Նույնիսկ Թաթան է քննադատել Հ1-ի ցինիկ դրսևորումը, նաև՝ ներողություն է խնդրել Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին
28
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Սեպտեմբերի 28-ին «Դալմա Գարդեն մոլը» չի աշխատի Պատրաստվեքխ բուն աշունն է գալիս. ջերմաստիճանը հանրապետության տարածքում այսօրվանից կնվազի Առաջին ալիքը դարձել է հակամարդկային բարքերի որջ․ Արա Պողոսյան Սրանց վաղուց ամոթանք տալու չի. բացահայտ ուրացում, հերքում ու անցյալի մերժում են անում Նույնիսկ Թաթան է քննադատել Հ1-ի ցինիկ դրսևորումը, նաև՝ ներողություն է խնդրել Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ

Փաշինյանի հայտարարության տողատակից պարզ է, որ 2020 թ. ապրիլի 1-ից գազը կթանկանա. կարծում եմ՝ 20 %-ով գինը կարող է բարձրանալ սահմանին. Վահե Դավթյան

Հայաստանի համար գազի գնի բարձրացումն անխուսափելի է: Նիկոլ Փաշինյանի հայտարարության տողատակում ակնհայտորեն տեսնում ենք արձանագրումն այն փաստի, որ 2020 թ. ապրիլի 1-ից մենք ունենալու ենք գազի գնի բարձրացում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց էներգետիկ անվտանգության փորձագետ, «Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Վահե Դավթյանը: Նրա կարծիքով՝ սահմանին գազի գնի բարձրացումը կարող է լինել մոտ 20-ի սահմանում, իսկ բնակիչների վրա ազդեցությունը՝ 7%-ի չափով: «Գազի գնի բարձրացումը, սակայն, ունենալու է մուլտիպլիկատիվ էֆեկտ նաև էլէեկտրաէներգիայի վերջնական սակագնի գոյացման վրա, ինչպես նաև անուղղակիորեն անդրադառնալու է նաև տնտեսության տարբեր ոլորտների կայունությանը: Հարցը դիտարկել միայն այն տրամաբանությամբ, որ ձմռանը ցուրտ է, բնակչությունն ավելի շատ գազ է սպառում և այս միջանկյալ որոշումը կարող է նվազեցնել ռիսկերը, կարծում եմ՝ մակերեսային  մոտեցում է»,- ասում է Վահե Դավթյանը: 

- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուս լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ Ռուսական գազի գինը Հայաստանի համար չի բարձրանա մինչև հաջորդ տարվա գարուն: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ նմանատիպ հայտարարություն էր արել՝ նշելով, որ մինչև ապրիլի 1-ը գազի թանկացման հարց չի քննարկվելու։ Այս հայտարարություններից հետո շատերը ենթադրում են, որ ներկայիս գինը պահպանվելու է մինչև գարուն և դրանից հետո թանկացում է լինելու: Հնարավոր համարո՞ւմ եք այս սցենարը: 

- Դեռ Երևանում կայացած ԵԱՏՄ առաջնորդների ընդլայնված նիստի շրջանակներում ձեռք էին բերվել որոշակի միջանկյալ կոմպրոմիսային պայմանավորվածություններ, որի մասին այս օրերին արդեն հայտարարում են վարչապետը և ոլորտը կարգավորող համապատասխան պաշտոնյաները: Ակնհայտ է, որ տվյալ պահին առկա է քաղաքական որոշում հունվարի 1-ից գազի գինը սահմանին չբարձրացնելու վերաբերյալ, բայց սա կարելի է դիտարկել ընդամենը որպես շատ կարճաժամկետ, տակտիկական քայլ: Ելնելով այն մակրոտնտեսական գործընթացներից, որոնք տեղի են ունենում թե՛ համաշխարհային էներգետիկ շուկայում, թե՛ ռուսական գազի շուկայում, գազի գնի բարձրացումն անխուսափելի է Հայաստանի համար, եթե հարցը դիտարկում ենք զուտ տնտեսական տրամաբանության մեջ: Այստեղ, թերևս, կարող ենք գալ այն եզրահանգմանը, որ հերթական անգամ մենք չկիրառեցինք մեր էներգետիկ դիվանագիտության գործիքակազմը: Զուգահեռներ անցկացնենք Մոլդովայի հետ. նախագահ Իգոր Դոդոնը շաբաթներ առաջ հայտարարեց, որ երկար բանակցությունների արդյունքում ռուսական կողմը որոշում է կայացրել Մոլդովա մատակարարվող գազի գինն իջեցնել՝ սկզբնական փուլում 15 տոկոսով: Դիտարկվում է հունվարի 1-ից ևս մինչև 30 տոկոսով Մոլդովայի համար գազի գինն իջեցնելու հնարավորությունը: Այստեղ ակնհայտ է, որ Մոլդովան դիտարկվում է որպես ԵԱՏՄ և ԵՄ-ն կապող կարևոր օղակներից մեկը, այսինքն՝ հարցին տրվում է զուտ քաղաքական լուծում: Նմանատիպ լուծում տրվում է նաև հայ-ռուսական էներգետիկ կապերին և դրանց կարգավորմանը, սակայն, ցավոք, միմիայն կարճաժամկետ ժամանակահատվածով:

- Ձեր կարծիքով՝ այս կարճաժամկետ հատվածում՝ մինչև 2020 թ. ապրիլ, ռուսական կողմը Հայաստանից ինչ-որ բան ակնկալո՞ւմ է գազի գինը չբարձրացնելու դիմաց: 

- Հավանաբար, ոչ: Եթե խոսքն ինչ-ինչ ենթակառուցվածքների փոխանցման մասին է, ապա նմանատիպ հարց օրակարգում չկա: Սա մի կողմից տակտիկական քայլ է Հայաստանի իշխանությունների համար՝ ձմռան ընթացքում որոշակի սոցիալական կայունություն ապահովելու նպատակով, քանի որ ավելանում է բնական գազի սպառումը՝ հատկապես բնակչության կողմից: Մյուս կողմից սա նաև Ռուսաստանի համար կարելի է դիտարկել որպես տակտիկական քայլ՝ ժամանակ շահելու հայ-ռուսական քաղաքական հարաբերություններում առկա որոշակի խնդիրներին վերջնական լուծում և գնահատական տալու համար:

- Հետաքրքիր էր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ այս հարցի շուրջ քննարկումների արդյունքում կողմերը պայմանավորվել են, որ սակագինն այնպիսին պետք է լինի, որ չհարվածի Հայաստանի տնտեսությանը: Ի՞նչ կարող ենք ենթադրել Նիկոլ Փաշինյանի այս խոսքից:

- Կարելի է ենթադրել, որ բանակցությունները, որոնք շուրջ մեկ տարի է ընթանում են, չեն բերել վերջանական որևէ արդյունքի: Ակնհայտորեն այս տողատակում մենք տեսնում ենք արձանագրում այն փաստի, որ այնուամենայնիվ 2020 թ. ապրիլի 1-ից, հավանաբար, մենք ունենալու ենք գազի գնի բարձրացում: Կարծում եմ՝ մոտ 20%-ով կարող է լինել բարձրացումը: Ակնհայտ է, որ անգամ գործող գինը, որն առկա է սահմանին, նվազեցնում է Հայաստանի տնտեսական ակտիվությունը և չի կարող խթան հանդիսանալ տնտեսական առաջխաղացումն ապահովելու համար: Ուստի՝ կարծում եմ, որ այսօր բանակցություններն ավելի շատ պետք է տարվեն ոչ թե սահմանին գազի գնի վերանայման, այլ նախևառաջ ներքին սակագների գնագոյացման հարցի շուրջ, որը մի շարք խնդրահարույց կողմեր ունի, սակայն այս հարցը գտնվում է ոչ թե ՌԴ նախագահի, այլ բացառապես ՀՀ կառավարության, «Գազպրոմ Արմենիայի» և ՀԾԿՀ-ի տիրույթում:

- Ձեր նշած հավանական 20 տոկոսը սահմանի՞ն գազի գնի բարձրացմանն է վերաբերում: 

- Բնականաբար, սահմանին գազի գնի բարձրացման մասին է խոսքը: Եթե չլինի քաղաքական որոշում, ապա զուտ տնտեսագիտական տրամաբանությունը, շուկայում առկա միտումերը մեզ հուշում են, որ գնի բարձրացումը կարող է լինել մոտ 20 տոկոսի չափով: Սակայն խոշոր հաշվով, եթե անգամ լինի քաղաքական որոշում սահմանին գինը զսպելու վերաբերյալ, միևնույն է երկրի ներսում այլևս չափազանց դժվար է զսպել սակագների աճը: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է վերադառնալ գնագոյացման մեթոդաբանության հարցին, բանակցությունների սեղանին դնել 2013 թ. գազային համաձայնագրերում ֆիքսված գնագոյացման մեխանիզմներն ու, մասնավորապես,  «Գազպրոմ Արմենիայի» 9% տարեկան եկամտաբերության ներքին նորմայի մասին դրույթը, որը թույլ չի տալիս ողջամիտ սակագնային քաղաքականություն իրականացնել:

- Իսկ բնակիչների վրա այդ 20 տոկոսի ազդեցությունն ինչպիսի՞ն կլինի: 

- Հաշվարկները ցույց են տալիս, որ այդ պարագայում երկրի ներսում մինչև 7 տոկոս սակագնի բարձրացում կարող է լինել: Գազի գնի բարձրացումը ունենալու է մուլտիպլիկատիվ էֆեկտ նաև էլեկտրաէներգիայի վերջնական սակագնի գոյացման վրա, ինչպես նաև անուղղակիորեն անդրադառնալու է տնտեսության տարբեր ոլորտների կայունությանը: ՀՀ էլեկտրաէներգիայի գեներացման շուրջ 40-42 տոկոսը ներկայումս ապահովվում է հենց բնական գազով աշխատող ջերմաէլեկտրակայանների կողմից: Այնպես որ, հարցը դիտարկել միայն այն տրամաբանությամբ, որ ձմռանը ցուրտ է, բնակչությունն ավելի շատ գազ է սպառում և այս միջանկյալ որոշումը, որն ընդունվեց ձմռան համար, կարող է նվազեցնել ռիսկերը, կարծում եմ՝ մակերեսային  մոտեցում է: Հարցը պետք է դիտարկել ավելի համակարգային մակարդակով: Իրականում բնական գազի գինն իր ուղղակի և անուղղակի ազդեցությունն է ունենում առհասարակ ամբողջ տնտեսության վրա, և դա միայն, այսպես ասած, բնակիչների գրպանին կպնելու խնդիր չէ:

Tert.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>