավատաքննիչ ինկվիզատորները կամ 1937 թ․-ի ոգուն համահունչ «տրոյկան» ԱԺ-ում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ կօծվի Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին. Մայր Աթոռ Կաթողիկոսը և բարձրաստիճան հոգևորականները դատական նիստին չեն ներկայանա Ձեռքներդ հեռու իմ օդանավից. Փաշինյանի սիրտն անձնական ինքնաթիռ է ուզում. «Փաստինֆո» Սա այն դեպքն է, երբ քննչական մարմինների ապօրինությունը դատարանի գրպանն է ընկնում․ Ռոբերտ Քոչարյան Նախագահը կալանքից չի ընկճվում, պայմանավորվածության չի գնալու, լինելու է պայքար. Միկոյան Ռուսաստանի Անվտանգության խորհրդում նշել են Հայաստանի «ռեյդերական զավթումների» հնարավոր թիրախները Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի «գործով» հաջորդ «փակ նիստը»՝ սեպտեմբերի 22-ին Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին տեղափոխեցին դատարանի շենք Ես ոնց որ ձեզանից լավ եմ. Ռոբերտ Քոչարյան Ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի եղբայրը Ինչպես կանխել 3-րդ ցեղասպանությունը Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով. նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծափերով դիմավորեցին դատարանում Հավաք՝ ի աջակցություն նախագահ Ռոբերտ Քոչարյանի Հայաստանում քաղաքական մտքի ճգնաժամը «Ալիևը քերթում է Նիկոլին». Փաշինյանի երեկվա «հիստերիայի» հետքերով․ Մանուկ Սուքիասյան Սպասվում է ապոկալիպսիս. իշխանությունը խոսում է թանկացումների մասին (տեսանյութ) ՌԴ-ն չի պատրաստվում ֆինանսավորել Հայաստանի եվրաինտեգրումը. Սերգեյ Շոյգու

Արցախի խնդրի կարգավորման ռիսկերի ու տիրող վակուումի մասին` «սելֆիի ռակուրսից»

Արցախի խնդրի կարգավորման ռիսկերի ու տիրող վակուումի մասին «սելֆիի ռակուրսից»: Ներսի ձախողմամբ կքողարկվի արտաքին ձախողումը:

Ազգի և պետության զարգացման գենեզիսը կանխորոշում է նրա արտաքին քաղաքականության և դիվանագիտության սկզբունքները, որոնք առաջին հերթին որոշում են դիվանագիտական բանակցությունների ռազմավարությունն ու մարտավարությունը։ Արցախի խնդրի կարգավորման ռիսկերի ու տիրող վակուումի մասին վերջին շրջանում բավական շատ է խոսվել: Ավելին՝ ներկայումս այնպիսի տպավորություն է, որ գործող իշխանությունները խնդրի կարգավորման տեսլական ընդհանրապես չունեն։ Այս առիթով քննադատությունները բավականին փաստարկված են ու խորքային, քանի որ տեղի ունեցող զարգացումներն ու հնչող հայտարարությունները կամ անատամ են կամ զուտ պոպուլիզիմի ժանրից։ Վստահաբար կարող ենք նշել, որ Նիկոլը իր հռետորաբանության մեջ քանիցս փաստել է, որ չի տիրապետում Արցախի բանակցային գործընթացի ընդհանրական փաթեթին։ Նա իր խոսքում հիմնականում լղոզված է խոսում արցախյան հակամարտության տարբեր թեմաների մասին և իրեն հարմար «սելֆիի ռակուրսից» այն հրամցնում հանրությանը։ Այսօր Բրատիսլավայում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի միջև հանդիպում։ Ըստ տեղեկությունների՝ սպասվող հանդիպման արդյունքներով ակնկալվում է հնգակողմ հայտարարության ընդունում։ Այդ մասին Մամեդյարովի հետ համատեղ ասուլիսին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Այստեղ տարօրինակն ու զարմանալին այն է, թե ինչ հայտարարության մասին է խոսքը, երբ փաստացի բանակցությունները տապալված են, և ըստ էության ոչ մի առաջընթացի արձանագրում չկա։ Սա տարօրինակ է նաև այն տեսանկյունից, քանի որ Նիկոլը իշխաության ղեկը ստանձնելուց հետո հրաժարվել է Ապրիլյան պատերազմից հետո տեղի ունեցած երեք հայտնի հանդիպումների (Վիեննա, Սանկտ-Պետերբուրգ, Ժնև) ժամանակ ձեռքբերված պայմանավորվածություններն ու դիրքերը։ Վերջին մեկուկես տարվա ընթացքում բավականին «կասկածելի» կերպով Մինսկի խմբի համանախագահների խոսքից աստիճանաբար դուրս է մղվել «ինքնորոշման իրավունք» ձևակերպումը, և անհասկանալի կերպով աստիճանաբար խոսվում են «Ղարաբաղի ադրբեջանցի բնակչության կարծիքի» մասին։Նիկոլի ապաշնորհ արտաքին քաղաքականության արդյունքում Ադրբեջանը բավականին շոշափելիորեն ամրացրել է իր դիրքերը և կարողացել է ռուսական կողմի որոշակի աջակցություն ստանալ, այսպես ասած՝ «տակից», այլ կերպ չես մեկնաբանի Լավրովի՝ Մամեդյարովի հետ սինխրոն գրեթե «նույն գծի մեջ» հնչող հայտարարությունները և «Վալադայ»-ում հայտարարծ այն միտքը, թե Արցախի հարցում բանակցությունները մտել են փակուղի և հասկացրեց, թե ով է այդ փակուղու մեղավորը։ Սա նաև պայմանավորված է Նիկոլի կողմից արված այն փնթի քայլով, որ դեռևս Արցախի ԱԱԽ խորհրդի նիստի ժամանակ հայտարարեց, թե՝ «Արցախը դառնալու է բանակցային կողմ»։ Ըստ էության՝ ՄԽ համանախագահներն այդ գաղափարի մասին լսել են ուղիղ (LIVE)-ի եթերում՝ նախապես ոչ մի պայմանավորվածություն չունենալով։ Այսքանից հետո կարող ենք փաստել, որ վերջին շրջանում Արցախի խնդրի շուրջ ընթացող քննարկումներում ու մեկնաբանություններում տեղ են գտնում ձևակերպումներ, որոնք, տարակուսանք ու լուրջ անհանգստություն են առաջացնում գործընթացի ներկա փուլում հայկական դիրքերի և դիրքորոշումների շահեկանության հետ կապված:

Հ.Գ. Հեղափոխության» կարկառունների համար առաջնային նշանակությունը միայն իրենց «թավիշն» է, ուրիշ ոչինչ, և միջազգային բոլոր հարթակներում պարբերաբար թմբկահարում են այդ կեղծ կատեգորիայի համար։ Փաստ է, որ իշխանափոխությունն արտաքին ոլորտի ոչ մի դրվագում չհանգեցրեց դրական հետևանքի, այլ կապիտալազրկեց այն։ Այն հայտարարությունը, որ ժողովրդավարությունը պետք է լինի ՀՀ արտաքին քաղաքականության այցեքարտը, իրականության հետ ոչ մի աղերս չունի:

Հ.Գ.Գ. Մի կարևոր առանձնահատկություն ևս. վերջին շրջանում ռուսական շրջանակներում պարբերական հաճախականությամբ, տարբեր փորձագետներ իրենց հռետորաբանության մեջ, խոսելով Արցախի բանակցային գործընթացի մասին, ակնարկներ են անում ռուսական կոնտինգենտի տարածաշրջանում տեղակայման գաղափարի մասին, ինչ խոսք սա իր տակ բավականին խորքային ու նուրբ տարրեր է պարունակում և լուրջ վերլուծությունների տեղիք է տալիս։

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>