Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի, Տաթևիկ Սողոյանի ասուլիսը Չափավորեք Ձեր ընթացքը Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ
14
Թուրքիան Վրաստանի նկատմամբ տարածքային պահա՞նջ է ներկայացնում Ինչո՞ւ է Վրաստանի ԱԺ նախագահը ԵՄ-ն համարում պատերազմ հրահրող Հայաստանը վերածվել է քաղաքական բանտարկյալների, բռնաճնշումների կոնցլագերի․ Լիլիթ Գալստյան Այլընտրանք Հայաստանի համար. Մերցը պարտվեց, տարոսը Նիկոլ Փ-ին Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Պատերազմ Արցախում
Դադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի, չկա այլալեզու որևէ տառ անգամ. Համլետ Պետրոսյան Կառավարության անդամի երդման նոր տեքստից մեր ազգի համազգային նպատակները դուրս են եկել. Կարապետյան Վաղն էլ կարող են ասել՝ Մատենադարանը քшնդենք, որովհետև պшտերшզմ կլինի. Տիգրան Աբրահամյան Ռոբերտ Քոչարյանը մենախցում է. Փաստաբան Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի՝ խաղաղության կեղծ շղարշի ներքո. Արամ Առաջին Թուրքիան Վրաստանի նկատմամբ տարածքային պահա՞նջ է ներկայացնում Ինչո՞ւ է Վրաստանի ԱԺ նախագահը ԵՄ-ն համարում պատերազմ հրահրող Ռեկորդ. Հովհաննես Գաբրիելյանը լողալով հատել է Սևանա լիճն իր երկայնքով (74 կմ) Այն, ինչ կատարվում է այս օրերին Արցախում, վկայում է այն մասին, որ Արցախն ազատագրելն այլընտրանք չունի. Իշխանյան Հայաստանը վերածվել է քաղաքական բանտարկյալների, բռնաճնշումների կոնցլագերի․ Լիլիթ Գալստյան Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի, Տաթևիկ Սողոյանի ասուլիսը Հաջիևի գամբիտը. Հայկ Դեմոյան Ազգային ժողովի քառօրյա նիստը Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը Չափավորեք Ձեր ընթացքը Այլընտրանք Հայաստանի համար. Մերցը պարտվեց, տարոսը Նիկոլ Փ-ին «...ինչ է թե մարդամեկը պիտի մանկական տրավման հաղթահարի ու հեծանիվ քշի» PISA-ն բացահայտեց, որ վիճակը ավելի քան փի՛ս ա... Եթե վաղը Փաշինյանը հայտարարի, որ պետք է լուծարել մեր բանակը, այլապես պատերազմ կլինի, լուծարելո՞ւ ենք. Սաղաթելյան Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ Ջերմուկյան մшրտերը կամ «երկօրյա պատերшզմը» դարձավ կառավարող ուժի ինֆորմացիոն–քարոզչական մանիպnւլյաgիայի «անկյունաքարերից» մեկը. Բադալյան Ինչպես հեծանվավազքով «հարամ անել» քրիստոնեական կարևոր տոնը ՔՊ-ականները «միջազգային հեծանվավազք» են տժժացնում, տառապեք խցանումներում, երևանցինե՛ր 11-ամյա աշակերտը դասից փախչելու ժամանակ լուսամուտից դուրս ցատկելու հետևանքով ստացել է փայծախի պատռվածք Ամենանողկալին Հաջիևը չէր, այլ եվրոպական արժեքների, իբր, կրող, բայց ոմն uինլքnրի հետ hռhռաgnղ ինչ-որ եվրոպական արտաքինով մարդիկ. Ոսկանյան Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը «Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից

Օսիպյանի օրոք մեկ անձից 848 մլն դրամի գնում է արել. Փոխոստիկանապետ Վ.Մովսիսյանը հարցաքննվել է, նրան մեղադրանք կառաջադրվի

Tert.am-ը գրում է. Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արթուր Տոնոյանին վերջերս Հատուկ քննչական ծառայությունում մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Հատուկ քննչական ծառայությունը տարածած հաղորդագրությունում գործի վերաբերյալ որևէ մանրամասն նշված չէ, թե օրինակ ո՞ր ժամանակահատվածում է Արթուր Տոնոյանը ենթադրյալ նպատակաուղղված գործողությունները կատարել, ո՞ր ընկերության օգտին է ենթադրյալ գործողությունները կատարել, սակայն հաղորդագրությունում նշվում է, որ  համաձայնեցված գործողություններով է Արթուր Տոնոյանը սահմանափակել ՀՀ ոստիկանությանը տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի մատակարարման հնարավորություն ունեցող մասնավոր ընկերությունների միջև մրցակցությունը: Հետևաբար, գործում նաև այլ պաշտոնյաներ են:

Tert.am-ին հայտնի է դարձել, որ խոսքը «Բիլլ Սթոուն» ընկերության հետ կնքած պայմանագրերի մասին է, այդ ընկերության մասին ավելի վաղ հայտնել էր ՊՎԾ-ն: ՀՀ ոստիկանությունը 2018-ին այդ ընկերության հետ որևէ պայմանագիր չի կնքել, իսկ ահա ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը պաշտոնավարման ընթացքում կնքվել է շուրջ 848 մլն դրամի պայմանագիր՝ տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի տպագրման աշխատանքների, վարորդական վկայականների և տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրերի տպագրման և այլ աշխատանքներ իրականացնելու համար:

ՀՀ ոստիկանությունը «Բիլլ Սթոուն» ընկերության հետ պայմանագիր կնքել է 2019-ի օգոստոսի 23-ին՝  78 մլն 840 հզր դրամի չափով, սեպտեմբերի 6-ին՝ 341 մլն 640 հզր դրամի, օգոստոսի 23-ին՝  315 մլն 587 հզր դրամի, օգոստոսի 16-ին՝ 13 մլն 800 հզր դրամի, իսկ հոկտեմբերի 1-ին՝ 98 մլն 478 հզր դրամի:

Բացի 2019-ին կնքած պայմանագրերից, նշված ընկերության հետ ոստիկանությունը ընդամենը մեկ պայմանագիր է ստորագրել՝ 2017-ին՝ 415 մլն դրամի չափով:

Փաստացի, ըստ մեղադրանքի, ստացվում է, որ հենց այս ընկերության մենաշնորհային դիրքի հաստատման մեջ է մեղադրվում  ՃՈ հաշվառման-քննական և տրանսպորտային միջոցների տեխնիկական փորձաքննության գծով տեղակալ Արթուր Տոնոյանը:

Tert.am-ի տեղեկություններով ՀՔԾ-ում քննվող գործի շրջանակներում հարցաքննվել է նաև ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Մովսիսյանը, նրան առաջիկայում մեղադրանք կառաջադրվի:

ՀՔԾ-ի՝ «գործող անձանց» ցուցակում է նաև ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ Անուբաղ Համբարյանը:

Նշված տեղեկությունների մասին Tert.am-ը փորձեց պաշտոնական մեկնաբանություն ստանալ ՀՔԾ-ից, սակայն հայտնեցին, որ հարցերը չեն մեկնաբանում:

Հիշեցնենք, որ Արթուր Տոնոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն հանցավոր արարքների կատարման համար, որ նա, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, համաձայնեցված գործողություններով սահմանափակել է ՀՀ ոստիկանությանը տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի մատակարարման հնարավորություն ունեցող մասնավոր ընկերությունների միջև մրցակցությունը, կատարել նպատակաուղղված գործողություններ ընկերություններից մեկի մուտքը ՀՀ շուկա խոչընդոտելու ուղղությամբ` այդ կերպ ապահովելով երկրորդ ընկերության մենաշնորհային դիրքը ՀՀ շուկայում և նպաստելով վերջինիս կողմից սահմանված խտրական գները պահպանելուն, որի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>