Ես ոնց որ ձեզանից լավ եմ. Ռոբերտ Քոչարյան Հայաստանում քաղաքական մտքի ճգնաժամը «Ալիևը քերթում է Նիկոլին». Փաշինյանի երեկվա «հիստերիայի» հետքերով․ Մանուկ Սուքիասյան
19
ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի «գործով» հաջորդ «փակ նիստը»՝ սեպտեմբերի 22-ին Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին տեղափոխեցին դատարանի շենք Ինչպես կանխել 3-րդ ցեղասպանությունը Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով. նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծափերով դիմավորեցին դատարանում Սպասվում է ապոկալիպսիս. իշխանությունը խոսում է թանկացումների մասին (տեսանյութ) Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով տեղի կունենա հերթական դատական նիստը ՀՅԴ-ի դեմ հաչող շները և ՀՅԴ քարավանը Նիկոլ Փաշինյանը թերարժեքության կոմպլեքս ունի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ․ Լևոն Քոչարյան Պատերազմ Արցախում
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԲԱՎԱՐԱՐԵԼ Է ՏԵՐ ԱԲՐԱՀԱՄ ՔԱՀԱՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՀԱՅՑԸ Ադրբեջանը, Թուրքիան և Ուզբեկստանը զորավարժություններ կանցկացնեն բռնազավթված Լեռնային Ղարաբաղում Գնահատանքս եմ հայտնում Ալիևին, ով հավասարապես արժանի է այս մրցանակին․ Փաշինյան Հայկական ընկերությունները ռուսական բիզնեսին 770 միլիոն դոլար են պարտք. «Известия»․ «Հայաստան» խմբակցությունը դեսպաններին է ներկայացրել Հայաստանում իրականացվող համակարգային քաղաքական հետապնդումները ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Գարեգին Երկրորդի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի, քրեական վարույթը պետք է կարճվի. Պաշտպան Ինչո՞ւ գերմանացի բժշկին թույլ չեն տվել ՔԿՀ-ում զննել Գագիկ Խաչատրյանին Վարչապետը չունի եպիսկոպոս կարգավիճակը պահպանելու լիազորություն, որքան էլ ֆեյսբուքյան ստատուսներում դա գրի, դա Կաթողիկոսի լիազորությունն է. Արա Զոհրաբյան Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Փաշինյանը վրեժ է լուծում Ալիեւի փոխարեն. Իշխան Սաղաթելյան Գեներալ Յուրի Խաչատուրովը պատմել է իր ձերբակալության հանգամանքները՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար եղած ժամանակ Հավատաքննիչ ինկվիզատորները կամ 1937 թ․-ի ոգուն համահունչ «տրոյկան» ԱԺ-ում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ կօծվի Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին. Մայր Աթոռ Կաթողիկոսը և բարձրաստիճան հոգևորականները դատական նիստին չեն ներկայանա Ձեռքներդ հեռու իմ օդանավից. Փաշինյանի սիրտն անձնական ինքնաթիռ է ուզում. «Փաստինֆո» Սա այն դեպքն է, երբ քննչական մարմինների ապօրինությունը դատարանի գրպանն է ընկնում․ Ռոբերտ Քոչարյան Նախագահը կալանքից չի ընկճվում, պայմանավորվածության չի գնալու, լինելու է պայքար. Միկոյան Ռուսաստանի Անվտանգության խորհրդում նշել են Հայաստանի «ռեյդերական զավթումների» հնարավոր թիրախները Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի «գործով» հաջորդ «փակ նիստը»՝ սեպտեմբերի 22-ին Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին տեղափոխեցին դատարանի շենք Ես ոնց որ ձեզանից լավ եմ. Ռոբերտ Քոչարյան Ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի եղբայրը Ինչպես կանխել 3-րդ ցեղասպանությունը Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով. նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծափերով դիմավորեցին դատարանում Հավաք՝ ի աջակցություն նախագահ Ռոբերտ Քոչարյանի Հայաստանում քաղաքական մտքի ճգնաժամը «Ալիևը քերթում է Նիկոլին». Փաշինյանի երեկվա «հիստերիայի» հետքերով․ Մանուկ Սուքիասյան Սպասվում է ապոկալիպսիս. իշխանությունը խոսում է թանկացումների մասին (տեսանյութ) ՌԴ-ն չի պատրաստվում ֆինանսավորել Հայաստանի եվրաինտեգրումը. Սերգեյ Շոյգու

Արարատ Միրզոյանը համատեղել է երկու անհամատեղելի պաշտոն՝ ՀՀ առաջին փոխվարչապետի և ԱԺ նախագահի

ՀՀ ԱԺ գործող նախագահ Արարատ Միրզոյանը պատգամավորի մանդատ է ստացել, ապա նաեւ ընտրվել ՀՀ ԱԺ նախագահ՝ առանց ազատվելու ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնից։ Նրա լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ առկա չէ որևէ փաստաթուղթ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնում են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմից։

«Փաստինֆո»-ն գրավոր դիմել էր նախագահի աշխատակազմին՝ խնդրելով տեղեկացնել, թե երբ է Արարատ Միրզոյանն ազատվել ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնից։

Հիշեցնենք, որ նա գործադիրում բարձր պաշտոն էր ստացել 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններից հետո, երբ ՀՀ վարչապետ դարձավ Նիկոլ Փաշինյանը։ Ա.Միրզոյանի նշանակման հրամանագիրն ստորագրվել է 2018 թվականի մայիսի 11-ին, իսկ նույն տարվա դեկտեմբերին տեղի ունեցած արտահերթ ընտրություններում ընտրվել է պատգամավոր, ապա՝ ԱԺ նախագահ։

«Փաստինֆո»-ն ՀՀ նախագահի պաշտոնական կայքում, ինչպես նաեւ «arlis.am» տեղեկատվական հարթակում չգտավ նրան պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը։ Ուստիեւ գրավոր հարցմամբ դիմեցինք ՀՀ նախագահի աշխատակազմ՝ նպատակ ունենալով հասկանալ, թե արդյոք Արարատ Միրզոյանը՝ պատգամավոր մանդատ ստանալիս, ԱԺ նախագահ ընտրվելիս ազատվել էր գործադիրի իր պաշտոնից։ Պարզվեց՝ ոչ։

«ՀՀ նախագահն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին առաջին փոխվարչապետի պաշտոնից ազատելու վերաբերյալ կառավարությունից առաջարկություն չի ստացել, հետևաբար չի ընդունվել նախագահի համապատասխան հրամանագիրը»,-նշված է ՀՀ նախագահի աշխատակազմից ստացված պատասխանում։ Փաստորեն՝ Արարատ Միրզոյանը համատեղել է երկու անհամատեղելի պաշտոն՝ ՀՀ առաջին փոխվարչապետի եւ ԱԺ նախագահի։

Փորձեցինք հասկանալ, իսկ ի՞նչ ընթացակարգով են դադարեցվել Արարատ Միրզոյանի լիազորությունները, եթե ընդհանրապես դադարեցվել են։

Այսպես՝ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի հոկտեմբերի 16-ին հրաժարական տվեց ՀՀ վարչապետի պաշտոնից։ Նույն օրը նախագահը, ՀՀ Սահմանադրության 130-րդ հոդվածով սահմանված կարգով, ընդունել է կառավարության հրաժարականը։ Իսկ ՀՀ Սահմանադրության 158-րդ հոդվածն սահմանում է, որ հրաժարականի դեպքում կառավարության անդամները շարունակում են պաշտոնավարել՝ մինչեւ նոր կառավարության ձեւավորումը։ Սա հիմք ընդունելով՝ Նիկոլ Փաշինյանը շարունակել է կատարել վարչապետի պարտականությունները, իսկ կառավարության մյուս անդամներն էլ՝ իրենց պարտականությունները։ Ն

թվում նաեւ Արարատ Միրզոյանն է կատարել փոխվարչապետի իր պարտականությունները, ինչը հավաստող բազմաթիվ հաղորդագրություններ կան կառավարության կայքէջում։ Ավելին՝ նա շարունակել է որպես փոխվարչապետ իր գործունեությունը նաեւ դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո։ 2019 թվականի հունվարի 14-ին 7-րդ գումարման խորհրդարանը Նիկոլ Փաշինյանին ընտրել է վարչապետ, իսկ կառավարության ձեւավորումը շարունակվել է մինչեւ կառավարության նոր կառուցվածքի հաստատումը։ ՀՀ Սահմանադրության 158-րդ հոդվածով սահմանված կարգով Արարատ Միրզոյանը համարվել է փոխվարչապետի պաշտոնակատար մինչեւ նոր կառավարության ձեւավորումը։

Մինչդեռ նա, լինելով փոխվարչապետի պաշտոնակատար 2019 թվականի հունվարի 10-ին ստացել է ԱԺ պատգամավորի մանդատ, իսկ հունվարի 14-ին ընտրվել ԱԺ նախագահ։ Փաստացի միաժամանակ զբաղեցնելով ԱԺ նախագահի եւ առաջին փոխվարչապետի պարտականությունները։ Նախագահը հունվարի 16-ին Մհեր Գրիգորյանին և Տիգրան Ավինյանին նշանակել է փոխվարչապետեր, իսկ առաջին փոխվարչապետի հարցը մնացել է առկախված մինչեւ նոր կառուցվածքի հաստատումը։

Իսկ այն հաստատվել է 2019 թվականի մայիսին, որով կրճատվել է առաջին փոխվարչապետի պաշտոնը։ Նկատենք, որ Սահմանադրության 95-րդ եւ 98-րդ հոդվածներով սահմանված կարգով իրավունքի ուժով դադարեցվում է ԱԺ պատգամավորի լիազորությունները՝ անհամատեղելի այլ պաշտոն ստանալու դեպքում։

Գործադիրից խորհրդարանն անցումն այդպես չէ և անհրաժեշտ է լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ, որն, ինչպես տեսնում ենք, նախագահի աշխատակազմի պատասխանից, այս դեպքում բացակայում է։ Արարատ Միրզոյանի կողմից միաժամանակ երկու՝ միմյանց հետ անհամատեղելի պաշտոն զբաղեցնելը փաստ է։

Հետաքրքիր է, թե մեր օրերի իրավապահներն ուժ կգտնե՞ն՝ ապահովելու օրենքի առաջ բոլորն են հավասար սկզբունքը եւ արդյոք քրեական գործ կհարուցե՞ն Միրզոյան Արարատի կողմից իշխանությունը յուրացնելու համար։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>