ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
16
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

1.5 միլիոնները թող տանեն իրենց բնակարանները նորոգեն, զրահապատ մեքենաներով շրջեն, մենք աշխատավարձի պահանջ չենք դնում, 30 տարի աղքատավարձով ենք աշխատել. ԵՊՀ դասախոս

Բուհերում «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաների ոչ պարտադիր դարձնելն արդեն մշակված գիծ է, և մեզ թող չհրամցնեն այն միտքը, թե դա դեռ քննարկման ենթակա նախագիծ է, աշխատանքային տարբերակ է: Այստեղ աշխատանքային տարբերակ լինել ուղղակի չի կարող: Այստեղ վերջնական որոշակի անկյուններում որոշում կայացված է, և այդ որոշումն էլ հրամցնելու են մեզ: Այս մասին ԵՊՀ ուսանողների դասադուլի ընթացքում Tert.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ դասախոս Սերժ Սրապիոնյանը:

«Եթե պաշտոնական անձը որևէ հայտարարություն է տարածում, դա արդեն պաշտոնական կարծիք է, եթե նախարարը հայտարարում է, որ ինքը մնալու է իր կարծիքին` անկախ ամեն ինչից, և վարչապետը հայտարարում է, որ դա ոչ թե նախարարի, այլ կառավարության կարծիքն է, նշանակում է` հստակ մշակված նախագիծ կա»,-ասաց դասախոսը:

Նրա խոսքով` ուսանողները քաղաքական ակցիա չեն անում: «Մենք բազմիցս հայտարարել ենք` սա քաղաքական ակցիա չէ, սա ուսանողների ինքնաբուխ շարժում է, որոնք նկատել են, հասկացել են ամենաակտիվ ուսանողները, որ վտանգվում է իրենց ազգային ինքնությունը, և թող այս արտահայտության վերաբերյալ հեգնանքով չխոսեն, ուզածդ պաշտոնյային է վերաբերում ասածը»,-նշեց Սերժ Սրապիոնյանը:

Դասախոսի խոսքով` եթե իրենց պահանջները չիրականացվեն, դասախոսներն անկանխատեսելի քայլերի կդիմեն:

«Մեր գրականությունը, մեր պատմությունը, մեր ազգային հիշողությունն է, որի շնորհիվ պատմության քառուղիներով, խորդուբորդ բազմաթիվ մղոններ ենք անցել, եկել ենք, հասել 21-րդ դար, մի կպեք և մի խախտեք հիմքերը, հակառակ դեպքում մենք կանենք անկանխատեսելի քայլեր: Մենք կազմակերպված կանենք այնպիսի քայլեր, որ ուզածդ քաղաքական գործիչ յոթ օր ուշքի չի գա»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե դասախոսները նշել են, որ իրենք էլ են ցանկանում նախարարների նման 1.5 մլն դրամ աշխատավարձ ստանալ, Սրապիոնյանն արձագանքեց. «Մենք այդ աղքատավարձն ստանում ենք 30 տարի շարունակ, մենք աղքատ, բայց հպարտ ու արժանապատիվ ապրելու սովոր ենք: 1.5 միլիոնները թող տանեն իրենց բնակարանները նորոգեն, զրահապատ մեքենաներով շրջեն, քեֆեր քաշեն: Իրենք ուզում են և հասնում են դրան, քանի որ լծակներն իրենց ձեռքին են: Մենք աշխատավարձի պահանջ չենք դնում, մենք պահանջում ենք մեր ազգային մտածողությունը»:

Tert.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>