Ես ոնց որ ձեզանից լավ եմ. Ռոբերտ Քոչարյան Հայաստանում քաղաքական մտքի ճգնաժամը «Ալիևը քերթում է Նիկոլին». Փաշինյանի երեկվա «հիստերիայի» հետքերով․ Մանուկ Սուքիասյան
19
ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի «գործով» հաջորդ «փակ նիստը»՝ սեպտեմբերի 22-ին Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին տեղափոխեցին դատարանի շենք Ինչպես կանխել 3-րդ ցեղասպանությունը Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով. նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծափերով դիմավորեցին դատարանում Սպասվում է ապոկալիպսիս. իշխանությունը խոսում է թանկացումների մասին (տեսանյութ) Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով տեղի կունենա հերթական դատական նիստը ՀՅԴ-ի դեմ հաչող շները և ՀՅԴ քարավանը Նիկոլ Փաշինյանը թերարժեքության կոմպլեքս ունի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ․ Լևոն Քոչարյան Պատերազմ Արցախում
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԲԱՎԱՐԱՐԵԼ Է ՏԵՐ ԱԲՐԱՀԱՄ ՔԱՀԱՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՀԱՅՑԸ Ադրբեջանը, Թուրքիան և Ուզբեկստանը զորավարժություններ կանցկացնեն բռնազավթված Լեռնային Ղարաբաղում Գնահատանքս եմ հայտնում Ալիևին, ով հավասարապես արժանի է այս մրցանակին․ Փաշինյան Հայկական ընկերությունները ռուսական բիզնեսին 770 միլիոն դոլար են պարտք. «Известия»․ «Հայաստան» խմբակցությունը դեսպաններին է ներկայացրել Հայաստանում իրականացվող համակարգային քաղաքական հետապնդումները ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Գարեգին Երկրորդի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի, քրեական վարույթը պետք է կարճվի. Պաշտպան Ինչո՞ւ գերմանացի բժշկին թույլ չեն տվել ՔԿՀ-ում զննել Գագիկ Խաչատրյանին Վարչապետը չունի եպիսկոպոս կարգավիճակը պահպանելու լիազորություն, որքան էլ ֆեյսբուքյան ստատուսներում դա գրի, դա Կաթողիկոսի լիազորությունն է. Արա Զոհրաբյան Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Փաշինյանը վրեժ է լուծում Ալիեւի փոխարեն. Իշխան Սաղաթելյան Գեներալ Յուրի Խաչատուրովը պատմել է իր ձերբակալության հանգամանքները՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար եղած ժամանակ Հավատաքննիչ ինկվիզատորները կամ 1937 թ․-ի ոգուն համահունչ «տրոյկան» ԱԺ-ում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ կօծվի Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին. Մայր Աթոռ Կաթողիկոսը և բարձրաստիճան հոգևորականները դատական նիստին չեն ներկայանա Ձեռքներդ հեռու իմ օդանավից. Փաշինյանի սիրտն անձնական ինքնաթիռ է ուզում. «Փաստինֆո» Սա այն դեպքն է, երբ քննչական մարմինների ապօրինությունը դատարանի գրպանն է ընկնում․ Ռոբերտ Քոչարյան Նախագահը կալանքից չի ընկճվում, պայմանավորվածության չի գնալու, լինելու է պայքար. Միկոյան Ռուսաստանի Անվտանգության խորհրդում նշել են Հայաստանի «ռեյդերական զավթումների» հնարավոր թիրախները Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի «գործով» հաջորդ «փակ նիստը»՝ սեպտեմբերի 22-ին Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին տեղափոխեցին դատարանի շենք Ես ոնց որ ձեզանից լավ եմ. Ռոբերտ Քոչարյան Ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի եղբայրը Ինչպես կանխել 3-րդ ցեղասպանությունը Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով. նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծափերով դիմավորեցին դատարանում Հավաք՝ ի աջակցություն նախագահ Ռոբերտ Քոչարյանի Հայաստանում քաղաքական մտքի ճգնաժամը «Ալիևը քերթում է Նիկոլին». Փաշինյանի երեկվա «հիստերիայի» հետքերով․ Մանուկ Սուքիասյան Սպասվում է ապոկալիպսիս. իշխանությունը խոսում է թանկացումների մասին (տեսանյութ) ՌԴ-ն չի պատրաստվում ֆինանսավորել Հայաստանի եվրաինտեգրումը. Սերգեյ Շոյգու

Վրացերեն ու վրաց պատմություն իմանալ պարտավոր ես

Ժողովրդագրական գործընթացները մեր տարածաշրջանի երկրների համար ինչ-որ իմաստով նույնական են: Անցած տարվա հոկտեմբերի 1-ի համեմատ այս տարի մեր երկրի բնակչության թվաքանակը պակասել է 11.9 հազարով: Վրաստանում ևս, ինչպես մեր երկրում, բնակչությունը նվազում է:

Խորհրդային վերջին` 1989թ․ մարդահամարը Հայաստանում չանցկացվեց, որովհետև երկրաշարժից հետո միգրացիոն անկառավարելի իրավիճակ էր ստեղծվել: Իսկ նույն մարդահամարը Վրաստանում 5.4 մլն բնակչություն արձանագրեց: 2018-ի վերջում երկրի բնակչությունը կազմում է 3.724 մլն: Ըստ վիճակագրական հաշվարկների՝ եթե հասկանալի պատճառներով հանվի Աբխազիայի և Հարավային Օսիայի բնակչության քանակը, ապա անկախության տարիներին մեր հարևան երկրի բնակչությունը նվազել է առնվազն 1 մլն մարդով:

Վրաստանի քաղաքացիության մասին օրենքը ամենակոշտն է նախկին խորհրդային հանրապետությունների օրենքների համեմատությամբ: Այն մինչև վերջերս բացառում էր երկքաղաքացիությունը: Վերջին տարիներին տարեկան մոտ հինգ հազար մարդ զրկվում է Վրաստանի քաղաքացիությունից՝ այլ երկրի քաղաքացիություն ունենալու պատճառով (այդ «մեղադրանքով» Սահակաշվիլին Իվանիշվիլիին տարիներ առաջ զրկեց քաղաքացիությունից: Ապա պատասխան քայլով Սահակաշվիլին զրկվեց` Ուկրաինայի քաղաքացիություն ընդունելուց հետո):

Փորձագետները նշում են, որ տարիներ շարունակ քաղաքացիությունից հինգ հազար զրկվողների 80 տոկոսը ազգությամբ հայեր էին, որ Հայաստանի կամ ՌԴ քաղաքացիություն էին ընդունում: Միաժամանակ նաև հակառակ գործընթացը կա` վերջին շրջանում տարեկան 6-8 հազար մարդ է դիմել Վրաստանի քաղաքացիություն ստանալու համար: Այս «իրարամերժ» գործընթացներում կողմնորոշվելու համար Վրաստանում քաղաքացիության մասին նոր օրենք ընդունվեց: Օրենքը 2018թ․ օգոստոսի 15-ից մինչև 2020թ․ դեկտեմբերի 31-ը արտոնյալ ժամանակ է հատկացրել այն մարդկանց համար, ովքեր այդ ընթացքում կդիմեն իրենց քաղաքացիությունը վերականգնելու խնդրագրով: Տեսեք՝ ինչ վիճակագրություն է արձանագրվել:

2015թ․ 4434 մարդու քաղաքացիություն է շնորհվել, իսկ 1287 մարդու դիմում մերժվել է: 2016թ․ 4677 դիմում է բավարարվել, մերժվել է 1213 մարդ: 2017-ին 4527 մարդու է քաղաքացիություն տրվել, իսկ 3722 դիմող մերժվել է: Նկատելի է, որ վերջին երկու տարում կտրուկ աճել է քաղաքացիություն ստանալու խնդրագրերի մերժումների քանակը: 2018թ․ մերժվել է 3570 դիմող: Անցած տարի առաջին անգամ մերժված դիմումների քանակը գերազանցել է (51 տոկոս) բավարարվածներին` 3046 քաղաքացիություն ստացած մարդ: Սա այն դեպքում, երբ բնակչության կրճատման գործընթացը շարունակվում է:

Վրաց փորձագիտական տվյալներով՝ ռուս-վրացական պատերազմից հետո տարեկան մոտ 7 հազար մարդ տեղափոխվում էր Ռուսաստան: Ռուսական տվյալներով՝ տարեկան մոտ 8 հազար մարդ էր ՌԴ քաղաքացիություն ստանում: Հիմա այլ թիվ է նշվում` տարեկան մոտ 2 հազար մարդ: Եվրամիության հետ ազատ տեղաշարժի իրավունքը այդ ուղղությամբ արտագաղթն առ ժամանակ ավելի «հմայիչ» է դարձրել:

Արտագաղթի ուղղություններն ու պատճառները ինչ-որ չափով հասկանալի են: Առանձին ուսումնասիրության կարիք ունի այն, թե ովքեր են տարեկան կտրվածքով այն 6-8 հազար մարդիկ, որ Վրաստանի քաղաքացիության հայտ են ներկայացնում: Երկքաղաքացիության հնարավորությունից փորձում են օգտվել ժամանակին Ռուսաստան, Ուկրաինա և Թուրքիա տեղափոխվածները: Վրաստանի քաղաքացիություն ստանալու համար հարկավոր է վերջին երկու տարում օրինական կարգավիճակում ապրած լինել այդ երկրում, իմանալ վրացերեն և վրաց պատմություն ու օրենսդրական հիմնական սկզբունքները: Վրաստանի նախկին քաղաքացիների քաղաքացիության վերականգման խնդրագիրը քննվում է բացառության կարգով: Սա նախկին քաղաքացիներին հայրենիք ետ հրավիրելու ինքանատիպ միջոց է, որի իրական արդյունքների մասին խոսելը դեռ վաղ է:

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>