Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի, Տաթևիկ Սողոյանի ասուլիսը Չափավորեք Ձեր ընթացքը Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ
14
Թուրքիան Վրաստանի նկատմամբ տարածքային պահա՞նջ է ներկայացնում Ինչո՞ւ է Վրաստանի ԱԺ նախագահը ԵՄ-ն համարում պատերազմ հրահրող Հայաստանը վերածվել է քաղաքական բանտարկյալների, բռնաճնշումների կոնցլագերի․ Լիլիթ Գալստյան Այլընտրանք Հայաստանի համար. Մերցը պարտվեց, տարոսը Նիկոլ Փ-ին Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Պատերազմ Արցախում
Դադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի, չկա այլալեզու որևէ տառ անգամ. Համլետ Պետրոսյան Կառավարության անդամի երդման նոր տեքստից մեր ազգի համազգային նպատակները դուրս են եկել. Կարապետյան Վաղն էլ կարող են ասել՝ Մատենադարանը քшնդենք, որովհետև պшտերшզմ կլինի. Տիգրան Աբրահամյան Ռոբերտ Քոչարյանը մենախցում է. Փաստաբան Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի՝ խաղաղության կեղծ շղարշի ներքո. Արամ Առաջին Թուրքիան Վրաստանի նկատմամբ տարածքային պահա՞նջ է ներկայացնում Ինչո՞ւ է Վրաստանի ԱԺ նախագահը ԵՄ-ն համարում պատերազմ հրահրող Ռեկորդ. Հովհաննես Գաբրիելյանը լողալով հատել է Սևանա լիճն իր երկայնքով (74 կմ) Այն, ինչ կատարվում է այս օրերին Արցախում, վկայում է այն մասին, որ Արցախն ազատագրելն այլընտրանք չունի. Իշխանյան Հայաստանը վերածվել է քաղաքական բանտարկյալների, բռնաճնշումների կոնցլագերի․ Լիլիթ Գալստյան Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի, Տաթևիկ Սողոյանի ասուլիսը Հաջիևի գամբիտը. Հայկ Դեմոյան Ազգային ժողովի քառօրյա նիստը Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը Չափավորեք Ձեր ընթացքը Այլընտրանք Հայաստանի համար. Մերցը պարտվեց, տարոսը Նիկոլ Փ-ին «...ինչ է թե մարդամեկը պիտի մանկական տրավման հաղթահարի ու հեծանիվ քշի» PISA-ն բացահայտեց, որ վիճակը ավելի քան փի՛ս ա... Եթե վաղը Փաշինյանը հայտարարի, որ պետք է լուծարել մեր բանակը, այլապես պատերազմ կլինի, լուծարելո՞ւ ենք. Սաղաթելյան Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ Ջերմուկյան մшրտերը կամ «երկօրյա պատերшզմը» դարձավ կառավարող ուժի ինֆորմացիոն–քարոզչական մանիպnւլյաgիայի «անկյունաքարերից» մեկը. Բադալյան Ինչպես հեծանվավազքով «հարամ անել» քրիստոնեական կարևոր տոնը ՔՊ-ականները «միջազգային հեծանվավազք» են տժժացնում, տառապեք խցանումներում, երևանցինե՛ր 11-ամյա աշակերտը դասից փախչելու ժամանակ լուսամուտից դուրս ցատկելու հետևանքով ստացել է փայծախի պատռվածք Ամենանողկալին Հաջիևը չէր, այլ եվրոպական արժեքների, իբր, կրող, բայց ոմն uինլքnրի հետ hռhռաgnղ ինչ-որ եվրոպական արտաքինով մարդիկ. Ոսկանյան Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը «Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից

«Սիրո և համերաշխության» կարգախոսից մինչև ատելության խոսք․ նոր որակի Հայաստանի անհրաժեշտությունը

«7or.am» կայքի խմբագիր Արեգնազ Մանուկյանի ելույթը «Վերնատուն» հասարական–քաղաքական ակումբի համաժողովին։

***

Հարգելի գործընկերնե՛ր,

2018–ի ապրիլ–մայիսին տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները «Սիրո և հանդուրժողականության» կարգախոսի ներքո էին։ Հանրությունն ուներ մեծ ու դրական սպասելիքներ։ Այդ սպասելիքները բավարարելու համար իշխանությունը ստացավ զգալի վստահության պաշար, որն արտահայտվեց Երևանի ավագանու և խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանի գլխավորած թիմի վերցրած քվեների քանակով։

Կյանքը, սակայն, ցույց տվեց, որ նոր իշխանությունը չունի գաղափարական, ծրագրային ու կադրային ռեսուրս հանրային սպասելիքները բավարարելու համար։ Անցած 1,5 տարին ասվածի վառ ապացույցն է։

Հանրային համախմբման ու նախկինից կուտակված խնդիրները լուծելու փոխարեն իշխանությունները նոր խնդիրներ առաջացրեցին, որոնցից կարելի է առանձնացնել հանրության մեջ բաժանարար գծերի անցկացումը, թշնամանքի ու ատելության քարոզը, քաղաքական հետապնդումները, կոռուպցիայի դեմ պայքարի լոզունգների տակ նեղ քաղաքական ու անձնական խնդիրների լուծումը։ Մենք տեսնում ենք ոչ վաղ անցյալի պատմության սուբյեկտիվ և ապօրինի մեկնաբանում, անցյալի խմբագրում և պատմության տենդենցիոզ շարադրանք։

Քաղաքական մենաշնորհին այժմ փոխարինելու է եկել մենիշխանությունը։ Այդ մենիշխանությանն ամբողջական տեսք տալու համար ապօրինաբար թիրախավորվում է դատական համակարգը։ Փորձ է արվում գրպանային դարձնել Սահմանադրական դատարանը։

Այս բոլոր գործընթացներն ուղեկցվում են ատելության խոսքով ու «ժողովրդի թշնամիների» կերպարի ձևավորմամբ, որը գալիս է իշխանական բուրգի գագաթից ու տարածվում լրատվամիջոցներով և սոցիալական ցանցերով։ Կիրառվում են «բաժանիր, որ տիրես», ինչպես նաև «եթե հաց չկա, ապա պետք է տեսարաններով կերակրել ժողովրդին» տխրահռչակ տեխնոլոգիաները։

Ատելության խոսքը դարձել է պետական կառավարման ու ամբոխին մանիպուլացնելու գործիք։

«Ովքեր մեզ հետ չեն, ուրեմն մեր դեմ են» սկզբունքի շրջանակներում եթե իշխանություններին հաջողվի «բուդկայի» պես սեփականաշնորհել դատական իշխանությունը, ապա ակնհայտ է, որ հաջորդ թիրախը դառնալու է մյուս անկախ ու բավական կայացած ինստիտուտը՝ փաստաբանականը։ Եթե դա թույլ տան մեր հանրությունը և քաղաքական գործիչները, ապա մյուս թիրախը կդառնա կառավարության կողմից չվերահսկվող մամուլը, որին լռեցնելուց հետո մենք կստանանք դասական բռնապետական ռեժիմ։

Ունի՞ Հայաստանը նմանատիպ ռեժիմ պահելու ռեսուրս և ժամանակ։ Ակնհայտորեն՝ ոչ։ Նման ռեժիմ ստեղծելու փորձն անգամ կարող է թուլացնել պետությունը ներսից և լրջորեն վտանգել մեր անվտանգության համակարգը։

Հայաստանն այլընտրանք չունի, քան ազատ և ժողովրդավարական հարաբերությունների ձևավորումը, քաղաքական դաշտի արդիականացումը, մրցակցային շուկայական տնտեսությունը, կենսունակ քաղաքական դաշտը և անկախ մամուլի կայացումը։

Ատելության խոսքն ու թույնի մթնոլորտը պառակտում են մեր հանրությունը և զրկում արտաքին մարտահրավերներին դիմակայելու հնարավորությունից։ Պետք է, ուրեմն, առողջ հանրային հարաբերություններ ձևավորել և արդիականացնել պետական կառավարման համակարգը, քաղաքական հարաբերություններն ու տնտեսական կյանքը։

Մեզ անհրաժեշտ է նոր որակի Հայաստան՝ նոր որակի լիդերությամբ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>